«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

48-ամյա Քեթրին Զետա-Ջոնսն ու 74-ամյա Մայքլ Դուգլասը՝ Նյու Յորքում կայացած բարեգործական միջոցառմանը (ֆոտո)

17:05, 15 մայիսի

Հոլիվուդյան այս զույգը նոյեմբերին կնշի ամուսնության 18-ամյակը: Իսկ մինչ այդ 48-ամյա գեղեցկուհի Քեթրին Զետա-Ջոնսն ու 74-ամյա Մայքլ Դուգլասը շարունակում են աստղային երեկույթներին ներկայանալ ձեռք ձեռքի բռնած եւ երջանիկ տեսքով՝ շարժելով շատերի նախանձը:

Այսպես օրինակ՝ զույգը երեկ մասնակցել է Նյու Յորքում կայացած The Robin Hood Foundation բարեգործական միջոցառմանը, որտեղ Քեթրինը հիացրել է շատերին իր դասական ու նրբագեղ կերպարով: «Զորրոյի դիմակը» ֆիլմի աստղը նախընտրել ծնկներից ներքեւ կիպ սեւ զգեստ, որին պայծառություն է հաղորդել այն զարդարող սեւ ու սպիտակ ժապավենը: Իսկ Մայքլը ներկայացել է դասական սեւ կոստյումով, սպիտակ վերնաշապիկով ու շագանակագույն փողկապով: Զույգի երջանիկ տեսքը վկայել է այն մասին, որ ոչ մի սկանդալ չի կարող խափանել նրանց ընտանեկան անդորրը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ դերասանը խոստովանել է, որ իր նախկին աշխատակցուհին մեղադրում է իրեն սեռական ոտնձգությունների մեջ։

«Օսկարի» կրկնակի դափնեկիրը պատմել է, որ իր հետ կապվել էին The Hollywood Reporter եւ Variety պարբերականների լրագրողները՝ ասելով, որ մտադիր են հրապարակել մի կնոջ պատմություն՝ դերասանի հետ կապված տհաճ միջադեպի մասին, որը ավելի քան 30 տարի առաջ է տեղի ունեցել։

Այնուհետ Մայքլն ասել է, որ այդ կնոջ հանդեպ սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքները «կեղծ» են։

«Ես հպարտ եմ, որ աջակցում եմ կանանց շարժմանը։ Մայրս դերասանուհի է եղել, կինս էլ է դերասանուհի եւ ես ամբողջ կյանքում անկեղծորեն աջակցել եմ այդ շարժմանը։ Հնարավոր է՝ այդ կինը պարզապես դժգոհ էր, որ ես նրան աշխատանքից հեռացրել եմ, չնայած ես նրա մասին այս 32 տարիների ընթացքում ոչինչ չէի լսել։ Ու հեղինակավոր պարբերականը մտադի՞ր է հրապարակել այդ պատմությունը։ Ոչ մի ապացույց չկա, որ այդ պատմությունը ճշմարտություն է»,- նշել է Դուգլասը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել