Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ես մայրիկիս կորցրեցի, երբ պիտի արդեն վայելեի ու երջանկացնեի նրան». Նազենի Հովհաննիսյանն արխիվային լուսանկար է հրապարակել մայրիկի հետ

16:31, 16 հունիսի

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհու տեղադրած լուսանկարներում նա իր ծնողների հետ է: Իր միկրոբլոգի հերթական գրառման մեջ Նազենին խոսել է իր ծնողների, նրանց հետ փոխհարաբերությունների, մոր կորստի եւ առհասարակ, ծնողներին գնահատելու մասին:

Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Պինդ «բռնեք» ձեր ծնողներին։ Երկու ձեռքով ու ամբողջ կյանքով մեկ պինդ բռնեք, քանի կա հնարավորություն։ Մենք շատ ենք անդունդներ ստեղծում՝ սերնդային, գաղափարական, ժամանակային ու մտածողության անիմաստ անդունդներ, ու հեռավորությամբ ենք շփվում մեր ծնողի հետ, կարծելով որ չեն հասկանա, չեն ընդունի կամ կմերժեն մեր ազատախոհությունը։ Ծնողների հետ առաջին հերթին ընկերանալ է պետք։ Հավասարը հավասարի հետ շփվել՝ իբրև ընկեր, և միանշանակ ու անընդհատ մեծարել՝ որպես Ծնող։ Ես Մայրիկիս կորցրեցի, երբ պիտի արդեն վայելեի նրան, թեթևացնեի հոգսն ու երջանկացնեի,,, Ժամանակը երբեք հաշվի չի նստում մեզ հետ։ Հնձում - տանում է մարդկանց, սիրելի թե ատելի՝ չի ֆիլտրում, չի զտում, չի խնայում։ Մենք պետք է խնայենք մեր ծնողներին, անհարկի չխաբենք, չծուլանանք ու չհեռանանք՝ հղում անելով «ժամանակների» կամ «հասկացողությունների» տարբերությանը։ Նրանք վաղուց են ապրել մեր կյանքը, այն էլ՝ մի քանի անգամ, ապրել՝ իրենց ձևով ու պահանջներով, բայց ԱՊՐԵԼ ԵՆ։ ԸՆԿԵՐԱՆԱԼ Է պետք. իսկականը դա է։ Կենացային բաժակաճառերը դնել մի կողմ ու կյանքում՝ գործով, վարվեցողությամբ ու խոսելով հետներն ապրել, չսահմանափակել նրանց ազատությունն ու բաց շփվել։

Ամենամեծ հեղափոխությունը, երբ Ընկերանում ես ծնողներիդ հետ, ջրիկանում երեխայի պես ու հասունների նման խորանում, թե աշխարհն ինչու՞ է էսքան ծուռ... Խոսել, հասկանալ, բացել շերտերը. Մայրերն անհատակ են...

Հունիսի 14- ին Մայրիկիս ծնունդն էր. Էմմա Բլեյան- ի 7 տարվա բացակայությունը ոչնչով չի սփոփվի, չի փարատվի, չի ամոքվի։

Աշխարհի բոլոր մայրերը Սեր են. անսահմանության մեջ մեր ուղեծիրն են ու կարոտը։

Փայփայել է պետք նրանց՝ երեխայի պես։ Սիրել անմնացորդ ու ընկերություն անել սթափ։

Շնորհավոր բոլոր Մայրերի անցած, այսօրվա, կամ գալիք ծնունդները։

Ծնողները միշտ մեզ պահպանում են. այստեղ, թե Երկնքում»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել