MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Մեծ հաճույքով ենք եկել Հայաստան». աշխարհահռչակ դիրիժոր Նեեմե Յաարվին՝ Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգի մասին

14:50, 11 հունիսի

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Նեեմե Յաարվիի գլխավորությամբ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Յաարվին եւ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը մանրամասներ հաղորդեցին բազմաթիվ երաժշտական մրցանակների արժանացած (այդ թվում՝ «Գրեմմի») նվագախմբի հայաստանյան համերգի մասին.

«Չկա աշխարհում որեւէ մեծագույն նվագախումբ, որը Նեեմե Յաարվին չի ներկայացրել: Նա տասնյակ տարիներ մեծագույն նվեր է ամբողջ աշխարհին: Մեծ ոգեւորություն եմ ապրում եւ շատ երջանիկ եմ, որ այս նվագախումբն այսօր ելույթ կունենա Հայաստանում»,-ասուլիսի սկզբում հայտատարարեց Ստեփան Ռոստոմյանը՝ հավելելով.

«Այս փառատոնն անց է կացվում ամբողջ տարվա ընթացքում, եւ դա հրաշալի է, որովհետեւ ամբողջ տարի տոն է լինում մեզ համար»-նշեց նա՝ տեղեկացնելով, որ այսուհետ «Երեւանյան հեռանկարներ»-ն անցկացվելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

«Մեր նվագախումբը շատ ուրախ է նման բարձր կարգի փառատոնի բացմանը մասնակցելու համար: Սա այն բացառիկ շրջագայություններից է, որին նվագախմբի բոլոր անդամներն էին ցանկանում մասնակցել: Նվագախումբը Հայաստանում եղել է 30 տարի առաջ եւ դրա կազմում դեռ կան երաժիշտներ, որոնք այն ժամանակ էլ են ելույթ ունեցել Հայաստանում»,-փաստեց Էստոնիայի ազգայի սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը:

Նեեմե Յաարվին բարձր տրամադրությամբ ողջունեց լրագրողներին.

«Բարի առավոտ, չնայած չէ՝ արդեն կեսօր է»,-ձեռքին կապած ժամացույցին նայելով՝ կատակեց նա, այնուհետեւ շարունակեց.

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, քանի որ ջերմ զգացմունքներ ունեմ Հայաստանի հանդեպ: Հայաստանի հետ ծանոթությունս եղել է մշակույթի, երաժշտության ու պատմության միջոցով: Մեծ հաճույքով եմ եկել այստեղ ու ինձ հետ բերել նաեւ մեր հրաշալի նվագախումբը: Այսօրվա համերգին կհնչեն Խաչատրյանի եւ Էստոնացի հայտնի հեղինակների տեղծագործություններից, որոնց թվում են Արթուր Լեմբան եւ Էդուարդ Տուբինը: Ողջունում եմ այս փառատոնն ու կարծում, որ նմանատիպ միջոցառումներ շատ պետք է կազմակերպվեն, որպեսզի աշխարհին հայտնի տարբեր արտիստներ եւս կարողանան ծանոթանալ Հայաստանին»:

Աշխարհահռչակ դիրիժորը նաեւ նշեց.

«Մեր երկու ազգերին միավորում են երաժշտությունն ու արվեստը, որոնք շատ կարեւոր են մեր համագործակցության համար»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել