Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Նրանից սովորել եմ ժպտալ». Մարի Պետրոսյանը՝ սիրելիի ու նրա հետ առաջին հանդիպման մասին

12:08, 3 մայիսի

Դերասանուհի Մարի Պետրոսյանն այս շրջանում հեռուստադիտողներին ներկայանում է «Ազիզյանները» սիթքոմում Մարիի կերպարով, որին արդեն հասցրել են սիրել ու սիրահարվել շատերը: Սակայն արական սեռի նրա երկրպագուներին պետք է հիասթափեցնենք, քանի որ դերասանուհու սիրտն արդեն զբաղված է: Մարին առայժմ չցանկացավ բացահայտել իր սիրելիի անունն ու ով լինելը՝ NEWS.am STYLE-ի հարցադրմանը պատասխանել խորհրդավոր կերպով.

«Նա ինձ համար պարզապես ուրիշ կյանք է, ուրիշ աշխարհ… Իմ ապրելաձեւն է, ուղղակի ես ապրում ու շնչում եմ նրանով»:

Մեզ հետ զրույցում, սակայն, դերասանուհին կիսվեց իր երջանկությամբ՝ ներկայացնելով ընտրյալի մասին որոշ մանրամասներ:

«Սիրտս վաղուց է, ինչ զբաղված է, պարզապես ես սիրում եմ թաքուն պահել իմ զգացմունքները, դրա համար էլ այսքան ժամանակ ոչ ոք չի մտածել, որ իմ սրտում կարող է ինչ-որ մեկը լինել»:

Մեր խնդրանքով Մարին հիշեց նաեւ սիրելիի հետ առաջին հանդիպումը.

«Միմյանց վաղուց ենք ճանաչում: Մեր առաջի հանդիպումը եղել է ծովի ափին: Դեռ լույսը չէր բացվել, երեւի ժամը մոտավորապես առավոտյան 6-ն էր… Չեմ հիշում այլ ուշագրավ բան, ուղղակի ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես պետք է լիներ»:

Խոսելով ընտրյալի ամենասիրելի հատկանիշների մասին՝ դերասանուհին ասաց.

«Նրա մեջ իմ ամենասիրելի հատկանիշն իր անկեղծությունն է, չափից դուրս անկեղծ մարդ է: Իհարկե, շատ ուրիշ լավ գծեր ունի, բայց ամենից շատ հենց այդ անկեղծությունն եմ գնահատում: Ինձ համար իդեալական է, երբ տղամարդը կարողանում է այդչափ անկեղծ լինել: Ես դա շատ եմ գնահատում»:

Մարիի ընտրյալը նրանից տարիքով մեծ է, բայց նա  նշեց, որ տարիքային տարբերությունը ոչ մի դժվարություն չի առաջացնում իրենց հարաբերություններում.

«Ինձ համար հեշտ է, ես միշտ էլ այդպես եմ պատկերացրել, որ իմ կողքին պետք է լինի ավելի հասուն տղամարդ: Կարծում եմ՝ հասակակցիս հետ լեզու չէի կարողանա գտնել»:

Մարիի երկրպագուներին շտապենք ուրախացնել՝ դերասանուհու ընտրյալը չի պատրաստվում խոչընդոտել նրա մասնագիտական հաջողություններին.

«Նրան դուր է գալիս իմ աշխատանքը: Ինձ ամեն հարցում փորձում է օգնել, միշտ կողքիս է լինում, նույնիսկ, տեքստս է ինձ հետ պարապում, որպեսզի ավելի շուտ ընկալեմ խոսքս, տեսարանները…:): Սահմանափակումներ էլ չի դնում իմ առաջ, որովհետեւ ես նրան դուր եմ գալիս այնպիսին, ինչպիսին կամ: Իհարկե, կան այնպիսի բաներ, որոնք միգուցե նրան դուր չեն գալիս, բայց չեմ ասի, թե ինչ: Առհասարակ, երբ միասին չենք, դա արդեն խանդի մեծ պատճառ է դառնում:)»,-ասում է դերասանուհին՝ հավելելով, որ առայժմ չեն մտածում հարաբերություններն օրինականացնելու մասին: Իսկ հարցին, թե սիրելիի հայտնվելուց հետո կյանքում ինչ փոփոխություններ են եղել՝ Մարին պատասխանեց.

«Կյանքումս փոխվել է այն, որ սկսել եմ հաճախ ժպտալ… Նախկինում չէի պատկերացնում, թե ինչպես են դա անում: Նրանից սովորել եմ ժպտալ…»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել