Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Պահանջում են շատ ծանր աշխատանք եւ վճարում «բյուջե չկա» պատասխանով». հայ մոդելները միացել են «Քայլ արա» շարժմանը

13:34, 23 ապրիլի

Հայ մոդելները միասնական երթով երեկ միացել են «Քայլ արա» շարժմանը: Նրանցից հատկապես ակտիվությամբ աչքի է ընկնում մոդել Լիանա Թովմասյանը, որը ոչ միայն մասնակցում է հանրահավաքներին, այլեւ պարբերաբար Facebook-ում կիսվում թեմայի շուրջ իր մտորումներով: NEWS.am STYLE-ի հետ զրույցում մոդելը պատմել է շարժմանը միանալու, հայ մոդելների խնդիրների ու պահանջների մասին:

Լիանան նախ նշեց. «Ինչը վերաբերում է իմ ազգին, երբ բոլորը պայքարում են մեկ գաղափարի շուրջ, ես բնականաբար հետ չեմ կարող մնալ նման նախաձեռնությունից եւ միշտ պատրաստ եմ ազգիս կողքին լինել ամեն հարցում»:

Այնուհետեւ նա պատմեց մոդելների՝ շարժմանը միանալու եւ նրանց պահանջների մասին.

«Ես վաղուց էի միացել շարժմանը, միացան նաեւ մյուս մոդելները, որովհետեւ նրանք էլ այս երկրում չունեն ազատություն, չունեն աշխատանք եւ չեն զարգանում: Նպատակը նրանում է, որ մենք ոչ միայն մերժենք Սերժին, այլեւ այն կառավարությանը, որը թույլ չի տալիս մեր երկրում թեթեւ արդյունաբերության եւ մոդելինգի զարգացմանը: Ունենք շատ տաղանդավոր դիզայներներ, լավ մոդելներ, որոնք ամբողջ աշխարհում են աշխատում, բայց մեր երկրում չեն կարողանում զարգանալ: Շատ ցավալի է, որ մեզ վրա կառավարությունը, մշակույթի նախարարությունն ուշադրություն չեն դարձնում»,-նշեց նա՝ հավելելով.

«Մեր ակցիայի նպատակն այն էր, որ բոլորը զրկվեն պաշտոններից եւ այդ պաշտոններում լինեն առողջ մտածելակերպով ու զարգացած մարդիկ, որպեսզի բոլոր ոլորտները մեր երկրում զարգանան, ինչպես մյուս երկրներում: Բոլորս որոշեցինք հավաքվել, ոտքի կանգնել եւ պայքարել մեր ազգի համար: Տարբեր ոլորտների մարդիկ՝ ամեն մեկն իր ձեւով ներկայացավ, մենք էլ որոշեցինք մեր ձեւով ներկայանալ եւ ոչ միայն այդ մեկ օրը, այլեւ այս օրերի ընթացքում»:

Մոդելը նաեւ կիսվեց իր հույսերով ու ցանկությամբ.

«Հույս ունեմ, որ այս միասնական ձեւով կկարողանանք պայքարել ու հասնել մեր ուզած նպատակին, ունենանք լավ երկիր, լավ ղեկավարներ, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք մեր երկրում զարգանալ եւ աշխատել: Հեշտ չի այս երկրում աշխատել մոդել, որովհետեւ պահանջում են շատ ծանր աշխատանք եւ վճարում «բյուջե չկա» պատասխանով: Ինչո՞ւ պետք է բյուջե չլինի: Ամեն ինչին քաղաքապետարանը բյուջե տրամադրում է, մեծ ծախսեր են անում, իրանցի երգիչներ են բերում… Իրենց համար բյուջե կա՞, իսկ հայ աղջիկների, ապագա մայրերի համար՝ ո՞չ, այն դեպքում, երբ մոդելներն իրենց ոտքերն են ցավեցնում եւ երակների խնդիր ունենալով փորձում երկու կոպեկ գումար աշխատել, որ կարողանան ընտանիքը պահել…»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիանա Թովմասյաի Facebook-ի էջից եւ NEWS.am STYLE


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել