Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Դժվար ապրուստ»-ից հայտնի Տաթեւ Իրիցյանը՝ սերիալներում չնկարահանվելու պատճառների ու ներկայիս աշխատանքի մասին

12:08, 9 մայիսի

Ժամանակին նա հայտնի դարձավ «Դժվար ապրուստ» սերիալի Էսթերի դերով. նրան շատերը համակրեցին նուրբ արտաքինի եւ համեստ կերպարի շնորհիվ, սակայն Տաթեւ Իրիցյանին «Դժվար ապրուստի» երկրպագուները մինչ օրս այլ հեռուստասերիալներում չեն տեսել: Տաթեւն արդեն երկար տարիներ է, ինչ բրենդային խանութներից մեկում աշխատում է՝ որպես մենեջեր:

NEWS.am STYLE-ը դերասանուհու հետ զրուցել է այլեւս չնկարահանվելու պատճառների եւ ներկայիս գործունեության մասին:

Տաթեւ, «Դժվար ապրուս» սերիալից հետո Ձեզ այլ սերիալներում հեռուստադիտողը չտեսավ: Ի՞նչն էր պատճառը՝ նկարահանվելու ցանկություն չունեի՞ք, թե՞ լավ առաջարկ չկար:

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալից հետո առաջարկներ շատ եղան եւ սերալներում նկարահանվելու, եւ որպես հաղորդավար ներկայանալու, եւ գեղարվեստական ֆիլմերում խաղալու, բայց բանն այն էր, որ մինչեւ սերիալի ավարտը արդեն համատեղում էի երկու աշխատանք, իսկ ավարտից հետո մենեջերի աշխատանքը շարունակեցի, որը շատ ջանքեր ու ժամանակ խլեց եւ այդ պահին ուղղակի ռեալ չէր նորից նկարահանվել. միայն մասնակցում էի փոքր նախագծերի նկարահանումներին, օրինակ՝ գովազդներ, ֆոտոնկարահանումներ, ու շատ կարճ ժամանակ, նույնիսկ, նկարահանվեցի Arm Comedy-ում: Հիմա էլ եմ շարունակում նկարահանվել տեսահոլովակներում ու գովազդներում, երբ ազատ ժամանակ եմ ունենում:

Եթե չեմ սխալվում, նկարահանվել եք «Ստվեր» կոչվող համր ֆիլմում: Ի՞նչ հաջողություններ, առհասարակ, գրանցեց այդ ֆիլմը եւ անձնապես Ձեզ ի՞նչ հաջողություններ բերեց:

Հետաքրքիր է, որ տեղյակ եք «Ստվեր» ֆիլմի գոյության մասին, որովհետեւ այնտեղ նկարահանվելու առաջարկը, եթե կարելի է այդպես ասել, ստացել եմ իմ շատ մտերիմ տաղանդավոր ընկերներից, ովքեր որոշել էին իրենց միջոցներով ֆիլմ նկարահանել, եւ ես սիրով համաձայնվեցի այնտեղ կերպար մարմնավորել: Չեմ կարող ասել, որ այն մասսայական ճանաչում ունի, դրա համար էլ արձագանքներն էլ են համեստ եղել եւ հաջողությունն էլ խիստ նեղ շրջապատում եղավ:

Տաթեւ ավելի վաղ նշել էիք, որ Երեւանի Թատրոնի ու Կինոյի պետական ինստիտուտում ուսումը շարունակելու ցանկություն ունեք: Ընդնունվեցի՞ք:

Թատերական, ցավոք, չընդունվեցի, չգիտեմ՝ ինչու…Չեմ կարող ասել: Հիմա, որ հետ եմ նայում այդ հարցին, թե ինչու, դժվարանում եմ պատասխանել:

Այս ընթացքում ստեղծագործական եւ անձնական կյանքում ինչ-որ կտրուկ փոփոխություններ եղե՞լ են:

Այս ընթացքում ստեղծագործական կտրուկ փոփոխությունը եղել է միայն Iritsyan fashion-ի ստեղծումը: Երեւի տեղյակ եք, որ մասնագիտությամբ հագուստի դիզայներ եմ ու շարունակում եմ ստեղծագործել այդ ոլորտում, իսկ անձնականում՝ այն մարդկանց համար, ովքեր սերտ շփում չունեն ինձ հետ, երեւի նորություն կլինի այն,որ ունեմ ընտրյալ արդեն շատ երկար ժամանակ:

 «Դժվար ապրուստը» ժամանակի անմենահայտնի հեռուստասերիալներից էր: Այսքան տարի անց Ձեզ դեռ հիշո՞ւմ են: Զգացե՞լ եք նման բան:

Ինձ զարմացնում է այն փաստը, որ առ այսօր բոլորը հիշում են իմ կերպարը ու շատ հարցեր են տալիս, կամ հաճոյախոսություններ անում: Մեծ մասը խոստովանում են, որ շատ հիշվող արտաքին ունեմ եւ այդ է պատճառը,որ մինչեւ հիմա չեն մոռացել, շատերն էլ հորդորում են թողնել աշխատանքս եւ նորից նկարահանվել:)

Ի՞նչն եք ամենից շատ կարոտել նկարահանման պրոցեսից:

Նկարահանումներից շատ եմ կարոտել հենց բուն պրոցեսը, աժիոտաժը, մի տեսարանի ավարտից հետո 10 րոպեում հասցնել մյուս վայր ուրիշ տեսարանում նկարահանվելու համար: Շատ եմ կարոտել մեր «խելառ» թիմին ու, ուղղակի, այդ ժամանակահատվածը:

Ֆիլմի ստեղծագործական կազմի կամ դերասանների հետ շփում ունե՞ք հիմա:

Ստեղծագործական կազմից շատ մոտ ընկերներ ունեմ ու մինչ օրս էլ շփում կա, հարազատ են արդեն, ուղղակի ընկերներ չեն: Իսկ դերասանական կազմից նույնպես ունեմ ընկերներ: Շփումն ամենօրյա չէ, իհարկե, բայց կապ կա:

Ի՞նչ ակնկալի հեռուստադիտողը. Ձեզ այլ նախագծերում տեսնելու հնարավորություն ունենալո՞ւ է:

Վստահ չեմ կարող ասել՝ կտեսնեք ու չեմ էլ կարող պնդել, որ ոչ: Ժամանակը ցույց կտա, ոչինչ բացառել պետք չէ:

Ինչո՞վ եք հիմա հիմնականում զբաղված, բացի աշխատանքից:

Հիմնական զբաղվածությունս հենց աշխատանքն է, հիմա աշխատում եմ ավելի ստեղծագործ ու ինձ հոգեհարազատ մարդկանց հետ: Ընդամենը մի քանի ամիս հանգստացա եւ նորից սկսվեց երկուսը համատեղելու ժամանակը. դիզայների եւ մենեջերի աշխատանքների մասին է խոսքը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Տաթեւ Իրիցյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել