Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Եթե որեւէ բան որոշում եմ, ապա դա պետք է տեղի ունենա». Վարդան Սարգսյանը՝ «Առաջին անգամ» խորագրում

13:05, 5 մայիսի

«Առաջին անգամ» խորագրում NEWS.am STYLE-ն այս անգամ նոր բացահայտումներ է արել երգիչ, հաղորդավար եւ ճանապարհորդությունների մեծ սիրահար Վարդան Սարգսյանի մասին: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

Վարդան, ե՞րբ առաջին անգամ հասկացար, որ պետք է ճանապարհորդես աշխարհով մեկ:

Դա հասկացա, երբ 8-րդ դասարանում էի եւ պետք է առաջին անգամ մեկնեի Մոսկվա: Դա այն ժամանակ ինձ համար աներեւակայելի երազանք էր, որովհետեւ Մոսկվան անհասանելի քաղաք էր ինձ թվում, դեռ չէի եղել որեւ այլ երկրում: Երբ եղա Մոսկվայում, չէի ուզում վերադառնալ: Հասկացա, որ շատ եմ սիրում ճանապարհորդել: Առհասարակ, սիրում եմ ողջ պրոցեսը՝ սկսած օդանավակայանից մինչեւ վերադարձը: Շատերը մեկնելիս միայն այդ հանգստի պահն են սիրում: Բայց ես սիրում եմ ամեն բան, նույնիսկ, տանից օդանավակայան գնալու այդ ճանապարհը:

Ո՞ւմ ես առաջինը պատմում քո կյանքում տեղի ունեցող նորությունները:

Առաջինը պատմում եմ ընտանիքիս անդամներին, հարազատներիս: Ունեմ նաեւ մոտ ընկերներ, որոնց հետ եւս կարող եմ կիսվել լավ կամ վատ իրադարձություններով: Իմ կողքին կան մարդիկ, որոնց հետ ես կարող եմ կիսվել, իհարկե, նրանք թվով քիչ են, բայց դա երեւի ինձանից է գալիս: Ավելին ես չեմ էլ ուզում:

Ե՞րբ ես առաջին անգամ սիրահարվել:

Առաջին անգամ սիրահարվել եմ 5-րդ դասարանում՝ մեր դասարանից մի աղջկա, որի անունը Վիկտորիա էր:

Ե՞րբ ես առաջին անգամ սեր խոստովանել:

Հենց այդ ժամանակ՝ 5-րդ դասարանում:

Ե՞րբ են առաջին անգամ քեզ սեր խոստովանել:

Դա այնքան շուտ է եղել, երեւի էլի դպրոցում: Իհարկե մի քիչ ծիծաղելի կլինի ասել, թե դա սեր խոստովանել էր: Բայց մեր դասարանի աղջիկներից մեկն ինձ նվիրել էր Love Is մաստակը, որը բացելուց, ինչպես գիտեք, թուղթ է լինում մեջը՝ տղայի եւ աղջկա նկարով: Իհարկե, մի քիչ ծիծաղելի է այս պահին, բայց այդպես էր :)

Առաջին հիասթափությունը...

Ես, ցավոք սրտի, շատ հաճախ եմ հիասթափվում: Չեմ հիշում, թե որն էր առաջինը, բայց իմանալով իմ բնավորությունը՝ վստահ եմ, որ դեռ մանկապարտեզի տարիքից ունեցել եմ հիասթափություններ: Բնավորությանս մեջ մի գիծ կա, դա, միգուցե, այնքան էլ լավ չէ, բայց եթե ես մեկից հիասթափվում եմ, վերջ՝ վերականգնելու հնարավորություն այլեւս չկա: Իմ որոշումներում կտրուկ եմ՝ ինքս չեմ շփվում, տվյալ մարդուն էլ այլեւս թույլ չեմ տալիս ինձ հետ շփվել:

Քեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս ես այն հաղթահարել:

Դպրոցական տարիներին էլ պարզ է՝ կային դժվարություններ, բայց ինձ համար լուրջ դժվարություն էր, երբ դպրոցն ավարտելուց հետո ես պարապում էի բուհ ընդունվելու համար, եւ դա բավականին դժվար էր. ես շատ դժվարությամբ ընդունվեցի Կուլտուրայի ֆակուլտետ, հետո իհարկե լավ սովորեցի, բայց առաջին լուրջ դժվարությունը դա է եղել:

Քո առաջին երգը:

Առաջին երգը, որը կատարել եմ, կոչվում էր «Դու, դու, դու միակն ես», այն կատարում էի երգչուհի Սիլվիի հետ: Այն ժամանակ Սիլվին բավականին հայտնի երգչուհի էր, իսկ ես սկսնակ էի, ուղղակի մենք շատ մոտ էինք եւ ձայնագրեցինք զուգերգը: Հետո ինչ-ինչ պատճառներով Սիլվին նկարահանեց տեսահոլովակը, բայց միայնակ: Առաջին երգը հենց դա էր, շատ հին երգ է, դժվար՝ շատերը հիշեն:

Առաջին մեծ հաջողությունը:

Յուրաքանչյուր տարիքում հաջողություններ եղել են՝ թե անձնական, թե գործնական կյանքում: Եթե խոսենք իմ ոլորտի մասին, ինձ համար մեծ հաջողություն էր, երբ ես համալսարանից հետո ծառայության անցա Սպայի տուն: Սիրով էի ծառայում եւ ինձ համար հաղթանակ էր, որ ես երկու տարի զորամասերում ելույթ ունենալու հնարավորություն ունեի: Տարվա ընթացքում մի քանի անգամ Արցախ էինք գնում, երաժշտական մրցույթների էինք մասնակցում 5-6 երգիչներով եւ գրավում առաջին կամ երկրորդ տեղերը:

Քեզ համար առաջնային է...

Ինձ համար առաջնային է սկզբունքներիս հասնելը: Ես շատ սկզբունքային մարդ եմ, եթե որեւէ բան որոշում եմ, ապա դա պետք է տեղի ունենա: Դա շատ կարեւոր է ինձ համար եւ դա ինձ օգնում է:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Վարդան Սարգսյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել