Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ի՞նչ հիմարություններ են անում խելացի մարդիկ

13:45, 4 հունիսի

1. Խելացի մարդիկ չափազանց շատ են մտածում եւ չափազանց քիչ են անում

«Քանի որ խելացիների համար հեշտ  է մտածելը, գործելն ավելի բարդ է լինում: Հետազոտությունները եւ պլանավորումը չափավոր քանակով օգտակար են, բայց դրանք առաջընթացի վտանգավոր խաբկանք են ստեղծում», — ասում է Սիլիկոնային հովտից ձեռնարկատեր Քրիս  Իյեն:  Եթե մարդը խելացի է, կատարելության է ձգտում, նա կարող է հայտնվել իբր արդյունավետ հետաձգումների թակարդում եւ կախված լինել դետալներից, ոչ թե նրանից, որ ավարտի նախագիծը: 

2. Նրանց բնորոշ է հոտային բնազդը

Էնդրյու Յանգը Venture for America-ից բավականին մանրամասն նկարագրել է հետեւյալ միտումը. լավագույն համալսարանների  շրջանավարտները գնում են համբավ վայելող ոլորտներ, օրինակ` ֆինանսների եւ քոնսալթինգի, փոխանակ զբաղվեն նրանով,  ինչն իրենց հոգեհարազատ է:  Նյու Յորքից ձեռնարկատեր Լի Սեմելը համաձայնում է. «Շատ խելացի մարդիկ հաճախ ընդամենը պոչին  կպած են մնում, որովհետեւ նրանք դաստիարակվում են սողալու ակադեմիական ոլորտում եւ չեն հասցնում հասկանալ, թե ինչ են ուզում իրականում կամ էլ որեւէ անսովոր բան չեն փորձում»:

3. Նրանք խուսափում են ռիսկից

 Սովորաբար շատ խելացի մարդիկ հակված են ձգտել բարձր արդյունքների եւ արդյունքում հայտնվում են նույնպիսի բարձր արդյունավետ եւ մոտիվացիա ունեցող աշխատակիցների ընկերախմբում: Բայց երբեմն նրանց մոտիվացիան կարող է նեղանալ մինչեւ խայտառակ լինելու վախ: Դա հանգեցնում է «ինքնամփոփության եւ որեւէ նոր բան փորձելուց հրաժարման, եթե նրանք այդ գործը բավականաչափ լավ չեն անում, որովհետեւ վախենում են, թե կդադարեն «խելացի» լինել գործընկերների աչքում», — ասում է ծրագրավորող Պանկայ Կումարը:

4. Նրանք այլեւս չեն փորձում

Մարդիկ, որոնք հաջողության են հասել իրենց բարձր ինտելեկտի շնորհիվ հաճախ սկսում են ծուլանալ: «Նրանք անտեսում են բնածին տաղանդների հետագա զարգացումը եւ սկսում են հետ մնալ նրանցից, ովքեր ի սկզբանե պակաս շնորհալի են եւ մեծ ինտելեկտ չունեն, բայց ավելի շատ են գործում եւ փորձ հավաքում», — ասում է Սեմելը:

 5. Նրանք թերագնահատում են սոցիալական հմտությունները

Որոշ մարդիկ չեն գիտակցում, որ ինտելեկտի մակարդակը հաջողության ընդամենը մեկ բաղադրիչն է, իսկ անձնական կապերը մասնագիտական միջավայրում հզոր գործիք են: «Նրանք երբեք չեն փորձում բարելավել իրենց սոցիալական հմտությունները, չեն սովորում կապեր պահպանել, իրենց առաջ չեն մղում: Իսկ նրանց, ովքեր հաջողության են հասնում այդ առումով, նրանք ամեն կերպ ստորացնում են», — հավելում է Սեմելը:

6. Նրանք չեն գիտակցում իրենց մտածողական ձախողումները

Խորհրդատու Դանիտա Կրուզը ասում է, որ ամենախելացի մարդիկ այնքան են սովորում  հենվել իրենց ինտելեկտի վրա, որ ի վիճակի չեն լինում հասկանալ. աշխարհի իրենց պատկերը նույնքան ենթակա է նախապաշարումներին, որքան այլ մարդկանց մոտ: Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Կիտ Ստանովիչի հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ ուղեղներն ավելի հակված են մտածողության նեղության, քան ինտելեկտուալ գործունեության ավելի փոքր փորձ ունեցողները:  

7. Նրանք համարում են, որ ճշմարտացի լինելն ամեն ինչից ավելի կարեւոր  է 

Շատ  խելացի մարդկանց մոտ ուժեղ տրամաբանությունը միավորվում է ուժեղ ես-ի հետ եւ այդ վտանգավոր համադրության բերումով նրանք սկսում են մտածել, թե երբ դու մշտապես իրավացի ես, դա քեզ համընդհանուր սեր է բերում  (իրականում հակառակն է), ասում է Սեմելը: Վատ է, երբ մարդիկ վիճում են այն հարցի վերաբերյալ, որից քիչ են գլուխ հանում: Բայց գուցե էլ ավելի անհարմար է, երբ նրանք համառորեն փորձում են վիճել արմատացած համոզմունքների դեմ: 

8. Նրանք կրթությունը հավասարեցնում են ինտելեկտին

Ակադեմիական տպավորիչ ձեռքբերումները ոմանց ստիպում են մտածել, թե ինտելեկտի մակարդակը որոշվում է բուհ-ի դիպլոմով, ասում է սոցիոլոգ Լիզ Պուլլենը: Շատ դեպքերում էլիտար բուհի դիպլոմն իրոք արտացոլում է ձեռքբերումների մակարդակը, բայց կան նաեւ անհամար օրինակներ, երբ  բարձրագույն կրթություն չունեցող մարդիկ անհամեմատ ավելի բարձր որակավորում ունեն իրենց իրական  փորձի բերումով: 

9. Նրանք թերագնահատում են ուրիշներին

Իհարկե սեփական կարողություններում ինքնավստահությունը հաջողության անհրաժեշտ նախադրյալ է, բայց մարդիկ, որոնք սովոր են, որ ուրիշները գովեն իրենց խելքը, հաճախ մեծամիտ են դառնում:

«Ես բազմիցս առիթ եմ ունեցել տեսնելու, թե ինչպես   փայլուն ուղեղները բանակցությունների ընթացքում պատահաբար մյուս կողմին զիջել են առյուծի բաժինը, իսկ երբեմն նաեւ բացահայտորեն հիմարացվել են, որովհետեւ ենթադրել են, որ իրենց խելքն իրենց անհաղթահարելի առավելություն է տալիս», — ասում է հեղինակ Թիմ Ռոմերոն: 

10. Նրանք խրվում են տեսության մեջ եւ չեն տեսնում իրականությունը

Պատահում է, որ խեացի մարդիկ ղեկավար պաշտոններում ելնում են բացառությամբ տեսությունից եւ մոռանում են, որ գործ ունեն իրական մարդկանց հետ: «Դա կարող է նաեւ նորմալ լինել, եթե խոսքը զվարճանքների մասին է եւ եթե կյանքին նման վերաբերմունքի հետեւանքները չեն վերաբերում մյուս մարդկանց», — ասում է գրող եւ դիզայներ Օլիվեր Դեմիանը: Բայց երբ այդ սրամտորեն կառուցված համակարգերը հանգեցնում են սուբստանդարտային իպոտեքային թղթերի ի հայտ գալուն, մեծ խնդիրներ են առաջանում բոլորի մոտ: 

11. Նրանք չափազանց անկախ են

Խելացի մարդիկ չեն ջանում աջակցության առողջ բազա զարգացնել, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրին, ով ուզում է հաջողության հասնել:  «Առանց լավ աջակցության յուրաքանչյուրը կարող է տապալվել, հատկապես, երբ դժվարությունների է բախվում, հաշվարկի լուրջ սխալ է թույլ տալիս կամ ուրիշների չարամիտ պահվածքի զոհ է դառնում», — ասում է Quora-ի օգտատեր Անդրեա Մարտինը: Ինչպես աջակցության բազա զարգացնել: «Մեթոդաբար հայտնվել ամենահասուն, ամենաբարյացակամ, ամենաբանիմաց մարդկանց շրջապատում, որոնց կարող եք գտնել»:

 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել