Արտաքին տեսք
Տղամարդուն դուր գալու համար պետք է միշտ հրաշալի տեսք ունենաս, քանի որ առաջին տպավորություն է կախված, կծանոթանա՞ նա քեզ հետ, թե՞ ոչ: Երբեմն չար կատակ կարող են խաղալ անհաջող դիմահարդարումը, սարսափելի սանրվածքը կամ մատնահարդարման բացակայությունը: Անհաջողության պատճառ կարող են դառնալ նաեւ չսափրած ոտքերը կամ թեւատակերը, չքողարկված բշտիկը, մի քանի օր չլվացված մազերը, դեղնած ատամները եւ այլն:
Այլ կերպ ասած՝ պոտենցիալ արքայազնը մեծ ուշադրություն է դարձնելու քո արտաքինին: Եվ զարմանալի չէ, քանի որ նա քեզ ընտրելու է ոչ թե գերազանցության դիպլոմի, գիտական աստիճանի կամ խոհարարական ունակությունների (որոնց մասին պարզապես դեռ ոչինչ չգիտի), այլ հաճելի արտաքինի համար:
Պահվածք
Տղամարդուն հազիվ թե դուր գան կտրուկ խոսելաձեւը, չափազանց անկեղծ զրույցներն ու ժեստերը: Ծանոթության ժամանակ փորձիր քեզ հնարավորինս համեստ պահել, եթե նույնիսկ դա ամենեւին էլ քո գլխավոր առավելությունը չէ:
Վնասակար սովորույթներ
Հազիվ թե նախապաշարմունքներից նույնիսկ չափազանց հեռու տղամարդուն դուր գա կնոջ անպարկեշտ բառապաշարը, ծխելն ու ալկոհոլի հանդեպ մեծ սերը:
Դա չի նշանակում, որ պետք է անմիջապես հրաժարվես քո բոլոր վնասակար սովորույթներից: Պարզապես փորձիր գոնե ծանոթության ժամանակ կրճատել դրանցից մի քանիսը, որոնք կարող են ոչ միանշանակ ընկալվել:
Բարդ բնավորություն
Եթե բարդ բնավորություն ունես, ապա հարկավոր է զուգընկերոջն այն աստիճանաբար բացահայտել, եւ նույնիսկ հարաբերությունների առաջին ամիսներին ընդհանրապես ցույց չտալ: Առավել եւս, պետք չէ բարդ բնավորությունը ցուցադրել ծանոթության առաջին իսկ րոպեներից:
Որպեսզի տղամարդը քեզ ընդունի այնպիսին, ինչպիսին կաս, ապա նա պետք է փոխհատուցում ստանա, զգա, որ հենց դու կարող ես իր համար լավ կին կամ կատարյալ սիրուհի լինել:
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:12, 11 օգոստոսի
Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը տեսանյութ է հրապարակել, որում երգչուհին վիճում է որդիների հետ18:42, 11 օգոստոսի
«Լավ օր»․ ինչ հանդերձանք է ընտրում Աննա Թովմասյանը երեկոյան կերպարի համար18:12, 11 օգոստոսի
Ալեք Բոլդուինը եւ Օլգա Կուրիլենկոն կնկարահանվեն լրտեսական թրիլլերում17:41, 11 օգոստոսի
2022 թվականի ամառվա ամենանորաձեւ պրինտները. 5 տարբերակ յուրաքանչյուր կազմվածքի համար (ֆոտո)17:12, 11 օգոստոսի
«Գահերի խաղի» հեղինակին հեռացրել են վերջին եթերաշրջանի աշխատանքից16:37, 11 օգոստոսի
Բլուզը՝ շորտի համադրությամբ․ Քրիստինա Կարապետյանի ամառային լուքը16:24, 11 օգոստոսի
Ագաթա Մուցենիեցեն պատմել է Ռուսաստանի հետ Էստոնիայի սահմանին առաջացած դժվարությունների մասին15:46, 11 օգոստոսի
«Շատ սեր բոլորիդ»․ Մարի Ավանեսյան15:05, 11 օգոստոսի
Exclusive. «Ասում են՝ հայերենս «քաղցր» է հնչում»․ Մարգարիտա Պոզոյանը՝ հայերեն երգելու, Հայաստանում կայանալիք համերգների, Սթիվեն Սիգալի հետ հանդիպման ու Դոլինայի մասին14:36, 11 օգոստոսի
Սոֆի Դեւոյանն՝ առանց շպարի (ֆոտո)14:01, 11 օգոստոսի
Պավել Պրիլուչնիի եւ Զեփյուռ Բրուտյանի հարսանիքը տեղի կունենա Հայաստանում13:43, 11 օգոստոսի
«Իմաստ»․ Մանե Գրիգորյանի եւ դստեր գրկախառնությունը