Ցուլ (ապրիլի 20-ից մայիսի 20-ը)
Ցուլն իր էությամբ հավատարիմ է: Նա շատ պրակտիկ է, այդ պատճառով դավաճանության գաղափարը նրա համար իմաստ չունի, քանի որ երբեք ոչ մի լավ բանով չի ավարտվում:
Ցուլն ամենահուսալին է Կենդանակերպի բոլոր նշաններից, եւ կարող եք միշտ հույս դնել նրա վրա: Բացի այդ՝ նա, հավանաբար, մոլորակի ամենավատ ստախոսն է: Այդ պատճառով քիչ հավանական է, որ դուք չեք իմանա նրա անհավատարմության մասին:
Կույս (օգոստոսի 23-ից սեպտեմբերի 22-ը)
Կույսը մեծ սիրտ ունի, եւ դավաճանությունը հակասում է նրա բնույթին: Նա բարի է եւ անհավանական պրակտիկ: Դավաճանությունը շատ ջանքեր է խլում, այդ դեպքում՝ ինչո՞ւ ժամանակ վատնել մեկ ուրիշի համար:
Կույսը երբեք չի ցանկանա դավաճանել, քանի որ գիտի դավաճանության դառնության մասին եւ չի ցանկանա նման ցավ պատճառել իր զուգընկերոջը: Կույսը վերլուծաբան է, նա միշտ ձեզ հետ կխոսի իր զգացմունքների եւ մտահոգությունների մասին, քանի որ չափազանց քննադատաբար է վերաբերվում իրեն:
Կշեռք (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ը)
Կշեռքը սիրում է խաղաղություն եւ ատում է այլոց հանդեպ անարդարությունը, այդ պատճառով դավաճանությունը դեմ է այն ամենին, ինչին նա հավատում է: Նրանք բարի են, քնքուշ եւ սիրում են ուրիշների կարիքներն իրենց պահանջմունքներից բարձր դասել:
Դավաճանությունը վերջին բանն է, որ կարող է հուզել Կշեռքին, քանի որ նա միայն արդարություն է ուզում, բոլորի համար:
Ձկներ (փետրվարի 19-ից մարտի 20-ը)
Ձկներն անհույս ռոմանտիկներ են: Նրանք ազնիվ են, անում են ամեն ինչ՝ իրենց զուգընկերոջը երջանկացնելու համար: Դավաճանությունը հակասում է նրանց էությանը, քանի որ նրանք շահագրգռված են էմոցիոնալ առումով կայուն հարաբերություններով: Ինչո՞ւ հանուն անծանոթի հետ սեքսի վտանգել հարաբերությունները, որի համար այնքան ջանացել են: Նրանք գիտեն, որ դավաճանությունը չարժե դրան:
Կարեկցանքը հսկայական նշանակություն ունի Ձկների համար, եւ նրանք միշտ մտածում են այն մասին, թե իր գործողություններն ինչպես կազդեն ուրիշների վրա: Այդ պատճառով դավաճանությունն ակնհայտորեն նրանց ծրագրերի մեջ չի մտնում:
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու