NEWS.am STYLE–ը շարունակում է Ձեզ պատմել Երևանի հետաքրքիր իրադարձությունների մասին։ Միակ բանը, որը մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս անել այս ամբողջ ամսվա ընթացքում՝ երևանյան փաբերում տեղեր ամրագրելն ու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելն է։ Իսկ եթե ֆուտբոլ չեq սիրում․․․ միևնույն է դիտեք )))
Ի գիտություն բլյուզի սիրահարների․ հունիսի 19-ին «Ստոպ» փաբում երեկոյան ժամը 9-ին ելույթ է ունենալու David Afrikyan blues trio-ն։
Հունիսի 20-ին Windrose հետաքրքիր խումբը ձեզ հրավիրում է Barcode բար։ Համերգը մեկնարկում է ժամը 21։00-ին, տոմսերի արժեքը՝ 1000 դրամ։
Հունիսի 21-ին Յոգայի միջազգային օրն է ու Թումանյանի անվան այգում երեկոյան լինելու է ֆլեշմոբի պես մի բան, որի ընթացքում յոգա պարապողները կցուցադրեն իրենց վարպետությունը։
Այդ նույն օրը Սիրահարների այգում «Երաժշտության տոն» է։ Դա սիրված տոն է Ֆրանսիայում, ու Ֆրանսիայի դեսպանատունը այս առթիվ կազմակերպելու է փոքր համերգ, որը սկսվելու է 18։30-ին, ելույթ կունենա Collectif Medz Bazar տաղանդավոր կոլեկտիվը։
Դրանից մեկ օր անց այդ նույն տոնի շրջանակում Գաֆեսչյան կենտրոնում ժամը 20։00-ին կկայանա ֆրանսիացի կատարող Տիբո Կովենի համերգը։
Հունիսի 22-ին, երեկոյան ժամը 9-ին Das ակումբում ռեփի երեկո է։
RNS vs DS՝ երկու թիմերի պայքարը՝ հիփ հոփ աշխարհի երկու մենթորների հովանավորությամբ, որոնցից յուրաքանչյուրն իր ոճով յուրովի փոխել է Հայաստանում event մշակույթը։ Նրանք մոտիվացնելու են իրենց թիմերին, օգնելու են նրանց հղկել իրենց ոճն ու նրանց հետ միասին ռազմավարություն կառուցել այդ եթերաշրջանի համար ։ Ինչպես Միկան ու Դրեդն են ներկայացնում ռեփի մասին երկու հակադիր հայացքներ, այդպես էլ նրանց թիմերի ոճերն են բախվելու այս պայքարում։
Հունիսի 24-ին «Ուլիխանյան» ակումբում կանցնի SHiVeR խմբի համերգը, որը ղեկավարում է գերտաղանդավոր Ռենա Դեն։ Սկիզբը՝ 21։00, տոմսերի արժեքը՝2000 դրամ։
Այդ նույն օրը՝ Bambir խմբի գլխավորությամբ Loft սրճարանում կկազմակերպվի Giumri Culture day։ Սկիզբը երեկոյան ժամը յոթին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին