«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայտնի ամերիկացի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը ՝ Հայաստան այցելելու, Ցեղասպանության ու Սերժ Թանկյանի մասին

16:10, 18 մայիսի

Մենք արդեն հայտնել ենք, որ CNN-ը սկսում է իր Anthony Bourdain Parts Unknown շոուի 11-րդ եթերաշրջանը, որտեղ հանրահայտ ամերիկացի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը ճամփորդում է աշխարհով, իր համար բացահայտում այլ մշակույթներ, նաեւ համաշխարհային խոհանոցը։

Գալիք եթերաշրջանը բաղկացած է լինելու ութ դրվագից, ու դրանցից մեկը, որը թողարկվելու է մայիսի 20-ին, նվիրված է լինելու Հայաստանին։ Իսկ մինչ այդ Էնթոնին իր շոուի կայքում հրապարակել է փոքրիկ հաղորդագրություն իր ուղեւորության, Սերժ Թանկյանի ու Հայոց ցեղասպանության մասին։

«Տարիներ իմ շոուի ամերիկահայ  երկրպագուներն ինձ հարցնում էին, թե ես երբ եմ Հայաստան այցելելու։ Ինձ այդ ուղեւորության հետ կապված բազմաթիվ հարցեր էին անհանգստացնում, ես մտածում էի, թե ինչպես ու ինչ տեսանկյունից պետք է ներկայացնեմ այդ հին ու շատ բարդ երկիրը։ Հետո, անսպասելիորեն ինձ հետ կապվեց System of a Down խմբի առաջնորդ Սերժ Թանկյանը, ով բազմաթիվ այլ ամերիկահայերի նման փորձում է վերամիավորվել իր արմատներին։ Նրա անձնական պատմությունը, ինչպես նաեւ իրենց հայ համարող բազմաթիվ այլ մարդկանց պատմությունները կապակցված է սփյուռքի հետ, մարդկանց հետ, որոնք փախել են կամ արտաքսվել են այն իրադարձությունից հետո, որը միայն ցեղասպանություն է պետք կոչել։ Պետք է նկատել, որ Թուրքիան առ այսօր հերքում է այն փաստը, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է։ Բայց ես խնդիր չունեմ այդ բառն օգտագործելու հարցում, ու ես չեմ հասկանում, թե ինչու է աշխարհը 1915-ին թուրքերի կողմից ծրագրված 1.5 մլն հայի զանգվածային ոչնչացումն ու ավելի մեծաքանակ հայերի արտաքսումն անվանում ցանկացած այլ բառով, բայց ոչ ցեղասպանություն։

Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի հերքումը Հայաստանի մասին ցանկացած բանավեճի կենտրոնական թեման է,  միավորիչ գործոն բոլոր նրանց համար, ովքեր իրենց հայ են համարում։ Ըստ երեւույթին, այս հաղորդման ցուցադրումից հետո ես այլեւս ցանկալի հյուր չեմ լինի Թուրքիայում։ Բացի դրանից ես նկարահանումներ եմ արել նաեւ Արցախում, որից հետո ինձ հայտնել են, որ ես «պերսոնաժ նոն գրատա» եմ Ադրբեջանում։

Սփյուռքի օգնությունը շատ կարեւոր է Հայաստանի համար։ Մարդիկ վերադառնում են հայրենիք ու օգնում այնտեղ դպրոցներին ու հիվանդանոցներին։ Հայերը վերադառնում են, որպեսզի ուսումնասիրեն իրենց արմատները, նաեւ վայելեն իրենց ազգային խոհանոցը։ Սերժ Թանկյանի պատմությունն էլ է այդպիսին։ Ես շնորհակալ եմ նրան, իր կյանքի պատմությունն ինձ պատմելու համար»,- գրել է Էնթոնին։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել