Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տղամարդկանց 5 տեսակ, որոնք արժանի չեն քո ուշադրությանը

19:10, 7 հունիսի

Վատ տղա

Անուղղելի ըմբոստ, հավերժական անչափահաս, որն անընդհատ ռիսկի է դիմում եւ ամեն տեսակ կանոններ է խախտում. նրա բացասական հմայքի տակ կյանքում գոնե մեկ անգամ կարող է հայտնվել ցանկացած աղջիկ: Խնդիրները (այդ թվում նաեւ` օրենքի հետ կապված) սկսվում են, երբ կրակի հետ խաղը երկարում է, իսկ նրա ազատության ձգտումը վերածվում է այլ մարդկանց հետ նորմալ ապրելու տարրական անկարողության: Նրա ամենօրյա երթուղին է՝ բազմոց, համակարգիչ` սիրելի խաղերով, սառնարան. եւ շրջանը կրկնվում է: Նա կարող է արտառոց, բայց գրավիչ թվալ, չնայած ծանոթների եւ ընկերուհիների զգուշացումներին: Ձեր մտքով չի՞ անցել «ալարկոտություն» բառը: Այդ դեպքում մտածեք, թե նրա տեղաշարժերի մեջ ինչ տեղ է նախատեսված ձեզ համար. նրա երթուղին ամենայն հավանականությամբ չի փոխվի:  

Զոհը

Տհաճություններ պատահում են յուրաքանչյուր մարդուն, բայց հենց նրա հետ դուք չգիտես ինչու մշտապես կհայտնվեք փրկարարի, «ամուր մեջքի» կամ բուժքրոջ դերում: Այո, ուրիշներին օգնելն ազնիվ գործ է, բայց գուցե այդ տղամարդն ուղղակի չի կարողանում այլ եղանակով իր վրա ուշադրություն հրավիրել: Ամենայն հավանականությամբ նա կփորձի մանիպուլյացիայի ենթարկել ձեզ:  

Աշխատանքի գերի

Սա տիպական զոհի եւս միատեսակ է, եւ աշխատավայրում նա միշտ չհասցնելու եւ ցայտնոտի մեջ է: Միաժամանակ բոլորովին պարտադիր չէ, որ այդ մրցարշավը ֆինանսական համապատասխան արդյունքներ տա: Բայց նույնիսկ եթե տա, նրա ժամանակը երբեք չի հերիքի իր ջանքերի պտուղերը վայելելու համար: Եթե ուզում եք նման տղամարդու զույգը դառնալ, ստիպված կլինեք մշտապես մրցակցել նրա աշխատանքի հետ եւ սիրել միայնությունը. դուք հազիվ թե արժանանաք ռոմանտիկ հանգստյան օրերի:  Բացառված չէ, որ աշխատավայրը նրան ուղղակի ծառայում է որպես ապաստան` փախչելու այն կյանքից, որում նորմալ, մտերիմ հարաբերություններ կան:  

Բամբասող

Հաճախ նա նաեւ սուտասան է: Եթե նա ի վիճակի է նման արբեցմամբ վերապատմել բամբասանքներն այլ մարդկանց մասին, կարող եք պատկերացնել, թե  նա ում եւ ինչեր կպատմի ձեր մասին:  

Բռնապետ

Ինչպես անցկացնել ազատ ժամանակը, ինչով հետաքրքրվել, ինչ ուտել եւ խմել, ում հետ շփվել, ինչպես հագնվել, սանրվել եւ ինչ դիմահարդարում անել. այդ բոլոր հարցերում  տեղին է սոսկ բարեկամական խորհուրդը: Այն էլ` եթե դուք ինքներդ եք հարցնում: Մնացած բոլոր խորհուրդները ուղղակիորեն զգուշացնում են. դուք գործ ունեք բռնակալի հետ: 

 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել