Ղեկավարները կարողանում են կանխատեսել իրավիճակն ու արագ կողմնորոշվել՝ համադրելով մարդամոտությունն ու պատասխանատվությունը։ Կանանց 13 տոկոսը, ըստ սոցհարցումների, ղեկավարներին համարում է ամենացանկալի սեռական զուգընկերները, իսկ նրանց խստաոճ կոստյումը, իշխանությունն ու լիքը դրամապանակը՝ լավագույն աֆրոդիզիակը։
Այս կապակցությամբ որոշ ղեկավարների մոտ զարգանում է ինտիմոֆոբիա՝ չափից մտերիմ հարաբերությունների հանդեպ վախի զգացում, քանի որ դիմացինի իսկական զգացմունքներն ու շահամոլությունը զանազանելը այդքան էլ հեշտ չէ։ Արդյունքում, նրանք կյանքի բոլոր դժվարություններին դիմանում են մենակ ու գոհանում են ոչինչ չպարտադրող հարաբերություններով։
Գիտնականները բավականին բարդ սեռական զուգընկեր են, քանի որ գիտությունը նրանց ավելի շատ է հետաքրքրում, քան մարդկային հարաբերությունները։ Նրանց համար ավելի հասկանալի են մաթեմատիկական խնդիրները, քան կանացի ցանկությունները, որոնք չեն ենթարկվում որեւէ տրամաբանության։
Սեքսի հանդեպ գիտնականների վերաբերմունքը բավականին տարբեր է լինում՝ զուտ ճանաչողականից սկսած, մինչեւ՝ սպառողական։
Քաղաքական, հասարակական գործիչները, մարզիչները, զբոսաշրջային խմբերի ղեկավարները կարող են սեքսում բավականին ակտիվ լինել ու նույնիսկ սիրում են զուգընկերուհիների «հավաքածու» պահել։ Նրանց դուր է գալիս արագ, հախուռն, նվազագույն նախաբանով սեքսը։
Փաստաբանները, հոգեբանները, բժիշկները սեքսի հարցում, ինչպես եւ կյանքում, շատ զգուշավոր են։ Նրանց մտահոգում է սեքսի անվտանգությունն ու հուսալիությունը։ Եթե կա փոքր հավանականություն, որ կինը կմերժի՝ նրանք երբեք սեքս չեն առաջարկի։
Հազվադեպ են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնում, չնայած քնքուշ են ու հոգ են տանում կնոջ բավականության մասին։
Դերասանները, լրագրողները, ուսուցիչները, վաճառականները ու մշտական շփում պահանջող մյուս մասնագիտությունների տեր մարդիկ նաեւ ինտիմ կյանքում են կարեւորում շփումը, գնահատանքն ու զգացմունքները։ Նրանք ատում են միապաղաղությունն ու չափավորությունը։ Միշտ փնտրում են նոր զգացողություններ։
Մարզիկները, ոստիկանները, զինվորականները, հրշեջ ծառայողները հեշտությամբ են կողմնորոշվում իրավիճակում ու արագ արձագանքում դրան, չխորանալով վերլուծության մեջ։ Նրանք սեքսն էլ չեն սիրում բարդացնել։
Նրանց համար անհասկանալի են սեքսի միօրինակության, չբավարարվելու կապակցությամբ դժգոհությունները։ Սեքսից բավականություն ստանալը նրանց համար բնական ու հասարակ երեւույթ է, ինչպես ձյունը ձմռանը։ Սիրախաղ հասկացությունը նրանց խորթ է ու անհասկանալի։
Տնտեսագետները, մեքենավարները, օդաչուները հարաբերություններում գնահատում են կայությունունը։ Հաճախ են սեքսին վերաբերվում առանց ավելորդ ռոմանտիզմի, ինչպես ֆիզիոլոգիական պահանջի։ Գուցե նրանց հետ հարաբերություններին պակասում են հախուռն ու անակնկալ պահերը, բայց փոխարենը դրանք հստակ ու որոշակի են։
Աղբյուրը՝ MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը