MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Իոսիֆ Օգանեսյանը մորը հասցրել է կոմայի «Дом 2»–ում հարսնացու ընտրելու պատճառով

11:06, 16 հունիսի

«Дом 2» հեռուստանախագծի ամենապոպուլյար մասնակիցներից մեկը՝ Իոսիֆ Օգանեսյանը, այս ձմռանը իր ծնողների հետ հյուրընկալել էր Հայաստանում, որտեղ, ինչպես մենք գրել էինք, իր համար հարսնացու էր փնտրում։

Օգանեսյանը վերադարձել է նախագիծ ու հայտնել, որ ընդմիշտ կմնար Հայաստանում, եթե ունենար նման հնարավորություն, ինչով առաջացրել էր հանդիսատեսի բուռն վրդովմունքը։ Նա հարսնացու այդպես էլ չգտավ, իսկ վերադառնալով նախագիծ՝ որոշեց նորից վերականգնել հարաբերությունները իր նախկին ընկերուհու հետ։ Իոսիֆ Օգանեսյանի մտերիմները տագնապ են հայտարարում՝ նա իր մորը՝ Հռիփսիմե Օգանեսովնային հասցրել է հիվանդանոց։ Կինը հեռուստատեսությամբ տեսել է, թե ինչպես  է որդին հարաբերություններ կառուցում իր ընկերուհու՝ Սաշա Չերնոյի հետ ու նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Հռիփսիմե Օգանեսովնան արդեն արտահայտել էր իր տեսակետը որդու ընտրության մասին։ Նա մի քանի անգամ հայտնել էր, որ Չերնոն չար, լկտի ու անդաստիարակ անձնավորություն է։ Մայրը շատ անհանգիստ է Իոսիֆի համար, դրա համար էլ մշտապես նրան խնդրում է լքել Սաշային ու հավասարակշռված ու կիրթ հարսնացու գտնել ։

Նշենք , որ Օգանեսյանի մորը կարելի է հասկանալ, քանի որ այդ կոլորիտային զույգի հարաբերությունները իդեալական անվանել չի կարելի՝ սկանդալները, որոնք սարքում Իոսիֆի ճոխ մարմին ունեցող ընկերուհին, կարող են ապշեցնել նույնիսկ հեռուստանախագծի փորձառու խմբագիրներին։ Դրա համար էլ Հռիփսիմե Օգանեսովնայի սիրտը չի դիմացել։ Հարևանների խոսքով՝ շոուի հերթական դրվագից հետո Հռիփսիմեն, որը ամենայն հավանականությամբ, շաքարային դիաբետ ունի, հիպոգլիկեմիկ կոմայի մեջ է ընկել։

«Ես լավ ճանաչում եմ Իոսիֆի ընտանիքին ու շփվում եմ նրանց հետ, մենք հարևաններ ենք։ Թե ինչ է կատարվում նրանց տանը՝ դուք չեք պատկերացնի։ Հերթական թուքումրից ու որդու ծեծից հետո Հռիփսիմեի մոտ ինսուլինային կրիզ է տեղի ունեցել, վերջին կաթիլը աղջկան ծեծի ենթարկելու տեսարանն էր, որին նրա որդին էլ էր մասնակցում։ Ծնողները  պարզապես հուսահատվել են, բայց չեն կարող որդուն հանել հեռուստանախագծից։ Ընտանիքը Սաշային ոչ մի դեպքում չի ընդունի»,- գրել է Дом 2 հեռուստանախագծի սրտացավ հանդիսատեսներից մեկը սոցցանցերում։

Հավելենք, որ մոր հիվանդության սրացման մասին նորությունը չի խանգարել Օգանեսյանին իրականացնել իր պլանները։ Տղան որոշել է առաջարկություն անել սիրեցյալին հենց նկարահանման հարթակում։

«Ես քեզ շատ սիրում եմ, ու կյանքս առանց քեզ չեմ պատկերացնում։ Ուզում եմ, որ դու այդ մասին իմանաս»,- ասել է Իոսիֆը։ Դրանից հետո նա ծնկի է իջել ու նրան նվիրել մատանի։ Ցնցված աղջիկը մի քանի րոպեից ուշքի է եկել ու բնականաբար ընդունել է տղայի առաջարկը, հայտնում է «Դնին»։

A post shared by dom2_reality (@dom2_reality) on


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել