Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կենդանակերպի ամենաուժեղ նշանները

21:12, 20 հունիսի

12. Երկվորյակներ

Երկվորյակներն ամենաթույլ նշանն են և ունակ չեն դիմադրել հարվածին։ Այնպես որ, նրանք ունեն բոլոր շանսերը՝ թույլիկի «պաշտոնը» ստանձնելու, եթե, իհարկե, մնացած նշանների ներկայացուցիչներից գտնվեր գոնե մեկ հիմար, որի մտքով կանցներ իր ուժերը կիրառել Երկվորյակի դեմ, Երկվորյակի խորամանկության և նենգության դեմ։

11. Խեցգետին

Խեցգետնի ուժը շատ քիչ է, սակայն այն հարկավոր չէ նրան՝ միևնույն է նա միշտ տնակի մեջ է։ Գեղեցիկ, հարմարավետ կաղապարի մեջ, որտեղ շատ հանգիստ կարելի է ապրել և միջուկային պատերազմի ժամանակ, և ապոկալիպսիսի։ Այնպես որ, միակ դեպքը, երբ Խեցգետինը ուժի կարիքն ունի, դա տան անդամների ապստամբությունն է։ Այս դեպքի համար Խեցգետինն ունի ոսկե արտահայտություն՝ «Դու չե՞ս ամաչում»։

10. Կշեռք

Փոքրիկ, թույլ և քնքուշ փիսիկ, որն իր կողմ ուղղված ագրեսսիայի չնչին նշաններից մոլորվում է։ Պետք է նշել, որ «ցանկացած անհասկանալի իրավիճակում մեռած ձևանալը» հիանալի փոխարինում է բացակայող ուժը։ Այնպես որ, նրանք այդքան էլ չեն մտահոգվում ուժի պակասի պատճառով։ Իսկ երբ Կշեռքը ցանակնում է ագրեսիվ լինել, պարզապես օգնության է կանչում իր Խոյ-ընկերոջը։ 

9.Կույս

Կույսերն, ի տարբերություն մնացած նշանների, շատ են տառապում իրենց թուլությունից։ «Ինչո՞ւ ես ավելի շատ ուժ չունեմ»,- ծանր հոգոց է հանում Կույսը, իսկ մնացած նշանները Տիեզերքին թաքուն շնորհակալություն են հայտնում դրա համար։ Սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե ինչ կաներ Կույսը, եթե նրա խելամտությանը գումարվեր նաև ուժը։

8. Ձկներ

Ձկների ուժն իրենց թուլության մեջ է։ Շատերը չեն հասկանում, որ Ձկներն այդքան էլ թույլ չեն, ինչպես թվում է։ Եվ միայն մոգական ուժերը գիտեն, որ Ձկներն իրենց հզորությունը կարողանում են հավաքել անհրաժեշտ պահի համար, իսկ սպասել նրանք կարող են շատ երկար։ Այնպես որ, թշնամին միշտ անսպասելի ստանում է հարվածը։ Եւ երբեմն՝ մահացու հարվածը։

7. Առյուծ

Առյուծները միամտորեն կարծում են, որ իրենք են ամենահզորը և հավատում են, որ  իրենց ուժն ամենաուժեղն է, անսահմանն  ու մշտականը։ Այն իրավիճակները, երբ հակառակորդն իրենցից ուժեղ է լինում, Առյուծները փորձում են անմիջապես  մոռանալ։ Թեև այդ իրավիճակները նրանց հետ հազվադեպ են պատահում։ Այդ ո՞ր մի հիմարը կցանկանա փորձել՝ արդյոք Առյուծն այդքան ուժե՞ղ է, որքան ներկայացնում է։ 

6. Ջրհոս

Ջրհոսի ուժն իսկապես անսահման է։ Սակայն երբեմն նրանց պակասում է հզորությունը։ Ի դեպ, Ջրհոսը ցանկություն չունի ոչ ոքի հետ պատերազմելու, իսկ նրանք, որոնք ցանկանում են պատերազմել Ջրհոսի հետ, շատ արագ հիասթափվում են։ 


5. Կարիճ

Կարիճները, կենդանակերպի  մնացած նշանների կարծիքով, օժտված են աներևակայելի հզորությամբ, երբեմն նույնիսկ միստիկ, ինչն, իհարկե, այդպես չէ։ Ոչ, Կարիճները թույլ չեն, պարզապես նրանց ուժը ոչինչ է խորամանկության և նենգության հետ համեմատության մեջ։ Այնպես որ, սեփական ուժերը Կարիճները հազվադեպ են օգտագործում։

4. Խոյ

Պատվավոր չորրորդ տեղը հասնում է Խոյերին, որոնք իրենցից դասական «երբ կա ուժը, խելքը պետք չէ» դեպքն են ներկայացնում։ Ի դեպ «պետք չէ» չի նշանակում, որ այն չկա։ Պարզապես Խոյերի ներսում կա խորհրդավոր և անբուժելի մի ջիլ, որն անջատում է ուղեղի ֆունկցիան՝ ուժի ֆունկցիան միացնելիս։ Եվ որքան էլ դա տարօրինակ է, հենց դա է Խոյերին անպարտելի դարձնում։ Վիճել կատաղած Խոյի հետ անիմաստ է, որովհետև նա ոչինչ չի հասկանում։ Իսկ պատերազմելն անիմաստ է, որովհետև նա միևնույն է ավելի ուժեղ է։ 

3. Ցուլ

Առաջնորդների եռյակը սկսում է Ցուլը, որն, ինչպես հայտնի է, ուժեղ է 24/7 ռեժիմով։ Հարկավոր է, սակայն, հաշվի առնել, որ Ցուլը, որը չի ցանկանում աշխաատել, համառում է նույն ուժգնությամբ, որով սովորաբար աշխատում է։ Ցուլն ընդհանրապես իր հսկա ուժն օգտագործում է բոլոր հարցերում, և մինչդեռ նա հսկայական ուժը չի օգտագործում, կարելի է հանգիստ քնել։ Այնքան ժամանակ, մինչ նա որոշի, որ եկել է ժամանակը 24/7 աշխատել։ 

2. Աղեղնավոր

Հուսահատ ռազմիկ։ Տիեզերքը պարգևատրել է Աղեղնավորներին հզորության աներևակայելի քանակությամբ, իսկ թե որտեղ այն կարելի է օգտագործել՝ չի բացատրել։ Այդ պատճառով Աղեղնավորները, որպես կանոն, օգտագործում են այն խնդիրները լուծելու համար, որոնք իրենք են ստեղծել։ Հետևել այս գործընթացին կարելի է անվերջ, քանի որ այն իսկապես հիասքանչ է թվում։ 

1. Այծեղջյուր

Այծեղջյուրը ոչ միայն պարզապես ամենահզորն է կենդանակերպի նշաններից․ սա այն մարդն է, որը վերցնում է իր ուժը ինչ-որ թաքնված ակունքից, իսկ հետո բաժանում այն կարիքավորներին։



Նյութը՝ moimozg.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել