Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Կտեսնեք մարդկանց, որոնց երազել եք հանդիպել». «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրները բացահայտեցին փառատոնի առաջին մանրամասները

21:23, 1 հունիսի

Հուլիսի 8-ին Երեւանում 15-րդ անգամ կմեկնարկի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի կազմակերպիչներն ու ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը խոսեցին այս տարվա կինոթփառատոնի եւ ժյուրիի կազմի մասին:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամռանը մայրաքաղաքն ակտիվ է լինելու, մանասնավորապես՝ այս տարի նշելու ենք «Ոսկե ծիրան» փառատոնի հոբելյանական մեկնարկը, որը տեւելու է 8 օր»,-նշեց Մշակույթի նախարարը:

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանն էլ  ասաց, որ փառատոնի այս տարվա դժվարությունների մասին կխոսի հետագա ասուլիսների ժամանակ, իսկ այսօր կարեւորեց նշել  հրավիրվածների կազմում տեղ գտած հայտնի կինոգործիչների մասին.

«Հյուրերի ցանկում կլինեն օսկարակիր, Կաննի, Բեռլինի փառատոնների դափնեկիրներ, ժամանակակից կինոյի մեծագույններ: Կտեսնեք մարդկանց, որոնց երազել եք հանդիպել»,-նշեց նա, սակայն փառատոնի այս տարվա հատուկ հյուրի անունը առայժմ նախընտրեց գաղտնի պահել:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանն էլ խոսեց պրոֆեսիոնալ ժյուրիի կազմի մասին: Այսպիսով՝ խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային փառատոնի մրցանակակիր Ասղարֆարհարդին: Հանձնաժողովի կազմում են եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը, ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը, ֆրանսիահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանն ու ճանաչված օպերատոր Լերի Սմիթը:  Իսկ Վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը: Ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշեւը, Լիտվայի երաժշտության եւ թատրոնի ակադեմիայի  պրոֆեսոր, ռեժիսոր եւ պրոդյոսեր Աուդրյուս Սթոնիսը, ռեժիսոր եւ պրոդյուսեր Բեն վան Լիսհաութը, միջազգային մի շարք կինոփառատոնների, այդ թվում «Ոսկե ծիրան»-ի մրցանակակիր, կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը:

Այս տարի կինոփառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումներն ու մարտահրավերները:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել