MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Եվրատեսիլ 2018». հայտնի է հայաստանյան ժյուրիի կազմը

15:05, 1 մայիսի

«Եվրատեսիլ 2018»-ն արդեն ակտիվ ընթացքի մեջ է: Մասնակիցները սկսել են իրենց մրցութային փորձերը: Երեկ Լիսաբոնում Սեւակ Խանաղյանն առաջին անգամ ներկայացրեց «Քամի» երգը եվրատեսիլյան բեմի վրա՝ կատարելով մրցութային իր առաջին փորձը:

Օրեցօր մրցույթը բացահայտում է երկրպագուներին հետաքրքրող նոր փաստեր:

Այսօր արդեն պարզ է դարձել, թե ովքեր են լինելու մրցույթի ժյուրիի կազմում: Յուրաքանչյուր երկրի ժյուրիի կազմը բաղկացած է 5 անդամներից: Հայաստանից այս տարի այդ կազմը համալրել են երգիչներ Արամոն, Ալլա Լեւոնյանը, Մաշա Մնջոյանը, ոճաբան Արմեն Գալյանն ու «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը:

Ի դեպ, հայեր կան նաեւ Բելառուսի եւ Ուկրաինայի ժյուրիի կազմում. նրանք են՝ երգչուհի Իսկուհի Աբալյանը եւ պրոդյուսեր Արթուր Դանիելյանը:

Հայաատանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը կներկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչի ժամանակ, որը կկայանա մայիսի 8-ին: Սեւակը հանդես կգա 16-րդ համարի ներքո: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:

Նշենք, որ երեկ Սեւակ Խանաղյանն առաջին անգամ Լիսաբոնի եվրատեսիլյան բեմում հանդես է եկել «Քամի» երգի փորձով, որից անմիջապես հետո երգիչը լրագրողների հետ հանդիպում է ունեցել եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք բազմազան էին՝ սկսած երգի հայերեն ընտրությունից մինչեւ Սեւակի արտաքին կերպարը:

Անդրադառնալով հայալեզու իր ստեղծագործությանը՝ Սեւակն ասել է.

«Ինձ համար շատ կարեւոր է սկզբից մինչեւ վերջ հայերեն երգելը, որովհետեւ «Եվրատեսիլն» այն մրցույթն է, որի ընթացքում երկրները կիսվում են իրենց մշակույթով: Իմ կարծիքով լավագույնս դա կարելի է անել հենց լեզվի միջոցով»:

Հիշեցնենք, որ երաժշտական մրցույթի ամենահայտնի կայքերից մեկը՝ բրիտանական   Eurovoxx բլոգը, նույնպես իր տպավորություններն է գրել հայ երգչի առաջին փորձի մասին։ Էնդին ու Ջեսսը նշել են, որ Սևակի երգը շատ հզոր է, սակայն խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել նաև որոշ մանրուքների։

«Սևակի առաջին փորձը շատ լավ անցավ։ Նա հոյակապ երգ ունի, ու զգացվում է, որ Սևակը ամբողջ հոգին է դնում այդ կատարման մեջ։ Սակայն, վստահ չեմ, որ այդ երգը հարյուր տոկոսով դուրս կգա եզրափակիչ։ Կան որոշ նրբություններ, որոնց Սևակը լավ կաներ ուշադրություն դարձներ ու արագ շտկեր։ Երգը հզոր էներգետիկա ունի, բայց արդյո՞ք այն կհասնի լսարանին։ Դա է հարցը։ Սևակը շատ լավ պահվածք ունի բեմին, նա շքեղ ձայն ունի, բայց դա բավարար չէ, նա պետք է երգը ներկայացնի դահլիճին այնպես, որ ստիպի կարեկցել իրեն։ Թե ինչպես նա դա կանի՝ չգիտենք, հենց այդ պատճառով էլ նրա անցումը եզրափակիչ՝ հարցականի տակ է», - նշել են հաղորդավարները։

Աղբյուրը՝ Eurovision.tv


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել