Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Իրինա Ալեգրովան կարող է հետ ստանալ իրենից գողացված 10 միլիոն ռուբլու մի մասը

11:35, 22 մայիսի

Մենք երեկ գրել էինք, որ Իրինա Ալեգրովան շատ տհաճ պատմության մեջ է հայտնվել։ Պրոմոութերների տվյալներով՝ երգչուհին մեկ  համերգի համար ստանում է մոտ 70 հազար եվրո (մոտ 5 մլն ռուբլի)։ Բայց նույնիսկ նրա համար 10 մլն ռուբլու կորուստը զգալի է։ Մինչդեռ հենց այդքան գումար էր նա մտադիր ներդնել մերձմոսկովյան Միլորադովո թաղամասում առանձնատան շինարարության մեջ։ Բայց արդյունքում, նա մնացել է առանց փողի ու առանց ամառանոցի։ Բանն այն է, որ Վլադիմիր Դենիսովը, ով պետք է կազմակերպեր այդ շինարարությունը ու ստացել էր դրա համար կանխավճար, անընդհատ ձգձգում էր աշխատանքները։ Երգչուհին խզել էր պայմանագիրը ու խնդրել վերադարձնել 10 մլն ռուբլին։

«Պարտքերը ժառանգաբար բաժին են հասել Դենիսովի այրուն։ Երգչուհուն դեռ ընդամենը 100 հազար են վերադարձրել, այն էլ ՝ երկու տարի անց։ Մնացել է ևս 9․3 մլն»,- մեջբերում է երգչուհու փաստաբանին Starhit-ը։

Բայց այրին չի շտապում մարել պարտքերը ու ասում է, որ ինքը փող չունի։ Չնայած ամուսնու մահից հետո նրան բաժին է հասել բնակելի տուն՝ 11 մլն ռուբլի արժողությամբ, 7 մլն ռուբլի արժողությամբ հողատարածք ու մի քանի թանկարժեք մեքենա։ Սակայն, այրին դեռ չի շտապում ստանձնել իր ժառանգական իրավունքները։ Նա համարում է, որ եթե այդպես անի՝ տունը աճուրդի կդրվի  ու ինքը փողոցում կմնա։ Դրա համար էլ նա անում է ամեն ինչ, որպեսզի ըստ փաստաթղթերի սնանկ համարվի։ Երգչուհին նույնպես մտադիր չէ հանձնվել։ Նա վարձակալել է լավագույն փաստաբաններին, որպեսզի վերադարձնի այն գումարները, որոնք իրենից վերցրել էր հանգուցյալ գործարարը։

Բայց Դենիսովը մահացել էր, իսկ փողն՝ անհետացել։ Ըստ շրջանառող լուրերի՝ նա Ալեգրովայի գումարը բիզնեսի մեջ էր ներդրել, բայց բիզնեսը ձախողել էր։ Դրա համար էլ երգչուհին դատի էր տվել։

Հիմա երգչուհին փորձում է դատարանի միջոցով  Դենիսովի այրուց հետ ստանալ իր գումարները, հայտնում է  Dni-ին:

Մոսկվացի իրավաբաններից մեկը՝ Ռուստամ Իսմայիլովը, պատմել է, թե ինչ կարող է տեղի ունենալ մոտ ապագայում այդ գործում։

«Բարեբախտաբար, վարկատուի շահերը այս դեպքում պաշտպանված են, ու իր  գումարի մի մասը նա կստանա հանգուցյալի ունեցվածքի հաշվին»,- վստահ է փաստաբանը։ Նաև մասնագետը պատմել է, թե ինչ տարբերակներ ունեն Դենիսովի ժառանգները։

«Նկարագրված դեպքում լավագույն տարբերակներն են․ ա) առանձնացնել ամուսնական մասնաբաժինը ընդհանուր ունեցվածքում, որպեսզի ամուսինների համատեղ ձեռքբերած ունեցվածքի կեսը բաժին չհասնի վարկատուներին, բ) սկսել ժառանգության սնանկության ընթացակարգը, որպեսզի տեղի չունենա ժառանգական ունեցվածքի ու հանգուցյալի կնոջը պատկանող ունեցվածքի միաձուլում»,- մեկնաբանել է իրավիճակը իրավաբանը։

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել