Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին շարունակում են արձագանքել հայտնիները: Այս անգամ Արմինկան է գրառում արել՝ պատասխանելով իր հասցեին հնչող քննադատություններին, թե ինչու նա չի աջակցում ցուցարարներին:
Երգչուհին լուսանկար է հրապարակել Instagram-ում, որին կից գրել է.
«Ես երբեք անտարբեր չեմ անցել ո՛չ մի իրադարձության կողքով:
Երբեք չեմ վախեցել խոսել շիտակ, ուղիղ ասել այն, ինչ մտածում եմ, այլ ոչ` այն, ինչ շահեկան կլինի ինձ համար....քանզի ատու՛մ եմ կեղծիքը:
Հենց այդ պատճառով էլ իմ սերնդակից երգիչների մեջ ե՛ս եմ դարձել միակ մերժվածն ու լռեցվածն`արդեն երկա՜ր տարիներ:
Վերջին օրերին չեմ լռել` վախենալով քննադատությունից. այդ առումով հաստատ երբեք պակաս չեմ զգացել:
Լռելուս և Գլենդելի հանրահավաքներից նկար չհրապարակելուս միակ պատճառն ԱՄՈԹՍ էր` երկար տարիներ լռությանն ու մերժմանը դիմակայելուց, աշխատելու հնարավորությունից զրկվելուց, շոուբիզնեսյան ծախու ու ՖԵՅՔ «ընկերներիցս» հիասթափվելուց ու հեռանալուց, սեփական երկրի օդն այլևս լիարժեք շնչել չկարողանալուց, և դեռ կշարունակեի...այս փակուղուց դուրս գալու միակ ելքը ես էլ, շատերի նման, գտա արտագաղթելու մեջ և ժողովրդի ամենաօրհասական օրերին չդարձա նրա մասնիկը:
Այնուամենայնիվ, ես իմ քայլը վաղուց եմ արել`չծախվելով, չխոնարհվելով, չմուրալով, հետևաբար` չդավաճանելով ինքս ինձ (ոչ էլ որևէ մեկին): Փոխարենը` կորցնելով այն, ինչ կառուցել էի երկու տասնամյակից ավել...»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ