Դուք կիմանաք, որ «ընդմիշտ սերը» ոչ միշտ է լինում
Այդ մասին ընդունված չէ խոսել, բայց միեւնույն է` սիրային հարաբերությունները հենց այն են, ինչը մշտական ուշադրություն է պահանջում, ջանքերի մշտական ներդրումներ: Եվ մեզանից յուրաքանչյուրը կուզենար անմիջապես երջանիկ կյանք ունենալ` առաջին անգամից: Բայց ոչ բոլոր հարաբերություններն արժեն, որ կառչեք դրանցից: Եթե ձեր ցավն անտանելի է եւ դուք չեք կարող հաշտվել դրա հետ, խիզախորեն անցեք նոր սեր փնտրելուն: Երբեք մի կառչեք հարաբերություններից, որոնք արդեն «չորացել են»: Միայն թե որոնելու գնացեք ոչ թե նույն միամիտ հայացքով, այլ թերահավատության մի փշրանքով:
Դուք կիմանաք, որ խանդը երկրի վրա ամենավտանգավոր հույզն է
Հույզն այն զգացումն է, որն անփոփոխ կերպով գլորվում է դեպի կոկորդը, երբ դավաճանության ականատես ես դառնում: Հեշտ է մտածել, թե ոչ, դուք չեք խանդի եւ ընդհանրապես ձեր ինքնատիրապետումը կհերիքի, որ ձեզ խելամիտ պահեք ցանկացած իրավիճակում: Բայց այդպես չէ: Շտապում ենք վշտացնել ձեզ. մենք բոլորս մարդիկ ենք եւ հավասար չափով կարող ենք չնկատել, թե մեր բնազդներն ինչպես են վերահսկողությունից դուրս գալիս: Խանդը ոչ միայն այն է, երբ դուք հիստերիայի մեջ սպասք եք ջարդում եւ ուզում եք հնարավորինս արագ ջարդել այն տղայի գլուխը: Խանդը զգացում է, որը կարող է տարիներով ներսից այրել ձեզ: Բայց ահա թե ինչի մասին պետք է մտածեք նման իրավիճակներում. ձեզ դավաճանած մարդն արժանի չէ ձեր ցասմանը, այլ միայն խղճահարությանը:
Դուք կիմանաք, որ մարդիկ ի վիճակի են վարվել հրեշավոր եղանակով
Երբ մարդուն դավաճանում են, նրա բնավորության մեջ սովորաբար սկսում է եսասիրության առողջ չափաբաժին դրսեւորվել: Մարդիկ ի վիճակի են ամենանողկալի արարքները թույլ տալ նրանց հանդեպ, ում ասում են, թե սիրում են: Դուք կարող եք ապշել, թե որոշները ինչերի են պատրաստ դիմել իրենց սեռական ցանկությունը բավարարելու համար: Բայց եթե ինչ-որ մեկը որոշի հենց ձեզ խաբել, դուք պետք է հիշեք. գլխավորը սեփական բնազդներից եւ այդ մարդկանցից ավելի բարձր լինելն է: Նրանցից բարձր լինելը: Շատ մեծ մարդկանց հետ նրանց սիրելիները շատ եւ շատ վատ են վարվել: Գուցե այդ պատճառով էլ նրանք դարձել են այնպիսին, ինչպիսին մենք նրանց ճանաչում ենք:
Դուք կիմանաք, որ հարաբերություններում ամենակարեւորը վստահությունն է
Մարդկանց միջեւ հարաբերություններում վստահությունից ավելի կարեւոր բան չկա: Երբ այն ջարդվում է, հարաբերություններն անխուսափելիորեն քանդվում են: Դա աքսիոմա է: Եթե դուք չեք կարող վստահել մարդուն, նրա հետ հարաբերությանները ձախողման են դատապարտված: Երբ դուք խաբում եք ինչ-որ մեկին, նրա կողմից իսկական վստահությունը վերադարձնելը շատ դժվար կլինի: Վստահությունն այն է, ինչը տարիներով է աճեցվում եւ ինչը հնարավոր է ջարդել մեկ օրում: Դուք արժանի եք նրան, որ վստահեք մտերիմներին: Ավելի քչի մի համաձայնեք:
Դուք կիմանաք, որ միայն սերը ոչ միշտ է բավարար լինում
Սերը երբեք չափից շատ չի լինում: Այն երբեք նույնիսկ բավարար չի լինում: Սերը մեծ աշխատանք է պահանջում եւ փոխադարձ պարտավորությունների մեծ քանակություն: Դա մարտի է նման: Ցանկացած հարաբերությունում շատ տգեղ պահեր կան: Երբեմն դուք իրար սարսափելի բաներ կասեք: Բայց ի վերջո կա նաեւ իսկական, հագեցած կյանքը: Բայց սերը ոչ միայն խաղ է եւ հարաբերությունների պարզում, այլեւ հոգատարություն: Սերն ուժեղ զգացում է, բայց եթե այն հոգատարությամբ չի սնուցվում, ի վերջո հաճախ հենց դավաճանությամբ էլ ավարտվում է:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը