Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Ինձ համար սա երազանք էր». 9-ամյա Վարդան Մարգարյանը՝ «Մանկական Նոր Ալիք 2018»-ին Հայաստանը ներկայացնելու մասին

13:31, 26 ապրիլի

«Մանկական Նոր Ալիք 2018»-ում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Մարգարյանի համար մրցույթում իր հայրենիքը ներկայացնելը երազանք է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում 9-ամյա երգիչը պատմել է մրցույթին մասնակցելու մեծ ցանկության ու մյուս երազանքների մասին:

«Ինձ համար մեծ պատիվ է այս մրցույթին մասնակցելը, առավել եւս՝ իմ երկիրը ներկայացնելը: Բնականաբար, ինչպես շատ պատանի կատարողների համար, ինձ համար եւս երազանք էր: Հուսով եմ՝ մեծ փորձ ու շատ ընկերներ ձեռք կբերեմ»,-նշեց Վարդանը՝ պատմելով նաեւ, թե ինչու է հենց տվյալ մրցույթն իր համար այդքան կարեւոր.

«Շատ մրցույթներ կային, որոնց կարող էի մասակցել, սակայն ընտրեցի հենց «Նոր Ալիք»-ը՝ տատիկիս երազանքն իրականացնելու համար: Ես հիշում եմ, թե ինչպես էր նա ամեն տարի հետեւում Հայաստանի մասնակիցների ելույթներին, բայց, երեւի թե, նա չէր էլ պատկերացնում, որ այնտեղ կհայտնվեմ ես»:

Դեռ որոշված չէ, թե ինչ երգերով է Վարդանը մասնակցելու մրցույթին: Այժմ փոքրիկ կատարողը նախապատրաստական փուլում է.

«Պատրաստում ենք մի քանի երգ, դրանցից պետք է ընտրություն կատարվի: Բեմում կհնչի երկու երգ, առաջինը՝ համաշխարհային հիթ, մյուսը՝ մեր երկրի հիթերից մեկը: Հայկական հիթերից շատ եմ սիրում Իվետա Մուկուչյանի «Հայաստան ջան»-ն ու Արամ mp3-ի «Ասա» երգը: Որն էլ ընտրեն, դա էլ կկատարեմ: Հիմնականում սիրում եմ ակտիվ, լավ տրամադրություն հաղորդող երաժշտություն: Ոճային առումով կառանձնացնեմ փանկը եւ փոփը»:

Ինչ վերաբերում է 9-ամյա երգչի մասին այլ մանրամասներին՝ նշենք, որ Վարդանն ապրում է Հրազդան քաղաքում, սովորում է այնտեղի թիվ 14 միջնակարգ դպրոցում.

«Հաճախում եմ արվեստի դպրոց՝ դաշնամուրային բաժին:

Առարկաներից շատ եմ սիրում անգլերենը, քանի որ այն օգնում է նաեւ նոր երգեր սովորելու հարցում: Չեմ կարող ինձ պատկերացնել առանց նկարչության: Դրա համար էլ իմ ուսապարկից անպակաս են գունավոր մատիտներն ու նկարչական տետրը»,-ասում է Վարդանը, որը երգել սկսել է երեք տարեկանից.

«Առաջինն այս տաղանդս նկատեց տատիկս եւ ինձ տարավ Արմեն Դիվանյանի «Արևներ» երգի ստուդիա: Այնուհետեւ ընդունվեցի Երգի պետական թատրոն, սակայն հանդիպումը պրոդյուսեր Դավիթ Բադալյանի հետ փոխեց իմ ուղին ու ես սկսեցի հաճախել Դավթի Fancy Town պրոդյուսերական կենտրոն ու քրտնաջան աշխատանքի արդյունքում՝ մեկուկես տարի անց հայտնվեցի «Մանկական Նոր Ալիք»-ի նախընտրական փուլում: Ամեն ինչ կանեմ, որ պատվով ներկայացնեմ մեր երկիրը, հաջողության դեպքում շատ կուզեի ուժերս փորձել նաեւ «Մանկական Եվրատեսիլ»-ում: «Եվրատեսիլի» ակտիվ երկրպագում եմ, հաջողություն եմ մաղթում Սեւակին, սակայն շատ-շատ հավանել եմ Իսրայելի ներկայացուցիչ Նետտային»:

Փոքրիկ կատարողի հետ զրուցեցինք նաեւ մյուս երաժշտական երազանքների ու սիրելի կատարողների մասին.

«Եթե Արիանան դեմ չլինի, կցանկանայի իր հետ դուետ երգել: Կարելի է ասել՝ Արիանա Գրանդեն իմ ամենասիրելի երգչուհին է: Հայ կատարողներից սիրում եմ Սիրուշոյին, Իվետա Մուկուչյանին եւ Արամ mp3-ին: Դե Կամիլի մասին էլ չասեմ»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել