Շարունակում ենք միասին բացահայտել հայ հայտնիների նախընտրելի ամառային հանգիստն ու այս տարվա ծրագրերը: NEWS.am STYLE-ի այսօրվա զրուցակիցը «Նոր Ալիք 2017»-ում Հայաստանը պատվով ներկայացրած երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն է:
Սյուզաննա, սիրո՞ւմ ես ամառը:
Չեմ կարող ասել, թե ամառը բոլորովին չեմ սիրում: Երեւի սիրում եմ հունիսից հուլիսի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Պետք է նշեմ, որ հուլիս ամիսը ոչ մի կերպ չեմ կարողանում հաղթահարել, որովհետեւ սովորաբար հուլիսից օգոստոս ընկած ժամանկահատվածում չափազանց տապ է լինում:
Ամառային նախընտրելի հանգիստը:
Քանի որ ես ավազի, ծովի, սառը օդի, ծառերի մարդ եմ, նախընտրում եմ ծովափնյա հանգիստ:
Ինչպե՞ս ես սովորաբար հանգստանում ամռանը:
Առանց չափազանցության պետք է ասեմ, որ վերջին երեք տարիների ընթացքում չի ստացվել, որ հանգստանամ, հատկապես անցած ամռանը, երբ միանգամից երկու միջազգային մրցույթների մասնակցեցի, ընդհանրապես չկարողացա հանգստանալ: Բայց երբ փոքր էի, անպայման գյուղ էին ինձ տանում: Միշտ վազվզում էի մի գետից մյուսը: Եթե ոչ երկրից դուրս, ապա քաղաքից դուրս եմ անցկացնում հանգիստս՝ հաճելի շրջապատում:
Ինչպե՞ս ես պաշտպանվում տապից:
Բնականաբար արեւապաշտպանիչ քսուքների եւ գլխարկի օգնությամբ: Բայց պետք է ասեմ, որ ինձ մոտ դա շատ ծայրահեղ խնդիր է, որովհետեւ մի փոքր արեւահարումից կարող եմ վատանալ: Տարիներ առաջ այնպես էի վատացել ծովափին, որ կարելի է ասել՝ մահից եմ փրկվել:
Տրամադրության վրա շոգն ազդո՞ւմ է:
Ես այնպիսի մարդ եմ, որը չի սիրում ծայրահեղություն: Այսինքն, այն, ինչը, որ շատ է, ես չեմ սիրում: Գուցե, մի քիչ սովորականից դուրս հնչի, բայց ես սիրում եմ աշունն ու գարունը, չնայած՝ տարվա բոլոր եղանականերն էլ յուրովի գեղեցիկ են, բայց ես չեմ սիրում շատ տապն ու չեմ սիրում շատ ցուրտը, որովհետեւ դրանից ես, իսկապես, վատանում եմ: Տապի ժամանակ ունենում եմ սրտի արագ բաբախյուն եւ թուլություն եմ զգում:
Ամենադրական հիշողությունը կապված ամռան հետ:
Երեւի մանկությանս հետ է կապված, որ միշտ գյուղում եմ եղել եւ գյուղական կյանքն եմ տեսել, ու դա միշտ եղել է ամռանը: Դա երբեք չեմ մոռանա: Անցած տարի իմ ամենասիրելի քաղաքներից մեկում էի՝ Սոչիում, բայց «Նոր Ալիք»-ին մասնակցելու շրջանում չեմ կարողացել վայելել ոչ ծովը, ոչ էլ ծովափնյա հանգիստը: Դա ավելի շատ գործուղում էր, քան հանգիստ:
Ինչպե՞ս էիր անցկացնում դպրոցական արձակուրդներն ամռանը:
Միշտ ընտանիքով գնում էինք գյուղ, որովհետեւ ես արդեն շատ կապված էի գյուղին, այնտեղ կա շատ գեղեցիկ բնություն, սիրում էի գետը, որտեղ բոլոր երեխաները հավաքվում էին լողալու: Հետո ընտանիքս էր մեզ միանում, եւ մենք անպայման գյուղում նշում էինք «Վարդավառի» տոնը: Ինձ համար ամենատպավորիչը դա էր: Բայց հիմա, երբ մեծացել ենք, ավելի շատ ձգտում ենք դեպի այլ երկրներ, այլ քաղաքներ…
Երկիր, որտեղ երազում ես հանգստանալ ամռանը:
Միշտ երազել եմ լինել Իսպանիայում, վերջերս այդ երազանքիս միացել է նաեւ Լոնդոնը: Տեսնենք՝ ինչպես կստացվի, ամեն դեպքում՝ ավելի տաք երկիր եմ նախընտրում, տաք՝ ոչ թե եղանակի, այլ ժողովրդի, տեսակի ու էմոցիաների առումով:
Երկիր, որը խորհուրդ կտաս այցելել մյուսներին:
Երկիր, որպես այդպիսին, երեւի չնշեմ, կնշեմ Նովոռոսիսկ քաղաքը, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Անսահման գեղեցիկ է՝ չորս կողմում ծով է, հուշարձաններ, թանգարաններ… Անպայման խորհուրդ եմ տալիս այցելել, որովհետեւ ինչպես այնտեղ են ասում՝ այդ քաղաքը ոգեշնչում է…
Ինչպե՞ս ես պլանավորում անցկացնել այս ամառը:
Կարծում եմ՝ այս ամառն էլ ինձ համար գործնական կլինի, բայց կփորձեմ գոնե մեկ շաբաթով կամ 4-5 օրով քաղաքից դուրս մեկնել: Բայց ամառն ինձ համար ավելի շատ գործնական կլինի, որպեսզի աշնանը կարողանամ ճիշտ եւ հստակ ներկայանալ հանդիսատեսին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Սյուզաննա Մելքոնյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել