Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Նորաձեւության ֆորում Երեւան 2018»-ի պաշտոնական բացումն ու միջոցառման հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

21:22, 2 հունիսի

«Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ-ն եւ «Ազդեցության գործարար ակումբ»-ը կազմակերպում են նորաձևության ֆորում՝ Fashion Forum Yerevan 2018, որն անցկացվելու է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հունիսի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում: Միջոցառման պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 2-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ «Նոյի սերունդները» խորագիրը կրող ցուցադրությամբ, որի շրջանակում իրենց հագուստներն էին ներկայացրել Հայաաստանում եւ արտերկրում հայտնի հայ դիզայներները, որոնց թվում են՝ Գրիգոր Ջաբոտյանը, Լիանա Սարգսյանը, Վահան Խաչատրյանը, Մարիաննա Հարությունյանը, Արեւիկ Սիմոնյանը, Ֆաինան, Ալեքսանդր Արուտյունովը, Ինգա Մանուկյանը, Միսաք Հաջավետիքյանը, Արամ Նիկոլյանը, Միկա Դանիելյանը, Գարեն Դեմիրճյանը, Լիլիթ Մարգարյանը եւ այք:

Միջոցառմանը ներկա էին նորաձեւության եւ մշակույթի ոլորտի մի շարք հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Նաիրա Մովսիսյանը, Մաշա Մնջոյանը եւ այլք:

Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը եւ  ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Եվրոպայի օրերի առթիվ մեր շնորհանդեսը մենք սկսել էինք նորաձեւության ցուցադրությամբ եւ շարունակում ենք նորաձեւությամբ: Կարծում եմ՝ այս ծրագիրը շատ կարեւոր է երիտասարդ դիզայներների համար եւ կօգնի նրանց հետագայում եւս զարգացնել իրենց ստեղծարար միտքը»,-իր խոսքում նշեց  Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ հավելեց.

«Տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ նորաձեւության ոլորտը որեւէ կերպ կարող էր ասոցացվել Մշակույթի նախարարության հետ: Այս առումով հատկապես ողջունում եմ այս նախաձեռնությունը: Ուզում եմ նաեւ ավելացնել, որ այն, ինչ այսօր տեսնում ենք, ոլորտում ներգրավված անձանց երազանքներն են եւ նրանք արել են ամեն ինչ, որպեսզի կարողանան դրանք իրականություն դարձնել: Մենք հպարտանում ենք այն մշակույթով, որն ունենք եւ պարտավոր ենք պահպանել մեր ունեցած ժառանգությունը, բայց միեւնույն ժամանակ պետք է կարողանանք հարստացնել, նորացնել եւ նոր մոտեցումներով հանդես գալ»:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն ասաց, որ այստեղ գտնվելու տարիներին նկատել է նորաձեւության ոլորտի աճը: Իր խոսքում դեսպանը նաու նշեց.

«Իմ կարգախոսը հետեւյալն է՝ ամեն ինչ էլ հնարավոր է, եւ սա վերաբերում է նաեւ նորաձեւության ոլորտին: Վերցնենք Բեռլինի օրինակը՝ ընդամենը 15 տարի առաջ Բեռլինի քաղաքապետն ասաց, որ քաղաքն աղքատիկ է, բայց հմայիչ տեսք ունի: Նա դա ասում էր՝ նկատի ունենալով այն ստեղծարար ոգին, որը գոյություն ուներ: Դրանից հետո մենք նկատել ենք բազմաթիվ զարգացումներ նաեւ նորաձեւության ոլորտում: Ամբողջ աշխարհում նորաձեւությունը բավականին շահավետ ոլորտ է: Եթե դու քո սեփական երկրում բռնում ես ստեղծարար ուղին, անպայման հաջողության կհասնես»:

NEWS.am STYLE-ը եւս ներկա էր միիջոցառման բացման արարողությանը: Մեր անդրադարձը ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութի միջոցով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել