Խոյ
Խոյերի երջանկությունը մտերիմ մարդկանց մեջ է: Փողն ու նյութական այլ բարիքներ գալիս ու գնում են, իսկ թանկ մարդիկ մնում են ձեզ հետ, սատարում են ձեզ: Խոյերը պետք է սովորեն գնահատել անկեղծ սերն ու ընկերությունը: Երջանկություն զգալու համար մի մոռացեք կյանքից հեռացնել բացասական ամեն ինչ: Դադարեք հիշողության մեջ պահել անհաջողություններն ու շփվել անարժան մարդկանց հետ, իսկ խնդիրները լուծեք՝ դրանց նայելով, ոչ թե սխալ ուղղությամբ շարժվելով:
Ցուլ
Ցուլերը երջանկություն կգտնեն, երբ հասկանան, որ բոլոր մարդիկ հավասար են: Գոյություն չունեն գերմարդիկ, որոնց հարկավոր է հարգել, եւ կարիք չկա ինքներդ ձեզ գերասադել ուրիշներից: Ավելի պարզ եղեք: Բազմաթիվ Ցուլի համար երջանկության ուղին սկսվում է պարզ ճշմարտությունից. մարդկանց վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ վերաբերվեն: Եթե հարգանք եք ուզում, սովորեք հարգել ուրիշներին:
Երկվորյակներ
Հրաժարվեք եսասիրությունից: Այն չի օգնի ձեզ, հակառակը, կփակի դեպի երջանիկ կյանք տանող ուղին: Կեղծիքը երբեք ցանկալիին չի հասցնի: Հիմա դուք դրանում փրկություն կգտնեք, իսկ վաղն այն կկլանի ձեզ: Սովորեք հեռատես լինել: Ծրագրեք եւ տնօրինեք ժամանակը, դա իմաստուն եւ երջանիկ մարդկանց է տրված:
Խեցգետին
Դադարեք ձեզ շրջապատող մարդկանց ցավ պատճառել, քանի որ բացասական ամեն ինչ վերադառնում է: Սովորեք ներողություն խնդրել, որպեսզի երջանկությունը երես չթեքի: Մի փակվեք մարդկանցից, հակառակ դեպքում ձեր շուրջ պատնեշ կկառուցեք, իսկ հարկավոր է կամուրջներ կառուցել: Ագահությունը կարող է ձեզ միայնության դատապարտել, իսկ այնտեղ, որտեղ այն հայտնվում է, երջանկությունը տեղ չունի:
Առյուծ
Ուժի ու երջանկության գաղտնիքն ինքդ քեզ ուրիշի տեղում պատկերացնելու ունակությունն է: Սովորեք ապրել ո՛չ միայն ձեր պահանջմունքներով ու էմոցիաներով: Աշխարհում բազմաթիվ գայթակղություններ կան, սակայն հաջողակ ու երջանիկ կլինեք, եթե սովորեք ծախսել այնքան, որքան հարկավոր է: Սովորեք բաց թողնել բացասականն ու իրավիճակները, որոնք չեք կարող հաղթահարել:
Կույս
Կույսերը պետք է հիշեն, որ ոչ միշտ են ճիշտ: Սեփական սխալն ընդունելու ունակությունը ձեր երջանկության բանալին է: Առանց որեւէ ռիսկի երջանկության հասնելը դյուրին չէ: Կույսերը պետք է կարողանան դուրս գալ հարմարավետության գոտուց, քանի որ դրանից դուրս այնքան հետաքրքիր ու վառ բաներ կան: Երբեմն հարկավոր է ինքնուրույն հաղթահարել սեփական դժվարությունները: Կամքի ուժը կօգնի հաղթահարել ցանկացած դժվարություն ու երջանկություն գտնել:
Կշեռք
Ընդունեք փաստը, որ կյանքը միայն սեւ ու սպիտակ չէ, այնտեղ շատ ավելի գույներ կան: Դրանք նկատելով՝ երջանկություն ձեռք կբերեք: Ձեր երջանկության գաղտնիքը պարզ է. ձեր շրջապատից մի պահանջեք այն, ինչն ինքներդ էլ չեք կարող անել: Գիտակցեք, որ մտքերը նյութական են եւ կարող են իրականացնել ձեր բոլոր նվիրական երազանքները, եւ ձեր երազանքներն իրականություն կդառնան:
Կարիճ
Սովորեք լավ արարքներ գործել ոչ այն բանի համար, որպեսզի հետո պարծենաք: Հիշեք, որ դրանք երջանկություն են պարգեւում ձեզ: Կարիճները պետք է հիշեն. խորհուրդներ տալ կարելի է այն ժամանակ, երբ այդ մասին խնդրում են. դրանում է երջանկության գաղտնիքը: Պատրաստ եղեք նրան, որ ձեր վատ արարքներն ու բացասական վերաբերմունքը կվերադառնան ձեզ: Երջանիկ ապրելու համար հարկավոր է հիշել, որ բացասականը պետք է կյանքից արմատախիլ անել բարությամբ:
Աղեղնավոր
Ձեր կյանքում երջանկություն կհայտնվի այն ժամանակ, երբ դադարեք եսասիրություն ցուցաբերել: Սովորեք գնահատել օգնությունն ու երախտապարտ լինել: Ձգտեք նոր բարձունքներ նվաճել եւ չմնալ պրոֆեսիոնալ նույն մակարդակում, անընդհատ զարգացման ձգտել: Նոր գիտելիքները ձեզ դրական լիցքեր ու երջանկություն կբերեն:
Այծեղջյուր
Երջանկություն գտնելու համար Այծեղջյուրները պետք է սկսեն հավատալ սեփական ուժերին: Մի հրաժարվեք մտերիմների օգնությունից, նրանք կօգնեն ձեզ անձնական երջանկություն գտնել: Սովորեք իրականություն դարձնել երազանքները, ձեր մեջ մի պահեք նոր գաղափարները, հակառակ դեպքում կարող եք դրանք իրականացնելու լավ հնարավորություն բաց թողնել:
Ջրհոս
Ջրհոսներին կօգնի իսկական երջանկություն ձեռք բերել անկեղծ փոխադարձ սերը: Գնահատեք մտերիմ մարդկանց, քանի որ նրանք կարող են իրական երջանկություն պարգեւել: Ձգտել ձեր իդեալին: Բաղձալի նպատակին ձգտումը ձեզ կմոտեցնի բարեկեցությանը: Մոռացեք նվաստացման մասին: Մարդկանց թույլ մի տվեք վիրավորել ձեզ, ինքներդ էլ խուսափեք նման պահվածքից:
Ձկներ
Որպեսզի երջանկությունը հաճույք պատճառի, հարկավոր է հասկանալ՝ ինչ եք ուզում: Միշտ շարժվեք այդ ուղղությամբ: Ընտանիք բոլորին է պետք: Սովորեք գնահատել ձեր հարազատներին եւ այն ամենը, ինչ նրանք անում են ձեզ համար: Սովորեք զոհաբերել ինչ-որ բան, այլ ոչ միայն վերցնել ուրիշի սերը, եթե չեք ուզում կորցնել երջանկությունը:
Աղբյուրը՝ dailyhoro.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը