MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Սեդրակ Մամուլյանն ու Վազգեն Խաչիկյանը՝ Հայ խոհարարի մասնագիտական տոնի եւ Խորովածի միջազգայի օրվա ստեղծման կարեւորության մասին

15:52, 12 հունիսի

Հայ խոհարարի հանդեպ հետաքրքրությունը կարող է հանգեցնել նաեւ հայկական խոհանոցի նկատմամբ հանրության ուշադրության բարձրացմանը։ Այս կարծիքին է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, որն այսօր կայանացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց հունիսի 12-ին նշվող Հայ խոհարարի մասնագիտական տոնի եւ հայկական խոհանոցը մշակութային անբաժան մասնիկ դարձնելու մասին.

«Հայ խոհարարի մասնագիտական տոնը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախաձեռնությունն է, որը մենք առաջարկել ենք 4 տարի առաջ։ 10 տարի առաջ հունիսի 12-ին առաջին անգամ կազմակերպեցինք միջոցառում, որը կոչվում էր տոնածիսական կերակրատեսակների փառատոն՝ «Հացը լեռներում» խորագրով։ Քանի որ տոնածիսական կերակրատեսակները հենց մեր ազգային խոհանոցի հիմքում են ընկած, այդ օրը արժեւորելու համար հայտարարեցինք Հայ խոհարարի օր»,-նշեց Սեդրակ Մամուլյանը՝ հավելելով.

«Մեր գերագույն նպատակն է հայկական խոհանոցի նկատմամբ պատշաճ վերաբերմունք ստեղծելն ու այն ճանաչելի դարձնելը։ Երբ խոսք է բացվում հայկական մշակույթի մասին, խոհանոցը մոռացվում է։ Այդ հարցը բարձրացվում է, երբ որոշ ազգային կերակրատեսակների հետ կապված ոտնձգություններ են լինում, սակայն սովորաբար խոհանոցը մշակութային այլ հարթակների կողքին ներկայացնել զլանում են»,-ցավով նկատեց Մամուլյանը, որը նաեւ անգրագիտություն է համարում, երբ հայկական խոհանոցն ու կովկասյանը նույնացնում են։

«Իհարկե, կովկասյան խոհանոցի հետ նմանություններ կան, սակայն մեր ազգային խոհանոցն անվանել կովկասյան՝ սխալ է»։

Սեդրակ Մամուլյանը կարեւորում է Հայ խոհարարի մասնագիտական տոնը՝ նշելով.

«Հայ խոհարարի օրը նշելով՝ նախ եւ առաջ ցանկանում ենք մեր երկրում կարեւորել այն գործը, որն անում է խոհարարը։ Մեր տրամադրությունն ու բնավորությունը ձեւավորվում են ճիշտ սնվելու շնորհիվ։ Երբ վատ ենք սնվում, անաշխատունակ ենք դառնում»,-համոզված է նա։

Մինչ ամեն օր ավելանում են տարբեր ուտեստներին նվիրված տոները՝ Հյուսիսային դարպասներ զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանը նկատեց, որ հայկական խորովածի տոն դեռեւս ոչ ոք չի մտածել ստեղծել։

«Բացի այդ՝ չկա միջազգային տոնացույցում որեւիցե տոն, որն ունենա հայկական ծագում, որը կարելի է կապել Հայաստանի կամ հայերի հետ։ Խորավածն աշխարհի միակ ուտեսն է, որն անխտիր ունեն աշխարհի բոլոր ժողովուրդները եւ այն առաջին ջերմային մշակման ձեւն է. ինչպես գիտնականներն են պնդում՝ մարդու առաջացման պրոցեսը կապված է տաք կամ վերամշակված սննդի հետ։ Իսկ այդպիսի առաջին սննդատեսակը խորովածն է։ Հայերն առանձնանում են խորոված պատրաստելու սովորույթներով։ Մեր նախաձեռնությունը օգոստոսի նախավերջին շաբաթ օրը հռչակում է Խորովածի միջազգային օր եւ առաջարկում, որ ամբողջ աշխարհի մարդիկ այդ օրը գան Հայաստան՝ խորոված ճաշակելու։ Իսկ նրանք, ովքեր հնարավորություն չունեն գալ Հայաստան, այդ օրն իրենց տներում պատրաստեն խորոված եւ օգտագործեն international barbecue day հեշթեգը»:

Վազգեն Խաչիկյանը նաեւ շեշտեց, որ այդ նախաձեռնությունը անվճար PR կարող է հանդիսանալ՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար։

Ինչ վերաբերում է խորովածի 10-րդ փառատոնին՝ այն այս տարի կանցկացվի 2 օր՝ օգոստոսի 18-ին եւ 19-ին։ Առաջին օրը կլինի պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթ, իսկ երկրորդ օրվա մրցույթին կարող են մասնակցել սիրողական մակարդակով հետաքրքրվածները։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել