MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Պարոն վարչապետ, հրաժարվեք պաշտոնից եւ կանխեք սպասվելիք վտանգը». Սարգիս Գրիգորյան

17:01, 20 ապրիլի

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում գրառում է արել՝ խնդրելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ:

Սարգիս Գրիգորյանը գրել է.

«Պարոն վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի ու այս իրավիճակին ոչ անտարբեր մարդ, խնդրում եմ`գնահատեք տիրող շատ լուրջ իրավիճակը, որի արդյունքում կարող են բազմաթիվ զոհեր լինեն ու կայացրեք կարևոր որոշում` հրաժարվեք վարչապետի պաշտոնից և կանխեք սպասվելիք վտանգը: Փողոցում երիտասարդներ են` էրեխեք ովքեր խենթի պես պայքարում են սեփական իրավունքների համար: Մի թողեք դանակը հասնի ոսկոռին: Այդ քայլով համոզված եմ կվերանա և երկողմանի ատելությունը և չարությունը: Խնդրում եմ խոհեմ գտնվեք և թույլ մի տվեք անչափ վտանգավոր դեպքերի զարգացմանը»:

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ Սարգիս Գրիգորյանն անդրադառնում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ավելի վաղ նա գրել էր.

«Յուրաքանչյուրս ունի ազատ արտահայտվելու իրավունք ու ես ուրախ եմ տեսնել բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ընդվզում են ներկա իշխանության վարած քաղաքականության բացթողումներին ու սեփական ձայնը հնչեցնում սթափեցնելու համար այն ղեկավարներին, ովքեր պարտավոր են ԾԱՌԱՅԵԼ սեփական ժողովրդին, սակայն մոռացել են դրա մասին ...Բայց հարգելիներս ձեր քայլով մի պարտադրեք ու մի վիրավորեք մարդկանց ովքեր ունեն սեփական կարծիք ու դիրքորոշում, նաև իրավունք սեփական կյանքը տնօրինելու ու որոշում կայացնելու...դա նողկալի է, ոչ ժողովրդավար ու ամենա կարևորը անթույլատրելի...չի կարելի չարախոսել, նախանձել, վիրավորել այն մարդկանց, ում կարծիքը, դիրքորոշումը մեղմ ասած չի համապատասխանում ձեր կտրուկ որոշումներին...դա ոչ մի լավ բանի չի բերի...եթե ուզում եք փոփոխություններ ու հաստատ ուզում ենք ուրեմն հարգեք ՄԱՐԴՈՒՆ` ձեր կողքն ապրող ՀԱՅԻՆ...Նոր գաղափարները կառուցեք սիրո, փոխընբնման, հարագանքի ու ոչ թե չարացած ու գազազած ռեպլիկների վրա...Այդ դեպքում ԻՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ կարող էք ասել...Ես այսօր խիստ վիրավորված եմ մի շարք անդաստյարակ ու անհավասարակշռված երիտասարդներից, ովքեր անպատասխանատու հայտարարություններ են հնչեցնում իմ ու շատ հարգված մարդկանց հասցեին, ում աշխատածի, ստեղծածի ու վաստակածի արժեքի կեսը չարած` գետնին են հավասարացնում...Չի կարելի ու դա ոչ մի լավ բանի չի բերի...Պայքարեք ձեր վաղվա օրվա` բարեկեցության համար, բայց մի վիրավորեք ու նվաստացրեք այն ինչը ձեզ ստիպեց դիմել համապատասխան քայլերի...ԱՍՏՎԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՀԵՏ»:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել