Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհու ու Քարդաշյան- Ջեներ գերդաստանի միջև պարզաբանումները շարունակվում են ։ TMZ-ը գրում է, որ Ռոբի նախկին ընկերուհու խոսքով, ով նաև նրա դստեր՝ Դրիմ Ռենեի մայրն է, Չայնայի Rob & Chyna շոուն E! հեռուստաալիքով դադարեցվել է, քանի որ Քարդաշյան- Ջեներ գերդաստանը գաղտնի պայմանավորվել էր ալիքի հետ։ Աղջիկը վստահեցնում է, որ Քարդաշյանների ընտանիքը շանտաժի է ենթարկել հեռուստաալիքի ղեկավարությանը, հայտնելով, որ եթե Չայնայի շոուն շարունակվի, ապա աշխարհի ամենահայտնի ռեալիթի շոուներից մեկը՝ Keeping Up With The Kardashians շոուն այլևս չի նկարահանվի այդ ալիքով։
Չայնան հայտնել է, որ դրանից հետո հեռուստաալիքը, բնականաբար, իրեն շատ հեռու է ուղարկել ու փակել շոուն (չնայած Բլեքը չի նշում այն փաստը, որ իր շոուի վարկանիշները հրեշավոր ցածր էին)։ Չայնան ինքը պնդում է, որ իր շոուն ավելի շատ էին դիտում, քան Քարդաշյանների շոուն։ Առայժմ աղջիկը հայտնում է, որ շուտով իր դավադրության տեսության վերաբերյալ ապացույցներ կներկայացնի։ Իբրև նա նույնիսկ այդ մասին ինչ-որ փաստաթղթեր ունի։
Հիշեցնենք, որ Քարդաշյանների գերդաստանն էլ իր հերթին նախկինում հայտնել է, որ շոուն փակվել է Չայնայի հիմար քայլերի պատճառով, որը դատարանի միջոցով փորձում էր հասնել նրան, որ Ռոբը նրան հարյուր մետրից ավելին չկարողանա մոտենալ, ինչն անհնար էր դարձրել համատեղ նկարահանումները։ Էլ չասենք զրոյական վարկանիշի մասին․․․
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով