Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կանանց մարմնի կառուցվածքի տեսակները եւ դրանց նշանակությունը

16:14, 30 մայիսի

Գոյություն ունի մարմնի կազմության 5 հիմնական տեսակ եւ 5 մեկնաբանություն՝ յուրաքանչյուր տեսակի համար:

Վտիտներ կամ «կաշի ու ոսկոր»

Նախանձու՞մ եք մոդելներին, որոնք կշռում են 50 կգ.-ից քիչ եւ որոնց ոսկորների ֆոսֆորը լույս է տալիս: Չարժե: Այդ կազմվածքը «մերժվածի» տրավմա ապրելու նշան է: «Մերժվածի» տրավման հատուկ է շատ փխրուն, հիվանդագին նիհար մարմիններին: Նման մարդը հեշտությամբ կարող անտեսանելի լինել կամ «ձուլվել ֆոնին»: Մերժվածները կտրականապես չեն ցանկանում լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում:

Մերժվածի տրավման բնորոշ է անցանկալի երեխաներին: Օրինակ, երբ մայրը փափագում է տղա ունենալ, բայց ծնվում է աղջիկ: Կամ երբ հայրն ընդհանրապես պատրաստ չէ ունենալ զավակներ եւ որդին նրան ավելի շուտ բեռ է թվում, քան թե երկար սպասված պարգեւ: Մերժված մարդիկ իրենց մշտապես զգում են ավելորդ: Չեն հավատում երջանիկ լինելու իրենց իրավունքին: Վախենում են հուզվել եւ չհաղթահարել սեփական երկյուղները: 

Փխրուն էակ՝ կախ ընկած ուսերով

Երեւի դուք նկատել եք, որ շատ աղջիկներ ունեն կեցվածքի խնդիր: Չնայած ժամանակակից բժշկության նվաճումներին՝ քչերին է հաջողվում ազատվել կուզից եւ առույգացնել մարմինը: Եւ այդ ամենն այն պատճառով, որ թույլ ուսերը, որ կարծես կախ ընկած լինեն մարմնից, ցույց են տալիս «լքվածի» ներքին տրավման: Այդպիսի աղջկան մեկ անգամ չէ, որ մարդիկ լքել են, ընդ որում, առավելապես արական սեռի: Հորից սկսած (որը կամ հեռացել է ընտանիքից կամ մի կարեւոր պահի չի եղել դստեր կողքին) եւ վերջացրած սիրհետողներից, որոնք թողել են նրան ուրիշ կանանց կամ իրենց աշխատանքի/ վայելքների/ ընկերների/ հարազատների եւ այլնի պատճառով:  Լքվածի տրավմա ապրող կանայք սիրում են լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում: Հաճախ հենց այս հոգեբանական տեսակն է կարիերա անում քաղաքականության մեջ, շոու բիզնեսում եւ այլն: Լքվածները ամենից շատ վախենում են մենակությունից: Ահա թե ինչու են ջանում շրջապատել իրենց մարդկանց բազմությամբ:

Խմորահունց թմբլիկ

Թմբլիկ կանայք, որոնց կազմվածքը հիշեցնում է լցոնած խնձոր, տառապում են «ստորացվածի» տրավմայից: Մանկության տարիներին մեկ անգամ չէ, որ նվաստացրել են նրանց, ընդ որում նաեւ հրապարակավ, օրինակ անվանելով՝ «կեղտոտ» կամ «փնթի խոզ»: Այդ կանայք մեծանալով դառնում են խիստ ամաչկոտ: Օժտած լինելով մայրական բարությամբ, հոգատարությամբ, զգայունությամբ՝ այս տեսակի կանայք միշտ ձգտում են թեւերի տակ առնել բոլոր հարազատներին: Եւ հաճախ հանձն են առնում ուրիշների խնդիրները:

Նվաստացման տրավմա ապրած մարդիկ  ամաչում են իրենց կարիքների համար եւ համարում, որ սեփական անձին երես տալը ահավոր եսասիրություն է եւ աղաղակող անպարկեշտություն: Բայց այնուամենայնիվ  այս տաժանելի ջանքերի դիմաց մարմինը պահանջում է քաջալերանք:  Ահա թե ինչու այդ կանայք մշտապես զսպում են իրենց կարիքները (հատկապես սեռական):

Կախված տանձը չի կարելի ուտել

Կան անսովոր-զգայական կազմվածքով կանայք, ինչպես օրինակ՝ Ժաննա Ֆրիսկեն: Նրանք ունեն թեթեւ վերնամաս (կոկիկ, ոչ մեծ կուրծք, նուրբ ուսեր), փարթամ ներքնամաս (լայն ազդրեր, նկատելի փորիկ, տպավորիչ հետույք): Այդ կանանց հատուկ է «դավաճանվածի» տրավման: Նրանց հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ (հատկապես արական սեռի) չեն արդարացնում իրենց սպասումները: Արդյունքում նման կանայք դժվարությամբ են վստահում մարդկանց, քանի որ շրջապատում բոլորը թվում են դավաճաններ: Այդպիսի կանայք շատ են ուզում լինել հուսալի եւ անհրաժեշտ, բայց դա նրանց մեծ դժվարութամբ է տրվում: Նրանք հիանալի մանիպուլյատորներ են ու ճարպկորեն կարողանում են կառավարել մարդկանց: Սակայն վստահության պակասի պատճառով նրանց չափազանց հսկողությունը հասնում է աբսուրդի եւ կարող է զգալի անհանգստություն պատճառել իրենց եւ շրջապատին:

Ինքը՝ կատարելությունը

Անթերի-համաչափ մարմնով եւ իդեալական կազմվածքով աղջիկները տառապում են անարդարության տրավմայից: Մանկության տարիներին ծնողները ըստ արժանվուն չեն գնահատել նրանց որեւէ հատկանիշ կամ հակառակը՝ հանիրավի մեղադրել են ինչ-որ բանի համար: Այդ պահից անարդարությունը դարձել է նրանց գլխավոր խնդիրը: Այդպիսի աղջիկները ձգտում են կատարելության ամեն հարցում, քանի որ չեն ցանկանում լինել խոցելի եւ այլոց «ոտքի տակ փորելու» առիթ տալ:

Կողքից կարող են թվալ «սառցե թագուհի», սառը եւ անտարբեր: Բայց իրականում նրանք ուղղակի սովորել են միշտ դիմակ կրել: Նրանք վախենում են ցույց տալ իրենց խոցելիությունը: Բայց եթե մյուսները սառը վերաբերվեն «անարդար մեղադրանքներին», խիստ կվիրավորեն եւ կխոցեն նրանց:

Հ.Գ. Մարդկանց մեծամասնությանը մարմինը ցույց է տալիս միանգամից մի քանի տրավմաներ: Կազմվածքի որ տեսակը որ դոմինանտ է, հուզական այդ տրավման էլ գերակշռում է: Մի խոսքով, առողջանալու ուղին ինքնահարգանքն է՝ արժանիքներով, առանձնահատկությունենրով եւ թերություններով հանդերձ:

 

Աղբյուրը՝ Otvetinavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել