Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Սոս Ջանիբեկյան. «Մեքենաների անկարգ երթևեկությունը մի կապեք Նիկոլ Փաշինյանի քաղաքակիրթ շարժման հետ»

21:17, 26 ապրիլի

Դերասան Սոս Ջանիբեկյանը, ով քաղաքացիական անհնազանդության շարժման ակտիվ անդամներից է Facebook-յան իր էջում նոր գրառում է կատարել: Նա անդրադարձել է ամենաշատը քննարկվող հարցին՝ անկարգ երթևեկությանը: Սոս Ջանիբեկյանը գրել է.

«Ասեմ, բարձր երաժշտություն ու անկարգ քշել, այս ժողովրդի մեջ սերմանել է հենց ԱՅՆ, ինչի դեմ մենք պայքարում ենք։ Կարծեմ եսիմ ում ախպոր տղաներն էին, կամ եսիմ ում քրոջ տղաներն էին, կամ եսիմ, որ պապայի լակոտներն էին գրեթե միշտ, իրենց նման վարքով ու թանկանոց մեքենաներով ուտում բոլորիս կյանքը։ Դրա դեմ ենք մենք հիմա պայքարում, խլեշ անելու փոխարեն։

Ու հենց նույն մարդիկ էին արդեն 20 տարուց ավել սերմանել էս երկրի մեջ հենց այն, ինչի 3% արտացոլանքին ականատես եղանք երեկ։
Մենք հենց դրա դեմ ենք ուզում պայքարենք , որ դա չշարունակվի , խնդրում եմ դա մի կապեք այն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ի քաղաքակիրթ շարժման հետ , որը տեղի է ունենում արդեն օրեր շարունակ։

Անկարգ երթևեկությունը արդի է մինչև հիմա, ոմանք նկարվում էին փողոցի կարգ ու կանոնը հետևող տեսախցիկներով ու թալանվում երկրի «տերերի » կողմից, ոմանք նկարվում նկարները տալիս իրենց պապային, որպես՝ պարծանք։ Ու հենց դրա դեմ ենք մենք պայքարում։

Այն ,ով հակառակ է քշում երթևեկության կանոններին , նա այն տղան է ,որի հերոսի պատկերացումը ,հենց այդպիսին էին ստեղծել մեր երկրի «տերերը»։
Եվ հենց դրա դեմ ենք մենք պայքարում։

Այն ինչի 3% արտացոլանքը մենք տեսանք երեկ , վառ ապացույցներ այն գռփած փողերի որոնք ուսման , դաստիրակչական, ճաշակի, հիգենայի, քաղաքակրթության, մշակույթի, զարգացման փոխարեն , մեծացրել էն, ինչ որ մեկի դղյակներն ու նստատեղերը։
Այ հենց դրա համար է մեր պայքարը։

Այն ինչ արտացոլվեց երեկ ճաշակային իմաստով, դա հենց մեր երկրի տերերի կերակրած ճաշակն էր ժողովրդին ։ Ինչի դեմ մենք պայքարում ենք։

Այն ինչը, որպես զենք եք օգտագործում մեր դեմ հիմա, դա 20 տարուց ավել Ձեր դաստիրակածն է։ Խնդրում եմ մի խառնեք բոլոր ալիքները»։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել