Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Չեմ թողնի, որ ինձ շատ կարոտեն». Անի Երանյանը՝ նոր ֆոտոշարքի, ոճային փոփոխությունների ու եթերում կրկին երեւալու մասին

15:05, 23 մայիսի

Այն փաստը, որ Անի Երանյանը չի նկարահանվի «Ֆուլ Հաուս 2»-ում եւ Տաթեւի կերպարային գիծն էլ այլեւս չի շարունակվի նախագծում, տխրեցրել է դերասանուհու երկրպագուներին: Բանն այն է, որ դերասանուհին տեւական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել Մոսկվայում, սակայն դա դեռ չի նշանակում, որ նրա երկրպագուներն այլեւս չեն տեսնի իրենց սիրելի դերասանուհուն էկրաններին: NEWS.am STYLE-ը խոսել է Անի Երանյանի հետ, իսկ հարցազրույցի առիթ է դարձել դերասանուհու նոր ֆոտոշարքը: Անիի հետ խոսել ենք նաեւ կերպարային փոփոխությունների ու նախընտրած դերերի մասին.

«Նոր կյանքի փուլի հետ նոր ֆոտոշարքը պարտադիր էր:) Իսկ, եթե լուրջ, թարմություն էր պետք, եւ Սոֆյա Ղուլյանի գլխավորությամբ այս ֆոտոշարքն իրականացրեցինք իմ շատ սիրելի ոճաբան SuMara-ի եւ լուսանկարիչ Գոհար Մուրադյանի հետ: Ըստ իս՝ ամեն ինչ լավ է ստացվել, արձագանքներն էլ լավն են»,-նշեց Անին, որից հետաքրքրվեցինք, թե ներկայացված մի քանի կերպարներից, որն է ամենից շատ հավանել հենց ինքը՝ դերասանուհին.

«Կարծում եմ՝ յուրաքանչյուրն էլ մի հետաքրքիր շունչ ունի իր մեջ. ես առավել սիրեցի սպիտակ հագուստով լուսանկարները, բայց միանշանակ մյուս կերպարներն էլ եմ հավանել»:

Առհասարակ, Անի Երանյանը ոճային փոփոխությունների հաճախ է դիմում: Ճիշտ է՝ դերասանուհու կերպարանափոխությունները կտրուկ չեն եղել, բայց  «Ֆուլ Հաուս»-ի ցանկացած եթերաշրջանում Անին հեռուստադիտողին ներկայացել է նոր սանրվածքով կամ ոճով:

«Պահպանելով մարդկային կարեւոր հատկանիշները՝ պետք է միշտ դեպի ավելին ձգտես եւ կերտես քեզ, քո հոգեվիճակը, կրթվես եւ ամեն օր մի նոր բան ստանաս: Իսկ մեր մասնագիտության մեջ կարծում եմ՝ դա շատ կարեւոր է, չնայած, ցավոք, մեզ մոտ դեռ չենք հասել այն աստիճանին, որ բազմասերիանոց ֆիլմերում կամ սերիալներում ամեն նոր կերպար ստեղծելիս կարողանանք գլոբալ փոխվել: Չեմ կարող ասել, որ անգամ իմ այդ փոփոխությունները եղել են շատ նկատելի կամ հատուկ: Այնուամենայնիվ, ես դրա կողմնակիցն եմ»,-ասում է դերասանուհին, որին հասցրել ենք տեսնել թե առօրյա եւ սպորտային հագուստով, թե շքեղ ու նրբագեղ զգեստներով: Խոսելով իր նախընտրած ոճի մասին՝ Անին ասում է.

«Ավելի ազատ ոճն եմ նախընտրում, բայց դա էլ կախված է իմ հոգեւվիճակից»:

Դերասանուհուց, իհարկե, հետաքրքրվեցինք, թե ինչպես են երկրպագուներն արձագանքել այն փաստին, որ նա չի նկարահանվելու «Ֆուլ Հաուս 2»-ում եւ ինչ նորություններ կարող են սպասել նրանից առաջիկայում.

«Ինձ ամեն օր հարյուրավոր նամակներ են գրում խնդրանքով, երբեմն՝ պահանջով, որ շարունակեմ նկարահանվել: Պիտի ասեմ, որ իմ երկրպագուները եւ այն մարդիկ, ովքեր սիրում են ինձ ու հետեւում են իմ գործունեությանը, անպայման կտեսնեն ինձ էկրաններին: Ես սիրում եմ իմ մասնագիտությունները եւ չեմ թողնի, որ նրանք ինձ շատ կարոտեն»:

Անին այն դերասանուհիներից է, որին արդեն տեսել ենք թե հումորային, թե լուրջ դերերում: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպիսի դերերով նա կցանկանար ներկայանալ հետագայում.

«Կցանկանամ, որ նկարահանվեն լավ, որակով, ասելիք ունեցող ֆիլմեր կամ հեռուստասերիալներ ու սիթքոմներ, որպեսզի կերպարն ունենա գույն, ասելիք: Թե դա հումորով կհասցնես հանդիսատեսին, թե ավելի լուրջ, էական չէ: Կարեւորը՝ ասելիքը տեղ հասնի»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել