Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Յոգան շատ ավելին է, քան պարզապես ֆիզիկական վարժանքը». Հայաստանում Հնդկաստանի դեսպանն ու յոգայի մասնագետը՝ Յոգայի միջազգային օրվա մասին

18:03, 13 հունիսի

Հունիսի 21-ին, ժամը 18:00-ին Երեւանի Թումանյանի  այգում տեղի կունենա Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Այսօր՝ հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը եւ յոգայի ուսուցիչ Արտի Կիրան խոսեցին  Հնդկաստանի դեսպանատան կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառման եւ յոգայի հոգեւոր ու ֆիզիկական կարեւորության մասին.

«2014 թ-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջարկեց  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային  տարվա մեջ մեկ օր նվիրել յոգային, եւ այդպես հունիսի 21-ը հռչակվեց յոգայի միջազգային օր: Հայաստանում եւս տոնելու ենք Յոգայի միջազգային օրը: Երեւանում այն տեղի կունենա Թումանյանի այգում: Յոգայի միջոցառումներ կլինեն նաեւ Վանաձորում եւ Ջերմուկուն»,-նշեց դեսպանը:

«Ես ինքս յոգայով սկսել եմ զբաղվել 2015 թ-ից:  Ինչ վերաբերում է Հայաստանում յոգայի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը՝ կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ մենք այսօր ունենք Հնդկաստանից եկած յոգայի մասնագետ»,-հավելեց նա:

Յոգայի մասնագետ Արտի Կիրանն էլ իր հերթին նշեց.

«Շատերը կարծում են, որ յոգան առողջությանը միտված վարժություններ են, սակայն իմ կարծիքով յոգան շատ ավելին է, քան պարզապես ֆիզիկական վարժանքը. այն կյանքի ձեւ է, կյանքի ուղի, յոգան նաեւ որոշակի օրենք է, որը կիրառում ենք մեր կյանքն ավելի երջանիկ ու աշխույժ դարձնելու համար: Յոգան հրաշալի հնարավորություններով մի մեծ զամբյուղ է, ցանկացած տարիքի մարդիկ կարող են զբաղվել յոգայով: Իհարկե, յոգան նախ եւ առաջ հոգեւոր գիտություն է, սակայն եթե որոնեք, կտեսնեք, որ բժշկական շատ հետազոտություններ խորհուրդ են տալիս յոգան: Այդ հետազոտությունները շատ խրախուսող արդյունքներ են ցույց տվել: Այնպես որ՝ բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, թե ինչու բոլորը պետք է զբաղվեն յոգայով»:

Մասնագետի կարծիքով յուրաքանչյուրը յոգայով կարող է զբաղվել՝ հետեւելով YouTube-ում ներկայացված տեսանյութերին, սակայն մինչ որեւէ վարժություն սկսելը, նա խորհուրդ է տալիս անպայման դիմել մասնագետի՝ յոգայի հոգեւոր կողմը հասկանալու համար.

«Ասել, թե YouTube-ի տեսանյութերին հետեւելով չի կարելի զբաղվել յոգայով, սխալ կլինի, սակայն շատ դեպքերում դա կարող է վերածվել ֆիզիկական վարժության, իսկ յոգան միայն մարմնամարզություն չէ, այն ունի բավականին խորը փիլիսոփայություն: Եթե դուք ցանկացած դիրք, թեկուզ ճիշտ ձեւով պահեք, դուք չեք իմանա, թե ինչ մտավոր վիճակ է դրա հետ առնչվում, իսկ յոգայի իմաստն այն է, որ այն ազդում է նաեւ ձեր մտքի վրա»:

Յոգայով հետաքրքրվածներին տեղեկացնենք, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն անց է կացնում յոգայի անվճար դասընթացներ.  արդեն մոտ 150 հոգի գրանցված են այդ դասընթացներին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել