Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Անաստասիա Վոլոչկովան հանդիմանել է իրեն սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող նախկին վարորդին

15:50, 21 մայիսի

Անաստասիա Վոլոչկովան հանդիմանել է իրեն սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող նախկին վարորդին։ «Дни»-ին գրում է, որ հայտնի պարուհու նախկին վարորդ Ալեքսանդր Սկիրտաչը մեղադրել է Վոլոչկովային սեռական ոտնձգությունների մեջ ու նրա դեմ մի քանի հայց ներկայացրել։ Բալետի պարուհին անհապաղ արձագանքել է նախկին անձնական վարորդի գործողություններին։

«Կներեք, որտե՞ղ է այդ․․․ը, ով կեղտ է թափում ցանկացածի վրա։ Որտե՞ղ է նա։ Նա պետք է այստեղ լինի հիմա ու արդարանա»,- զայրացել է սկանդալային հռչակ ունեցող բալետի պարուհին։

Պարուհին անդրադարձել է նաև Սկիրտաչի կնոջը՝ Սոֆյային։

«Հեռուստաէկրանների աստղ, նա ու նրա անհասկանալի կինը, որը կանգնած է եղել նրա բոլոր մեքենայությունների ու բոլոր խաբեությունների հետևում, այդպես չէ՞» ,- մտնելով դատարան ասել է բարկացած Վոլոչկովան։

Հետաքրքիր է, որ հերթական նիստին Սոֆյա Սկիրտաչը հայտնվել էր անձնական աստղագետի ուղեկցությամբ։ Վոլոչկովայի հարձակումներին նա արձագանքել է։

«Այն բանից հետո, ինչ այդ կինը արել է մեզ հետ, ես այլև չեմ վախենում։ Մենք լռում էինք, մենք նրան հնարավորություն էինք տալիս զղջալ իր արարքների համար, մտածել, թե ինչ սպառնալիքներ են դրանք պարունակում։ Չլսեց։ Իրեն ամեն ինչում իրավացի համարեց։ Բայց դատարանում ամեն ինչ կպարզեն։ Նա այնպես  է իրեն կոտորում ու լացում հիմա, նա գիտակցել է։ Նրան արդեն հարցաքննել են»,- ասել է Սոֆյան։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սկիրտաչը մի քանի ամիս քննչական մեկուսարանում է։ Անաստասիա Վոլոչկովան վստահ է, որ իր նախկին վարորդը թալանել է իրեն, մտադիր էր առևանգել դստերը, որպեսզի փրկագին պահանջի, ու իբրև ուզում էր նույնիսկ թունավորել: Նրան սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում։ Իր հերթին Սկիրտաչը Վոլոչկովային դատի է տվել, մեղադրելով սեռական ոտնձգությունների մեջ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել