Սկանդալային Փերիս Հիլթոնը, ով միշտ եղել է նորաձեւության կիզակետում, իր ներկայությամբ զարդարել է գերմանացի դիզայներ Ֆիլիպ Փլեյնի սպորտային ցուցադրությանը, որը տեղի ունեցավ Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում: NEWS.am Style-ը վերլուծում է աստղի անսովոր լուքը: Մինչ այլ մոդելներ ու հանրաճանաչ աստղեր համադրում են զգեստները սպորտային կոշիկների հետ, Փերիս Հիլթոնի հանդերձանքը հակառակն է:
Սև, սպիտակ ու կապույտ գույների համադրությունը բավականին թարմ է դիտվում: Շեշտադրված է հագուստի կիպ վերնամասը եւ թեթեւ, սպորտային ոճի գրպաններով զարդարված տաբատը: Կոմբինիզոնի թեւքերը ազատ բաց են թողնված, ինչը էլ ավելի է թեթեւություն հաղորդում ընդհանուր լուքին: Տաբատի վրա շատ են նաեւ ամրակները: Վերջինս, թերեւս, մի փոքր կոպտացնում է կերպարը եւ կրծքավանդակից հայացքն ուղղելով ներքեւ՝ անցումը ստացվում է բավականին կտրուկ:
Հանդերձանքը յուրահատուկ կերպով լրացնում է վարդագույն ակնոցը, որը սպասվածի պես նեղ չէ, ինչպես ակտուալ էր այս գարնանը: Կերպարին շքեղություն են հաղորդում փայլուն չոկերը եւ փոքրիկ արծաթափայլ կոճակներով զարդարված ճտկավոր կոշիկները: Ադամանդե մատանին ու թեւնոցը եւ կաշվե բայկերական ոճի ձեռնոցները ստեղծում են հետաքրքիր հակասություն:
Կարելի է ենթադրել, որ դեռեւս ակտուալ են մնում այն լուքերը,որոնք ստեղծվում են սպորտային ոճի հիման վրա, սակայն լրացվում են դասական աքսեսուարներով:
Լուսանկարները՝ Shutterstock եւ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար