MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Վիկտորիա Բոնյայի նախկին ընկերուհին պատմել է, թե ինչպես է աստղը վթարի զոհին մահամերձ վիճակում լքել ճանապարհին  

11:06, 24 մայիսի

Վիկտորիա Բոնյայի  նախկին ընկերուհին՝ Դարյա Ուլանովսկայան պատմել է, թե ինչպես է հեռուստաաստղը վթարի զոհին մահամերձ վիճակում լքել ճանապարհին։

Երկարաոտ գեղեցկուհին ժամանակին սիրում էր արագ վարել իր մեքենան, որը նրան երկրպագուն էր նվիրել ու մի անգամ նա Դաշայի հետ միասին ականատես է դարձել մի սարսափելի վթարի։ Վթարի մանրամասները Դարյան հայտնել է իր «Ինսթագրամի» ուղիղ եթերում։ Ու Վիկա Բոնյայի դաժանությունը, աղջկա խոսքով, ապշեցրել էր իրեն։

«Կեսգիշերին, կամ գիշերվա ժամը մեկին մենք մեքենայով  շրջում էինք քաղաքում։ Գարուն էր, կամ ամառ, տաք եղանակ էր։ Կանգնած էինք լուսացույցի տակ, խանութի մոտ։ Մեր առջևով անցավ մի «Ժիգուլի»։    Մի  ինչ –որ   «Միցուբիշի»  էլ, պայմանականորեն այդպես ասենք, որի մեջ երկու հարբած տղաներ էին, հենց այդ պահին փողոցի մյուս կողմից արդեն կարմիր լույսի տակ սլանում է առաջ  ու հսկայական արագությամբ բախվում այդ «Ժիգուլիին», մեքենան կողաշրջվեց, ուղիղ մեր աչքի առաջ։ Լուրջ վթար էր։ Իսկ այդ տղաները արագ փախան այդտեղից։ Ես ու Բոնյան մոտեցանք, սարսափելի էր։   «Ժիգուլիի» ուղևորը՝ մի կին , դուրս էր թռել մեքենայից ու ընկած էր ասֆալտի վրա, նրա գլխից արյուն էր հորդում։ Երդվում եմ։ Ես դուրս եկա մեքենայից, որ  օգնեմ, մտածում էի, «շտապ օգնություն» կանչեմ։ Իսկ Բոնյան ասում է․ «Ես գնացի»։   Նա նույնիսկ դուրս չեկավ մեքենայից։ Ընդամենը պատուհանից նայեց ու ասաց։ «Գնացինք»։ Ես ասում եմ, «Բոնյա, ո՞նց թե գնացիր, ես առանց մեքենայի եմ»։ Իսկ նա թե․ «Վերջ, վերջ» ու մեքենայով թողեց հեռացավ։  Հասկանո՞ւմ եք․․․ Այդ ժամանակ դեռ ոչ մի Վիկտորիա Բոնյա չկար, նա ընդամենը սովորական Վիկա էր։ Այդ ժամանակ «Дом 2» հեռուստանախագիծն անգամ գոյություն չուներ»,- պատմել է Ուլանովսկայան։

«Կյանքում տարբեր իրավիճակներ են լինում։ Ես այդ իրավիճակի մասին ոչինչ չգիտեմ ու որևէ առնչություն դրա հետ չունեմ։ Դաշան ինքն է օգնելու ցանկություն հայտնել, ես որևէ մեծ սկանդալ այդ պատմության մեջ չեմ տեսնում»,- հայտնել է Վիտկոտրիայի ներկայացուցիչը «Սթարհիթ»-ին տված հարցազրույցում։

Նաև Ուլանովսկայան նշել է, որ իր կարիերայի արշալույսին Վիկան շատ էր սիրում հայտնվել աշխարհիկ միջոցառումներին հայտնի ապրանքանիշերի ֆեյքերով։ Դաշայի խոսքով՝ իր նախկին ընկերուհին կարող էր կրել իսկական ադամանդով մատանի, բայց դրան համապատասխանեցնել մի քանի դոլարով Թաիլանդում գնված ականջօղ։  


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել