Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Շուշան Երիցյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքից լուսանկար է հրապարակել

20:52, 22 ապրիլի

«Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր դերասանուհի Շուշան Երիցյանը Instagram-ում էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարում մոդելը գտնվում է Հանրապետության հրապարակում՝ հանրահավաքին մասնակցող ժողովրդի կողքին:

Շուշան Երիցյանը լուսանկարին կից գրել է. «Համընդհանուր Սիրո էներգիա կա...»:

Ինչպես արդեն նշել ենք, «Իմ քայլը» նախաձեռնությանը միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ:

Ավելի վաղ նաև Գարիկ Մարտիրոսյանն էր անդրադարձել հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Նա գրել է. «Ողջունում եմ բոլորին! Ինչպես իմ հայրենակիցներից շատերը, ովքեր ապրում են հայրենիքի սահմաններից դուրս, այնպես էլ ես անհանգստությամբ հետևում եմ  Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ես չեմ կարող և չեմ ցանկանում անտարբեր մնալ, քանի որ սիրում եմ իմ հայրենիքը և շատ եմ անհանգստանում ապագայի համար, որը կապված է ներկայի հետ: Իսկ մեր ներկան այսօրվա դրությամբ այսպիսին է՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Երևանում և երկրի շատ ուրիշ քաղաքներում մեծ թվով քաղաքացիներ արտահայտում են իրենց բողոքը: Ես ոչ քաղաքագետ եմ, ոչ քաղաքական գործիչ,  ոչ չինովնիկ և այդ պատճառով կարող եմ մտածել միայն, որպես հասարակ քաղաքացի: Չնայած մեկշաբաթյա ողջ բողոքն անցնում է խաղաղ, սակայն օր օրի կրքերը բորբոքվում են, մարդիկ շատ անհանգստացած են և պատկան մարմինների ցանկացած սխալ քայլ կարող է հանգեցնել ողբերգական իրադարձությունների և սխալների, որոնք հնարավոր չի լինի շտկել: Ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն փաստին, որ բողոքողների շարքում միայն քաղաքական և ընդդմադիր գործիչներ չեն, այլ հասարակ քաղաքացիների մեծ զանգված՝ ուսանողներ, երիտասարդներ, դպրոցականներ:

Այսպիսով, ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր կարող են ազդել իրադարձությունների հետագա զարգացումներին: Մարդկանց ճակատագրերի հանդեպ եղեք պատասխանատու, եղեք ավելի իմաստուն, եղեք ադեկվատ մինչև վերջ, հարգեք մեր ազգին և արյունահեղություն թույլ մի տվեք!

Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Հավատում եմ Հայաստանին և մեր ազգին»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել