Հանրահայտ Wiwibloggs կայքի հիմնադիրներ Ուիլյամն ու Դեբանը դժգոհ են «Եվրատեսիլ 2018»-ի առաջին կիսաեզրափակիչի արդյունքներից։ NEWS.am STYLE–ի հետ զրույցում նրանք իրենց կարծիքն են հայտնել ու նշել, որ շատ զարմացած են Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանի՝ եզրափակիչ չանցնելու փաստից։
«Մենք շատ ենք սիրում թե Սեւակին, թե «Քամի» երգը, նա մեր ֆավորիտներից էր ու մենք շատ ենք ցավում, որ չհայտնվեց եզրափակիչ փուլում»,-ասացին նրանք։
Դեբանն ու Ուիլյամը համոզված են, որ եթե Սեւակը ելույթ ունենար երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում, ապա միանշանակ կանցներ եզրափակիչ։ Բացի նրանից, որ առաջին կիսաեզրափակիչում ելույթ էին ունենում հաղթողի գրեթե բոլոր հավանական թեկնածուները, եւ մրցակցությունը շատ ուժեղ էր, երկրորդ կիսաեզրափակիչում, ըստ նրանց, Հայաստանի օգտին անպայման կքվեարկեին ու բարձր միավորներ կտային Վրաստանն ու Ռուսաստանը։
Սեւակի՝ եզրափակիչ չանցնելու հիմնական պատճառը, ըստ Wiwibloggs-ի հիմնադիրների, այն էր, որ նրա երգը շատ յուրահատուկ էր, կարծես հոգեւոր մեծ ուժ ուներ, իսկ նման երգերը ոչ բոլորն են հասկանում, երբեմն մարդիկ պարզապես ուզում են թեթեւ, ուրախ երգեր լսել ու լիցքաթափվել, հենց դա է, ըստ նրանց, օրինակ, Կիպրոսի մասնակցի հաջողության պատճառը։
Բացի դրանից, Ուիլյամի կարծիքով, այս տարի շատ էին նման կառուցվածքով երգերը, օրինակ՝ Հունաստանինը կամ Իսլանդիայինը։ Նրա կարծիքով՝ խնդիր կարող էր լինել նաեւ բեմի ձեւավորումը, քանի որ այն շատ զուսպ էր եւ այնքան էլ չէր համապատասխանում երգին։ Այս հարցում, սակայն, նրա հետ համաձայն չէ Դեբանը. նա գտնում է, որ, ընդհակառակը, Սեւակի կերպարին եւ նրա երգին բեմի ձեւավորումը միանգամայն համապատասխանում էր։
Դեբանին ու Ուիլյամին զարմացրել ու նույնիսկ զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ եզրափակիչ անցան Սեւակին բավականին զիջող մասնակիցներ, օրինակ՝ Ալբանիայի ներկայացուցիչը։
Տղաները Հայաստանին խնդրում են ոչ մի դեպքում չհուսահատվել ու շարունակել մասնացել «Եվրատեսիլ»-ին, ինչպես նաեւ շարունակել «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը, որն, ըստ Ուիլյամի, մասնակցի ընտրության հրաշալի ձեւ է։
Վեգա Անդիասյան
Պարույր Սինյավսկի
NEWS.am STYLE-ը շնորհակալություն է հայտնում Uсom ընկերությանը՝ մեր այցի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը