MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Զարմացած էի, երկար ժամանակ ուշքի չէի գալիս»․Սրբուհի Սարգսյանը՝ ուկրաինական «Ձայնը» նախագծի միջադեպի մասին

15:24, 11 մայիսի

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը կարծում է, որ ուկրաինական «Ձայնը» նախագծում իր ելույթի ընթացքում էկրանին հայտնված ադրբեջանական դրոշը դիտավորություն չի եղել։ Այս մասին երգչուհին խոսեց այսօր՝ մայիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ եւ պատասխանեց լրագրողներին հետաքրքրող մյուս հարցերին։

«Դա մտածված չէր: Փորձերի ժամանակ հետեւել եմ լեդերին, նման բան չի եղել: Ես ուզում էի լուսաբանել Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը: Որոշել էինք, որ վերջում պետք է լինեին Հայաստանի եւ Ուկրաինայի դրոշները: Չեմ կարող պատասխանել, թե ինչպես ստացվեց այդ ամեն ինչը։ Պաշտոնական ներողություն է եղել հեռուստաալիքի եւ անձնակազմի կողմից: Ես տեսա անձնակազմի խուճապը ուղիղ եթերի ժամանալ: Դա չէր կարող բեմադրված լինել: Գլխավոր պրոդյուսերին ես երբեք չէի տեսել այդքան լարված, բայց իմ երգելու ժամանակ ես տեսա, թե ինչպես էր նա խուճապահար այս ու այն կողմ վազում: Հետո, երբ տեսա տեսագրությունը, հասկացա պատճառը... Իհարկե, զարմացած էի, երկար ժամանակ ուշքի չէի գալիս, չէի հասկանում` ինչպես ստացվեց, որն էր միտքը »,-նշեց եգչուհին։

Անդրադառնալով այդ շրջանում Հայաստանում տեղի ուեցող իրադարձություններին՝ Սրբուհին նշեց, որ ուկրաինացիներն իրեն նախանձում էին, քանի որ Հայաստանում ցույցերն ընթանում էին խաղաղ ու հանգիստ, իսկ ինքը՝ երգչուհին հպարտությամբ էր հետեւում հայ ժողովրդի միասնականությանը։

Սրբուկը նաեւ խոսեց Պոտապի թիմում հայտնվելու եւ մրցույթի շրջանակում տեղի ունեցած զվարճալի դեպքերի մասին։

«Պոտապին ընտրեցի, որովհետեւ նա հոգեպես ինձ շատ հարազատ էր: Նրա էմոցիաներն ու էներգիան ես բեմից զգում էի: Զգացի, որ այդ մարդն ինձ պաշտպանում է, ուզում է, որ ոչ ոք չնեղացնի»,-ասաց նա՝ հիշելով, թե ինչպես էր հաճախ բեմ բարձրանալիս ընկնում, եւ ինչ հոգատարությամբ էր Պոտապն իրեն վերաբերվում՝ «ինչպես իր դստերը կվերաբերվեր»։

Երգչուհին նախագծից վերադարձել է նոր առաջարկներով։

«Համագործակցության առաջարկներ կան․եղել են այնպիսիք, որոնք մերժել եմ, եւ կան այնպիսիք, որոնք արդեն քննարկման փուլում են։ Շատերի համար մրցույթն ավարտվեց ու ոչինչ չմնաց, ուրախ եմ, որ իմ դեպքում այդպես չեղավ։ Չեմ սիրում իմ գործունեության մասին նախապես խոսել, բայց կարող եմ ասել, որ շատ շուտով կլինեն նորություններ»։

Ինչ վերաբերում է նոր մրցույթներին՝ Սրբուկը նշեց․

«Դեռ այլ մրցույթներին մասնակցելու շուրջ չեմ մտածել։ Չեմ կարծում, թե առաջիկայում կմասնակցեմ մրցույթի, որովհետեւ հանգստանալ է պետք»։

Սրբուհին անդրադարձավ նաեւ այս տարվա «Եվրատեսիլ»-ին եւ Սեւակ Խանաղյանի՝ եզրափակիչ չանցնելուն․

«Չեմ կարող բացատրել, թե ինչպես ստացվոեց, որ անգամ Ռուսաստանի պես խոշոր երկիրը չանցավ։ Ավելի շատ նեղվեցի, երբ Սեւակը չանցավ, նա ուժեղ արտիստ ու երաժիշտ է․ կարծում եմ՝ արժանի էր անցնել։ Կային այնպիսի երգեր, որ իմ կարծիքով պետք չէր, որ անցնեին։ Ամեն դեպքում, ուզում եմ, որ Սեւակը չկոտրվի եւ աշխատի նույն ոգով, ինչպես մինչ օրս աշխատում էր»։

Խոսելով իր ապագա ծրագրերի մասին՝ Սրբուկը նշեց․

«Ուզում եմ դրսում եւս փորձել իմ ուժերը։ Անհնարին ոչինչ չկա։ Կարեւոր չէ, թե որտեղ ես ծնվել, եթե ցնկություն կա, կարող ես հասնել քո երազանքին»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել