Դերասան Սոս Ջանիբեկյանն Instagram-ի իր էջում երթից լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարին կից դերասանը գրել է. «Բռնության դեմ սաղս...միացեք»:
Ավելի վաղ դերասանն Instagram-ի իր էջում կոչ էր արել միանալ ցուցարարներին: Սոսը գրել էր. «Միացում :) Ժողովուրդ ջան, ես Ձեր մեռնեմ կյանքին)))»:
Հիշեցնենք, որ Սոս Ջանիբեկյանը Facebook-յան իր էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր երկրի բացթողումներին և ասել, որ հավատում է, որ մի օր այդ ամենը կվերանա:
Սոսը գրել էր. «Ես հավատում եմ, որ կգա օր, երբ մարդ ապահովության զգացումով կծերանա իր սեփական հայրենիքում ։
Ես հավատում եմ, որ կգա օր, երբ օրենքը կլինի բոլորի համար , անկախ նրանից ում եղբոր տղան է։
Ես հավատում եմ, որ կգա օր , երբ ինչ որ բանի նախատեսած պետական բյուջեն , ուրիշ մայրցամաքում չի դառնա մի մեծ բարձրահարկ շենքերի կույտ։
Ես հավատում եմ , որ մի օր մեր երկրում արագաչափերը կտեղադրվեն միայն վարորդի կյանքը անվտանգ սարքելու համար։
Ես հավատում եմ, որ մանկավարժը , գիտնականը ֆիզիկոսը, վարորդը, արվեստագետը ու մնացած մասնագիտությունների տեր մարդիկ իրենց երկրում իրանց լավ կզգան։
Ես հավատում եմ որ կգա մի օր երբ Հայ ընտանիքում ծված երեխայի մեջ ծնողները չեն փորձի զարգացնել միայն բիզնեսմենի հատկությունը,կամ քծնել , շողոքորթելու ունակությունը , որ երեխան հետագայում իր տեղը գտնի։
Ես հավատում եմ , որ կգա մի օր երբ չենք ասի .« վայ ինչ ազնիվ լավ երեխայա , մեղկ ա, ո՞նց ա ապրելու էս երկրում»։
Ես հավատում եմ, որ կգա մի օր ,երբ մեր երկրում ,բարին , արդարը , թուլություն չեն համարվի։
Ես հավատում եմ ,որ մի օր կգա երբ մեր երկրում «նոռմալին» չենք ասի «լավ»։
Ես հավատում եմ, որ կգա մի օր ,երբ հայաստանի պաշտոնները կզբաղեցնեն իսկական իրենց գործի գիտակները և արժանավոր մարդիկ։
Ես հավատում եմ ,որ մեր այսօրվա «հերոսները» չեն լինի քցող չարագործները ։
Ես հավատում եմ, որ միշտ մեր երկրում ՃԻՇՏՆ Ու Ուժեղը չի լինի նա, ով մեջք ունի , ճարտար խոսել գիտի կամ ահավոր խորամանկա ։
Ես հավատում եմ ,որ Արդարն ու բարին մեր երկրում մի օր կհաղթի։
Ես հավատում եմ, որ մի օր բիզնես շինությունների կողքին նաև կկառուցվեն մշակութային շինություններ։
Ես հավատում եմ, որ Մի օր, ով ինչ ուզի մեր քաղաքում չի սարքի։
Ես հավատում եմ, որ մի օր ղեկավարները կմտածեն ապագա սերնդի մասին։
Ես հավատում եմ, որ մի օր հացի խնդիրը կվերանա։
Հավատում եմ, որ մի օր, ինչ որ մեկը իրա պապայով առաջ չի գնա։
Ես հավատում եմ որ մի օր , մեր երկրում , ուժեղը օրինակելի կլինի։
Հավատում եմ ,որ ինչ որ մեկի սիրուհին ավելի խիզախ չի լինի քան սովորական կրթված աղջիկը։
Ես հավատում եմ, որ մի օր արժեքավոր արվեստը կվերադառնա։
Ես հավատում եմ, որ մի օր մեր երկրում նյութական ձեռքբերումները մեծ առավելություններ չեն համարվի։
Ես հավատում եմ, որ մի օր մեր երկրում օրենքները խախտելու համար օրենքներ չեն հորինվի։
Ես հավատում եմ, որ լավ մասնագետը իր ղեկավարի համար ավելի կարևոր կլինի , քան ղեկավարը իր համար։
Ես հավատում եմ ,որ կոռումպացված մարդիկ , կվերանայեն իրենց արժեքները։
Ես հավատում եմ ,որ մի օր կգա ,երբ մենք չենք հիանա այն մարդկանցով , ովքեր սխալ ճանապարհով ձեռք են բերել միլյոններ։
Ես հավատում եմ, որ մի օր մեր երկրում ընկերները չեն ծափահարի իրանց են ընկերոջը, ով խիզախորեն ճնշումա իրենից թույլին։
Ես հավատում եմ ,որ կգա մի օր երբ մեր երկրում երեխա ունենալու կենցաղային բարդությունը կթեթևացնի պետությունը և կշատանանք։
Ես հավատում եմ ,որ կգա մի օր ,երբ հայի հանճարը կկայանա հենց իր հայրենիքում։
Ես հավատում եմ ,որ կգա մի օր ,երբ արտագաղթը կվերանա։
Ես հավատում եմ ՄԵԶ ՝ Էսօրվա ջահելներ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից