Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Ինչ է նշանակում ձեր բնակարանի թիվը

14:44, 16 մայիսի

Բնակարանի հետ ձեզ բաժին է ընկնում նրա թիվը: 

Այսպես, նախ հաշվարկում ենք բնակարանի թվագիտական արժեքը եւ իմանում, թե հետագայում ինչպես ապրենք: Հաշվարկը շատ պարզ է. օրինակ,   թիվ 138 բնակարանը հավասար է 1 3 8 = 12. 1 2 = 3. «3»-ը 138 բնակարանի թվագիտական արժեքն է:  

Թիվ 1. Մոլորակը` արեւ: Նման բնակարանն իր տերերին լցնում է ստեղծագործական էներգիայով եւ կենսական ուրախությամբ: Այն մարդուն թույլ է տալիս աչքի ընկնել, գրավել շրջապատի ուշադրությունը: Դրանում իրենց լավ կզգան նկարիչները, բանաստեղծները, գրողները, լրագրողները: Բնակարանում պետք է շատ տարբեր լուսամփոփներ լինեն, իսկ տիրապետող գունապնակը` նարնջակարմիրը: Նման տան մթնոլորտը անհոգ է եւ բաց: Բայց փայլը նախատեսված է միայն բարի մարդկանց համար, իսկ չարերը նման տանը միայն վնասներ կկրեն: 

Թիվ  2. Մոլորակը` լուսին: Ինտուիցիա եւ հայեցողություն: Բնակարանը բարենպաստ է այնպիսի մարդկանց համար, որոնք աշխատում են փոքր երեխաների հետ, խոհարարների եւ երաժիշտների համար: Նման բնակարանում գլխավոր շեշտը պետք է ընկնի հայելու վրա, իսկ հիմնական գույնը մեղմ կրեմագույնն է` զմրուխտականաչի նուրբ երանգավորմամբ: Մտածեք լոգասենյակի արտաքին տեսքի մասին. այն պետք է անթերի լինի: 

Թիվ 3. Մոլորակը` Մարս: Կամք, վճռականություն, գործողություն: Այս բնակարանը ալարկոտների համար չէ: Եթե պասիվ լինեք, որոշումները կընդունեն ձեր փոխարեն: Այս բնակարանում ստիպված կլինեք անընդհատ ինչ-որ բան նորոգել` խողովակաշարը, փականները, աթոռները…  Տերերը պետք է լավ տոնուս ունենան եւ մշտական շարժման մեջ լինեն, հակառակ դեպքում էներգիայի կանգը հիվանդությունների պատճառ կդառնա: Ներքին հարդարման մեջ պետք է ավելի շատ կարմիր գույն լինի: Առավել ակտիվ տեղերն են` զուգարանը եւ միջանցքը, հոգ տարեք դրանց: 

Թիվ 4. Մոլորակը` Մերկուրի: Շփումները: Նման բնակարանում պետք է    «ապրի» առավելագույն ազնվությունը, սուտը կվերադառնա ձեզ: Այս տանն ապրողներին ձգում են ճանապարհորդությունները: Պատրաստվեք շատ շփվելու, ընդ որում` ոչ միայն տանը, այլեւ` աշխատավայրում:  Այս բնակարանը ձեզ շատ դիսպետչերական աշխատանք է խոստանում: Ներքին հարդարման մեջ գլխավորը տեղեկատվության հետ կապված օբյեկտներն են` սկսած հեռուստացույցից եւ հեռախոսից, վերջացրած պատերին լուսանկարներով  եւ շրջանակներում հիերոգլիֆներով: Իսկ բարենպաստ գույներն են երկնագույնը, մոխրագույնը, ինչպես նաեւ կապույտը եւ դեղինը: 

Թիվ 5. Մոլորակը` Յուպիտեր: Ընդլայնում: Այստեղ ամեն ինչ գլոբալ է. նման բնակարանի կյանքը կարող է կապված լինել քաղաքականության, գիտության հետ, ամեն ինչ ծառայում է մարդկանց միավորմանը հանուն ինչ-որ գաղափարի: Նման տան համար լավ է ծիրանագույնը: Իսկ իսկական զարդարանք կլինեն բրոնզե առարկաները, հատկապես`  հեռավոր երկրներից բերված:  Ձեզ թույլ մի տվեք ջղայնանալ, եւ ձեր կյանքում ամեն ինչ լավ կլինի: Եվ մի մոռացեք մեծ  գրադարանի մասին: 

Թիվ 6. Մոլորակը`Վեներա: Հանգիստ, սեր եւ հարմարավետություն: Այս բնակարանում ապրողների բախտը բերել է. ինչ կուզես արա. չեմ ուզում: Այստեղ ապրում են կամ բարի եւ հյուրընկալ մարդիկ, կամ էլ իսկական աղմկարարներ: Գույները շատ տաք են` բաց դարչնագույնից մինչեւ մուգ դարչնագույն:  Այս տանը մեծ բազմոցներ կան, խոշոր սեղան, գորգեր, ծաղիկներ…  Տունը լի է: Հատկապես նման բնակարանում սիրում են կենդանիների` կատուների, շների: Նման տանը մի հայհոյեք, միշտ մեղավոր կլինի վեճ սկսողը:  

Թիվ 7. Մոլորակը`Սատուրն: Անընդհատ փորձություններ են: Նման բնակարանի բնակիչները հաճախ նեղ վիճակում են լինում եւ տարբեր տեսակի սահմանափակումներ են զգում: Բայց ամեն ինչ այնքան վատ չէ: Այս բնակարանում դուք կկարողանաք կուտակել, վարպետանալ որեւէ բանում: Գլխավորը` հաճախ վերլուծեք ձեր արարքներն ու պահվածքը, օգտակար կլինի նաեւ քաղցելը եւ յոգայով զբաղվելը: Գերակշռող գույնը մուգ կապույտն է:  Ներքին ձեւավորման մեջ տիրապետող բան չկա: 

Թիվ 8. Մոլորակը`Ուրան: Սա աստղագետների եւ պայծառատեսների մոլորակ է, եթե այնտեղ հաստատվի որեւէ պրագմատիկ եւ նյութապաշտ, իրեն լավ չի զգա: Այս բնակարանում դուք միշտ շրջապատված կլինեք ընկերներով: Դրա ձեւավորման համար վառ, ծիածանային գույներ օգտագործեք. եւ անպայման պետք է առկա լինի երկնակապույտը: Զգույշ եղեք էլեկտրական սարքերի հետ եւ պատուհանները մաքուր պահեք: 

Թիվ 9. Մոլորակը` Նեպտուն: Շատ բարդ բնակարան է: Դրանում իրենց լավ կզգան հոգեւորականները, երաժիշտները, ծովայինները, էքստրասենսները: Այստեղ շատ հեշտ է խրվել անիրականանալի երազանքների մեջ եւ շատ վնասակար սովորույթներ ձեռք բերել:  Այս բնակարանն ասես բերմուդյան եռանկյունի է. այստեղ անընդհատ ինչ-որ իրեր են կորում եւ ամեն ինչ զուրկ է առողջ բանականությունից: Իսկ հիմա կարելի է ստուգել, թե ձեր բնակարանը եւ նրա մթնոլորտն ինչպես են համապատասխանում առաջարկված բնութագրերին:

Բայց չարժե այդ տեղեկություններին չափազանց լուրջ վերաբերվել: Ի վերջո, բնակարանը նրա տիրոջ հայելին է: Եվ թե ինչպիսին այն կլինի, դուք եք որոշումը: 

 Աղբյուրը` MyJane.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել