Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Լավագույն բանը գրկախառնությունն է». այսօր ծնվել է Օդրի Հեփբերնը

14:35, 4 մայիսի

1950-ականների գեղեցկության խորհրդանիշը՝ դերասանուհի Օդրի Հեփբերնը, այսօր` մայիսի 4-ին, կդառնար 89 տարեկան:

«Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Հռոմեական արձակուրդներ», «Սաբրինա», «Իմ չքնաղ լեդին», «Ինչպես գողանալ միլիոնը»` սրանք ֆիլմեր են, որոնք մինչ օրս սիրված են տարբեր սերունդների ներկայացուցիչների կողմից, եւ որոնց գլխավոր դերերում հանդես է եկել գեղեցկադեմ դերասանուհին:

Հեփբերնը մահացել է 25 տարի առաջ՝ 1993 թ-ին: Նա 64 տարեկան էր…

Օդրի Հեփբերնի հայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

«Որպեսզի աչքերդ լինեն գեղեցիկ, ուրիշների մեջ տես գեղեցիկը, որպեսզի շուրթերդ լինեն գեղեցիկ, միայն լավ խոսքեր ասա, իսկ գեղեցիկ քայլվածքի համար քայլիր այնպես, ասես դու մենակ չես»:

«Կնոջ գեղեցկությունը պետք է տեսնել նրա աչքերում, քանի որ դա է միակ դուռը դեպի նրա հոգին, որտեղ սերն է ապրում»:

«Երբ մեծանում ես, հայտնաբերում ես, որ քեզ տրված է  երկու ձեռք. մեկը, որպեսզի օգնես քեզ, իսկ մյուսով՝ մարդկանց»:

«Ամենակարեւոր բանը կյանքից հաճույք ստանալն ու երջանիկ լինելն է»:

«Եկեք խոստովանենք՝ համեղ շոկոլադե տորթը շատ հարցեր է լուծում: Համենայն դեպս, իմ դեպքում այդպես է»:

«Ջուրը կյանք է, մաքուր ջուրը՝ առողջություն»:

«Կնոջ գեղեցկությունը նրա զգեստների, կառուցվածքի կամ սանրվածքի մեջ չէ»:

«Ես սիրում եմ մնալ ինքս ինձ հետ, շներիս հետ զբոսնել դրսում, նայել ծառերին, ծաղիկներին ու երկնքին»:

«Լավագույն բանը գրկախառնությունն է»:

«Ես հաջողակ եմ եղել: Հնարավորությունները միշտ չէ, որ կողքովդ անցնում են, այնպես որ, եթե հանդիպում ես նրանց, պետք է բռնես ու բաց չթողնես»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել