Քիմ Քարդաշյանը վերջերս ուրախացնում է իր բարձրորակ լուսանկարներով։ 37-ամյա հայուհին ցույց է տվել իր դստերը՝ Նորթին։
«Իմ գազանիկը»,- մակագրել է լուսանկարը Քիմը։
Վերջերս Քիմ Քարդաշյանը սկսել է շատ հիշել անցյալը։ Հայուհին երեկ ուշ երեկոյան իր Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել , որտեղ պատկերված են Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը ու Քիմի մայրը՝ Քրիս Ջեները։
«Մայրս ու հայրս»,- մակագրել է լուսանկարը Քիմը ։
Իսկ երեկ, ի դեպ, Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթին՝ իրենց հարսանիքի տարեդարձի կապակցությամբ։ Իր Instagram-ում հայուհին հրապարակել է արխիվային հարսանեկան լուսանկար։
«Անցել է չորս տարի ու դրանք հավերժ կանցնեն․․․ Շնորհակալություն քեզ, որ ինձ նվիրեցիր ընտանիք, շնորհակալություն, որ հոգ ես տանում իմ մասին։ Շնորհակալություն, որ դու ինձ ոգեշնչում ես ամեն օր։ Իմ բախտն այնքան է բերել։ Շնորհավորում եմ տարեդարձի կապակցությամբ»,- գրել է Քիմը։
Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը ամուսնացել են չորս տարի առաջ։ Քիմը Քանյե Ուեսթի հետ սկսել էր հանդիպել 2012-ի ապրիլից , բասկետբոլիստ Քրիս Հեմֆրիսից բաժանվելուց վեց ամիս անց։ Նրանց հարսանիքը երկու մասից էր բաղկացած։ Առաջին մասը Փարիզում էին տոնել, իսկ հետո տոնակատարությունը շարունակվել էր Ֆլորենսում։
Քանյեն ուզում էր, որ իր քավորը Ջեյ Զին լիներ,սակայն Բեյոնսեն ու նրա ամուսինը չէին մասնակցել հարսանիքին, քանի որ երգչուհին այն ժամանակ ու հիմա էլ չի համակրում Քիմին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով