Խոյ
Դուք ճանապարհորդի կին եք։ Հիշո՞ւմ եք այն լուսանկարները, որտեղ կինն իր տղամարդու ձեռքը բռնած տարբեր երկրներ է տանում։ Այդ կինը միանշանակն Խոյ է։ Նա տանում է իր սերը դեպի արկածներ՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում։ Նա վստահ է, որ երբ զուգընկերները ինչ-որ բան միասին են բացահայտում, իրենց կապը ամուր է դառնում։
Ցուլ
Դուք աջակից կին եք, ամբողջությամբ նվիրվող։ Ձեր ամուսինը վստահ կարող է ռիսկի գնալ՝ իմանալով, որ տանն իրեն հավատարիմ, սիրող կին է սպասում։ Ձեր սիրո կայունությունը թույլ է տալիս հաղթահարել ցանկացած մարտ՝ իմանալով, որ ամեն բան ժամանակավոր է, իսկ սերը՝ հարատև։
Երկվորյակներ
Դուք կրքոտ կին եք։ Ձեզ հետ հետաքրքիր է։ Ձեր զուգընկերը երբեք չի ձանձրանա այն մարդու հետ, ով աշխարհին մանկան հուզմունքով է նայում՝ իմանալով, որ հնարավորություններն անսահման են։ Դուք գիշերներն անցկացնելու եք անկողնում՝ երևակայելով կյանքի մասին և, ի տարբերություն բոլորին, առավոտյան կզարթնեք և բոլոր երազանքները կյանքի կկոչեք։
Խեցգետին
Դուք սիրող կին եք։ Այն երջանիկ տղամարդը, որը կլինի Ձեր կողքին, միշտ սիրված է լինելու և հոգատարությամբ պարուրված։ Դուք կլինեք այն զույգը, որը թոռների հարսանիքին ներկա կլինի, որը կբոլորի համատեղ կյանքի 50-ամյակը, և բոլորը հիցամունքով են ձեզ նայելու և ձգտելու նույն սիրուն, ինչպիսին ձեզ մոտ է։ Ձեզ համար առաջնահերթը սերն է, և, ի վերջո, դուք ստանում եք հոգատարությամբ, ուշադրությամբ և երկնային զգացմունքով լի հարաբերություններ։
Առյուծ
Դուք խորհրդավոր կին եք։ Դուք զուգընկեր եք, որը միշտ լավ տպավորություն է թողնում։ Դուք խելացի եք և կատարյալ։ Մարդիկ, որոնք գիտեն Ձեր ամուսնուն, ցանկանում են ծանոթանալ Ձեզ հետ։ Ձեր էությունը հիանալի ուղեկից է դարձնում Ձեզ։
Կույս
Դուք հաջողակ կին եք։ Ձեր խելամտությունը Ձեր ուժն է։ Ձեր ամուսնու մտերիմները, ընկերներն ու հարազատները գիտեն, որ նրա կինը խելացի է, ըմբռնող և նպատակին հասնող անձնավորություն։ Դուք զույգի այն տեսակն եք, որին մարդիկ միշտ դիմում են օգնություն կամ խորհուրդ ստանալու համար։ Դուք հսկա ժայռ եք, որը մարդկանց համար հենարան է հանդիսանում, քանի որ դուք ստեղծել եք այդ հիմքը միասին։
Կշեռք
Դուք առաջնորդ եք։ Դուք սոցիալական էակ եք, որը չի կտրել իր կապերը ամուսնությունից հետո։ Դուք և Ձեր ամուսինը ընկերների մեծ բանակ ունեք։ Ձեզ շրջապատում են սիրող մարդիկ, և ձեր սերն ավելի ամուր է դառնում, որովհետև Դուք այն կիսում եք բոլորի հետ։
Կարիճ
Դուք կրքոտ կին եք։ Դուք այն կինն եք, որի հետ ամուսինը երբեք չի ձանձրանա։ Դուք հարաբերություններին կայծ եք հաղորդում։ Ձեր ամուսինն այն երջանիկ տղամարդկանցից է, որը երբեք իր կնոջից բողոքելու պատճառ չի ունենա։
Աղեղնավոր
Դուք լավագույն ընկեր եք։ Երբ տղամարդը ցանկություն է հայտնում ամուսնանալ իր լավագույն ընկերոջ հետ, նա նկատի ունի Աղեղնավորի նման ինչ-որ մեկին։ Դուք այն զույգն եք, որը զվարճանում է միասին՝ անկախ նրանից, թե ով ինչով է զբաղվում։ Նույնիսկ խանութ գնալու սովորությունը կարող է ուրախ արկածով վերջանալ։
Այծեղջյուր
Դուք էլեգանտ կին եք։ Դուք կյանքի եք կոչում իդեալական հարաբերությունների դասական ձևերը։ Դուք բարձր ճաշակի և բարձր չափանիշների տեր մարդ եք և հակված եք ընտրել այն տղամարդուն, որը կիսում է Ձեզ հետ այս արժեքները։ Դուք ուժեղ զույգ եք։ Դուք պահպանողական եք, և արդյունքում ստանում եք միայն ձեզ երկուսիդ վերաբերող հուզական հարաբերություններ:
Ջրհոս
Դուք հիպի-կին եք։ Դուք միշտ ունեցել եք սեփական յուրահատուկ արժեքներն ու կյանքի նկատմամբ անձնական կարծիքը։ Հարաբերություններում Դուք եք թելադրում կանոնները։ Մարդիկ ձեզ նախանձում են, որովհետև դուք եք ստեղծում այն կյանքը, որը հարմար է երկուսիդ։ Դուք չեք անհագստանում, երբ ձեր հարաբերությունները նման չեն ուրիշների հարաբերություններին․ դուք ստանում եք այն, ինչը ստեղծվել է հատուկ ձեր համար։
Ձկներ
Դուք ստեղծագործ կին եք։ Դուք զգացմունքային եք, նորարար և սիրում եք փախչել այս աշխարհից թաքուն և հարմարավետ մի վայր։ Ձեր ամուսինը անսահման սիրում է Ձեզ, որովհետև Դուք աշխարհը տեսնում եք ջերմ և վառ գույներով։ Ձեր միջև նուրբ զգացմունք է ՝ ռոմանտիկ և երկարատև։
Նյութը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ