«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ռեփեր Դեցլի իրավաբան Ռոման Լալայանին կասկածում են խաբեության նպատակով Բաստայի անունն օգտագործելու մեջ

18:31, 8 հունիսի

Ռեփեր Դեցլի փաստաբան Ռոման Լալայանին կասկածում են խաբեության նպատակով Բաստայի անունն օգտագործելու մեջ, գրում է «ԿՊ»-ն։

Մարզական բլոգեր Անդրեյ Ալիստարովն իր «Железная ставка» ալիքով 2014-ից սկսած պատմում է սպորտային իրադարձությունների վրա խաղադրույքների մասին։ Երբեմն ցուցադրվում են աստղերի ու հայտնի մարդկանց կատարած խաղադրույքները։

Մոտ մեկուկես տարի առաջ Անդրեյը ծանոթացել էր ռեփեր Դեցլի իրավաբան Ռոման Լալայանի հետ՝ հայտնի իրավաբան, ով մասնագիտանում է բուքմեքերական ընկերություններից խաղացողների պաշտպանության ոլորտում։

2017թ.-ի սեպտեմբերին Ալիստարովի խոսքով իրավաբանը վիդեոբլոգերին առաջարկել է կազմակերպել Դեցլի մասնակցությունը նրա  բլոգի թողարկումներից մեկին։ Իհարկե՝  փողի դիմաց։ Ծանրութեթև անելուց  հետո Անդրեյն ասել է, որ այնքան էլ հետաքրքրված չէ Դեցլի մասնակցությամբ,   բայց ահա, եթե խոսքը Բաստայի կամ Գուֆի մասին լիներ․․․ Ու Ռոման Լալայանը խոստացել է։

Անդրեյը, վստահելով Ռոման Լալայանին, համաձայնել է համագործակցել նրա հետ։ Իսկ Ռոմանն էլ վստահեցրել է, որ նրա հաղորդման համար Բաստայի նկարահանումներն անվճար են լինելու ու առաջարկել է կապը պահպանել պաշտոնական անձի՝ ոմն Սոֆյա Տոնկիխի միջոցով, որին ներկայացրել է որպես «Բաստայի օգնականուհի ու պրոդյուսեր»:

Հանդիպման ժամանակ Սոֆյան հայտնել է, որ չնայած Բաստայի մասնակցությունը հաղորդմանն անվճար է լինելու, բայցևայնպես  Բաստայի հետ բանակցությունները որոշակի գումար արժեն, մասնավորապես՝ 2500 դոլար։ Անդրեյը, ոչինչ չկասկածելով, այդ գումարը փոխանցել է Սոֆյայի անունով գրանցված հաշվեհամարին։

Բլոգերի հետ  զուգահեռաբար կապվել է Լալայանը ու ասել, որ ինքն  առաջարկ ունի Դմիտրի Սերգեեւից՝ «Դիջիտալ Բեթթինգ» ԲԲԸ ընկերության ղեկավարից՝ Բաստայի մասնակցությամբ վիդեոբլոգի թողարկման մեջ բուքմեքերական ընկերության գովազդի մասին, որի համար Ռոմանը պետք է ստանար իր միջնորդավճարը՝ 60 000 դոլարի 50 տոկոսի չափով։ Ըստ գործարքի պայմանների՝ Վասիլին պետք է թողարկման ժամանակ պատմեր, որ ինքը սատարում է իր սիրելի ՑՍԿԱ թիմին, նաև այդ բուքմեքերի միջոցով խաղադրույք է կատարում այդ թիմի հանդիպման վրա ։

Չնայած բարձր միջնորդավճարին՝ Անդրեյին հետաքրքրել է այդ առաջարկն, ու նա համաձայնել է։ Այդ ժամանակ գործի մեջ է  մտել Դմիտրի Իվանոչեկ անունով մի մարդ, որին Լալայանն է խորհուրդ տվել, որպես «բուքմեքերական ընկերության մենեջերի»։  Դմիտրին ասել է, որ գումարը կանխիկ ձեւով կփոխանցվի նրան բուքմեքերների գրասենյակում։

Անդրեյը առաջարկել է Դմիտրիի հետ էլեկտրոնային նամակագրությամբ քննարկել բոլոր մանրամասները։ Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց հետո հանկարծ պարզվել է, որ Դմիտրին նկատի ունի ոչ թե «ՑՍԿԱ- Զենիթ» հանդիպումը (21.10.2017), որը համաձայնեցվել էր Սոֆյայի հետ, այլ «ՑՍԿԱ- Բենֆիկա» հանդիպումը (22.11.2017), որը մեկ ամիս ուշ էր ծրագրված։

Անհանգստացած բլոգերը կապվել է Լալայանի հետ, որը հեռախոսով ասել է, որ անհապաղ կկապվեն Բաստայի հետ, որպեսզի հետաձգեն թողարկումը։ Այնուհետեւ Անդրեյին զանգահարել է Սոֆյան ու ասել, որ Բաստայի եթերի հետաձգումը հնարավոր է, բայց լրացուցիչ 50 000 ռուբլի է պետք վճարել՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք բերելու համար։  Այդ գումարն էլ է փոխանցվել Սոֆյայի հաշվին։ Սոֆյան պետք է կարճ տեսանյութ ուղարկեր, որտեղ Վասիլին խոսում է գալիք հանդիպման ու դրա վրա խաղադրույք կատարելու մտադրության մասին։ Անդրեյը պետք է այդ տեսագրությունը իր բլոգում հրապարակել որպես անոնս։ Սակայն, այդ տեսանյութը նա այդպես էլ չէր ստանում։  Անդրեյը կապվում է Ռոմանի հետ, որը սկսում է զանազան ստերով արդարացնել հետաձգումը, որից հետո «վշտացած» ձայնով խոստովանում է, որ հետաձգման պատճառն այն է, որ «Վասիլիի կինը քաղցկեղով հիվանդ է ու նա պետք է հիմա կնոջ կողքին լինի»։  Ըստ երևույթին Դուք արդեն կռահեցիք, որ ոչ Ռոման Լալայանը, ոչ Սոֆյա Տոնկիխը, ոչ էլ Դմիտրի Իվանոչեկը որեւէ առնչություն չունեն ոչ Վասիլի Վակուլենկոյի, ոչ էլ «Գազգոլդեր» ստեղծագործական միավորման կամ բուքմեքերական կազմակերպության հետ։ Ու բնականաբար Բաստայի կինն էլ քաղցկեղով հիվանդ չէր։ Այս ստերն ընդամենը ժամանակ ձգելու համար էին։ Իսկ Անդրեյը ընդհանուր առմամբ 195 հազար ռուբլի է վճարել այդ խաբեբաներին։ Հնարավոր է այդ գումարը ավելի մեծ չափերի կհասներ, եթե նա չսկսեր համադրել փաստերը ու կասկածել դրանց իրողությանը։ Անդրեյն իր կասկածները փարատելու համար կապվել է հենց Դմիտրի Սերգեեւի՝ բուքմեքերական ընկերության ղեկավարի հետ, որն էլ վստահեցրել է, որ «Գազգոլդեր»-ի հետ որևէ պայմանավորվածության մասին տեղյակ չէ։

Արդյունքում Ալիստարովը դիմել է Մոսկվայի իրավապահ մարմիններին։ Ցուցմունք են տվել և՛ Դմիտրի Սերգեեւը, և՛ Բաստայի իսկական տնօրենը, և՛ Վասիլի Վակուլենկոն, որը խորապես վրդովված էր այդ պատմությունից, որտեղ իր անունն օգտագործելով փողեր էին լվացել։

«Իմ անունը հաճախ են օգտագործում տարբեր՝ ինձ հետ առնչություն չունեցող մարդիկ, հիմնականում իբրև իմ մասնակցությամբ համերգներ կազմակերպելու հետ կապված։ Սակայն, ես առաջին անգամ եմ բախվում նման ցինիզմի։ Ասես վատ կատակերգություն լինի։ Մեր դատարանում Լալայանը խոսում էր մարդկային սկզբունքների ու հոգու մասին, եւև ի՞նչ։  Երբ անցավ նիստը՝ ես մոտեցա նրան, Լալայանն ինձ ասաց, որ դա պարզապես իր աշխատանքն է, և որ ինքը սիրում է իմ երաժշտությունը։ Արդյունքում, ես այնպես եմ հասկանում, որ նա օգտվեց մեր շփումից ու մեր համատեղ լուսանկարից այդ  խաբեության համար, որպեսզի այն ճշմարտանման դարձնի։ Երբ ես իմացա այդ մասին՝ երկար ծիծաղում էի։ Բարձրակարգ ցինիզմի տեր անձնավորություն։ Նրա հաշվարկի հիմքում այն էր, որ որպես արտիստ՝ իմ հանդեպ մեծ վստահություն կա, և այդ հաշվարկն իրեն արդարացրել է։  Ես ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր ինձ հետ որեւէ գործ են ուզում ունենալ՝ իմ աշխատակիցների բոլոր կոնտակտները  կան իմ  պաշտոնական կայքում,   Ինսթագրամ էջում։  Դրանց  է պետք վստահել, այլ ոչ թե միջնորդների դիմել։

Ես այդ մարդուն դատի չեմ տա։  Իմ կարծիքով բավական է հենց միայն այն,  որ այդ պատմությունը նման արձագանք է ստացել»,- ասել է Բաստան։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել