Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կենդանակերպի նշանների պահվածքը, երբ զայրացած են

21:24, 25 մայիսի

Խոյ

Խոյը միշտ պատրաստ է զայրանալ: Նա կարող է պայթել զայրույթից, եւ այդ ժամանակ նա կորիդայում հայտնված կատաղած ցուլ է հիշեցնում: Բարեբախտաբար, Խոյն արագորեն հանդարտվում է, չնայած Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ընդունված է համառ համարել:

Ցուլ

Ցուլը համբերատար է, այդ պատճառով երկար է զայրանում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են կուտակել վիրավորանքը, իսկ հետո հայտարարել այդ մասին, ընդ որում՝ այն ժամանակ, երբ վիրավորողն ամենեւին դա չի սպասում: Այդ պատճառով հոգեբանները նրանց խորհուրդ են տալիս միանգամից արտահայտվել եւ լարվածությունն իրենց ներսում չպահել:

Երկվորյակներ

Երկվորյակները զայրացած ժամանակ չեն մտածում արտահայտությունների հարցում, իսկ եթե նրանց նպատակաուղղված են զայրացրել, նաեւ վրեժի մեթոդների: Բարեբախտաբար, Երկվորյակներն արագորեն տարվում են այլ բաներով. չէ՞ որ շուրջն այնքան դրական եւ հետաքրքիր բաներ կան, որոնք կարող են շեղել բացասական էմոցիաներից:

Խեցգետին

Զայրանալով՝ Խեցգետինը կարող է վիրավորվել, տխրել կամ նույնիսկ որպես զոհ ներկայանալ: Բայց հենց այդ վիճակում զայրացած Խեցգետինն առավել սարսափելի է, քանի որ շրջապատի մոտ մեղավորության զգացում առաջացնելով՝ կարող է ներողություն կորզել ե՛ւ իրեն վիրավորողից, ե՛ւ նրանից, ով ընդհանրապես կապ չունի իրավիճակի հետ:

Առյուծ

Զայրացած Առյուծն անպայման կցանկանա լուծել խնդիրը: Նա կարող է թշնամուց վրեժ լուծելու սարսափելի ծրագիր կազմել: Մեկ «բայց». գաղափարն Առյուծը կյանքի կկոչի շրջապատի միջոցով, իսկ դա նշանակում է, որ զայրացած Առյուծը բավական վտանգավոր է նաեւ մտերիմների համար:

Կույս

Կույսը կարող է երկար ժամանակ վրեժ ծրագրել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հիշաչար են: Կույսը կարող է բազմաթիվ բողոքներ գրել անբարեխիղճ սպասարկման համար եւ չհոգնել: Շատերը Կույսերին խորհուրդ են տալիս այդ ամբողջ էներգիան դրական հուն ուղղել:

Կշեռք

Զայրացած Կշեռքները հակասական զգացմունքներ են ունենում. շարունակել զայրանա՞լ, թե՞ ներել ու բաց թողնել, ամեն ինչ հիշե՞լ, թե՞ կյանքից ջնջել բացասականի աղբյուրին: Կշեռքները շատ երկար կարող են տատանվել, իսկ իրավիճակից ելքը կախված է այն հանգամանքից, թե ե՞րբ կհոգնեն մտածել եւ կվճռեն գործել:

Կարիճ

Վրեժի կամ պատասխան հարվածի հարցում Կարիճները հավասարը չունեն: Սակայն դեմ գնալով տիեզերքին, հարկավոր է հիշել բումերանգի օրենքի մասին, եւ ոչ միայն բացասականը վերադարձնել թշնամուն, այլ ուժերը պահել մտերիմների համար ինչ-որ լավ բան անելու նպատակով:

Աղեղնավոր

Աղեղնավորներն անկանխատեսելի են զայրանում: Երբեմն կարող են թափ տալ ձեռքը եւ ասել՝ «Դե լավ, ո՞ւմ հետ չի պատահում», չնայած դուք հստակ հասկանում եք, որ մեղավոր եք, եւ ձգտում եք շտկել իրավիճակը: Միաժամանակ Աղեղնավորը կարող է հիշել, որ ութ տարի առաջ հենց դուք եք խմել իր յոգուրտը, եւ դեռ երկար ժամանակ ձեզ հիշեցնել այդ մասին: Իհարկե, հազիվ թե այդ դեպքում Աղեղնավորը լրջորեն զայրանա:

Այծեղջյուր

Այծեղջյուրները քիչ եւ հազվադեպ են զայրանում, պարզապես այն պատճառով, որ նրանց հունից հանելը դժվար է: Բայց եթե ինչ-որ մեկին հաջողվում է խախտել նրանց հանդարտությունը, պատասխան չստանալը դժվար է, քանի որ Այծեղջյուրները, Կույսերի նման, լավ հիշողություն ունեն:

Ջրհոս

Ջրհոսները սովորաբար բուռն են զայրանում՝ լինի ոտքը տրորած անցորդի վրա, թե՞ տիեզերական անարդարության համար: Բայց Ջրհոսը հազվադեպ է պատասխան քայլերի դիմում: Նա նախընտրում է գործով ապացուցել, որ ինքն ավելի լավն է:

Ձկներ

Ձկները, որպես կանոն, կարող են զայրանալ եւ վիրավորանք նորից ու նորից վերապրել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար ավելի դյուրին է բաց թողնել ե՛ւ իրավիճակը, ե՛ւ հնարավոր մեղավորին, ու շարունակել ապրել: Բայց եթե դա չի օգնում, զայրույթից ազատվելուն կօգնեն հոգեբանի խորհուրդները:

 

Աղբյուրը՝ dailyhoro.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել