Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

ՀՈւՆԻՍԻ 25-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 25 հունիսի

ԽՈՅԵՐ

Այսօր շատ կցանկանաք ձեր սիրելիին անակնկալ նվեր մատուցել, որը միաժամանակ եւ կուրախացնի, եւ կզարմացնի նրան։ Նա շատ շնորհակալ կլինի ձեզ նման մեծ ուշադրության համար, հատկապես եթե հաշվի առնեք ձեր  ընտրյալի ճաշակն ու նախընտրությունները։

ՑԼԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելի էակն իր գործի ֆանատ է։ Նա ամբողջ օրը պատմելու է իր գործի եւ հոբբիի մասին, եւ այդ ամենը անելու է այնպիսի ոգեւորությամբ, որ պարզապես զարմանք կապրեք։ Նա նույնիսկ ձեր մասին այդպես բարձր տրամադրությամբ չի խոսում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հունիսի 25-ին ձեզ համար շատ դժվար կլինի հասկանալ, թե իրականում ինչպես եք վերաբերում ձեր սիրելիին։ Միակ բանը, որ կարող եք վստահաբար ասել, որ ձեր կարծիքը դրական է այն ամենի մասին, ինչ դուք անում եք։ Դրանից ավելի ձեր սիրտը ոչինչ չի կարող հուշել։ Իսկ միգուցե կարիք էլ չկա...

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ընկերներից մեկը կդժվարացնի ձեր կյանքը կամ ավելի հետաքրքիր կդարձնի այն՝ կախված է, թե ինչ տեսակետից եք դիտարկում ամեն ինչ։ Աստղերը հուշում են, որ փորձեք դրականորեն տրամադրվել եւ ինչ էլ որ պատահի չմոռանաք ժպտալու մասին։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հունիսի 25-ին կհասկանաք, որ ձեր սիրելին իր ուրույն կյանքով է ապրում եւ այնտեղ կան անկյուններ, որոնցում դուք տեղ չունեք։ Պատճառն այն է, որ դուք շատ տարբեր եք եւ այլ մտածելակերպ ունեք։ Սակայն պետք չէ տխրել, քանզի ինչպես հայտնի է ֆիզիկայից՝ տարանուն բեւեռներն են ձգում իրար։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր շատ դժվար կլինի ինքնուրույն, առանց ձեր սիրելի օգնության ի մի բերել ձեր խնդիրները։ Նույնիսկ եթե Նա չառաջարկի իր աջակցությունը, մի ամաչեք եւ բարձրաձայնեք, որ դուք միայնակ չեք կարող հաղթահարել ձեր խնդիրները։ Նա հաստատ չի մերժի ձեզ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Հունիսի 25-ին պետք է մտածեք, գտնեք մի բան, որը կմիավորի ձեզ։ Օրինակ՝ շապիկ, որը փոխեփոխ կհագնեք, կամ վզնոց՝ բաղկացած երկու մասերից. առաջին կեսը դուք կկապեք, մյուսը՝ ձեր սիրելին։ Ձեր հարաբերությունների համար մտածեք փոքրիկ խորհրդանիշ, որն ավելի կմտերմացնի ձեզ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Նույնիսկ եթե հունիսի 25-ը ձեզ համար շատ դժվար եւ ծանր օր կլինի, փորձեք կատարել ձեր խոստումները, որոնք տվել էիք սիրելի անձնավորությանը։ Նա ձեր գործերից եւ աշխատանքային խնդիրներից տեղյակ չէ, եւ անհամբերությամբ սպասելու է ձեր գործողություններին։ Եթե հիասթափեցնեք նրան, տարաձայնություններից խուսափել չի լինի։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի անել վճռական քայլ, որը բավականին լուրջ ազդեցություն կունենա ձեր հարաբերությունների վրա։ Աստղերը հուշում են, որ նրա անորոշությունը վնասակար չի լինի, այլ ավելի պարզ եւ կայուն կդարձնի ձեր սիրային կապը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հունիսի 25-ին անսպասելի զանգը կարող է փոխել ձեր անձնական կյանքը։ Հնարավոր է, որ զանգը պարզապես ուրախություն կպարգեւի ձեզ, կամ միգուցե այն ավելի խորը ազդեցություն կունենա, ինչի շնորհիվ դուք լուրջ եզրակացություններ կանեք։ Ժամանակը ցույց կտա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ համար ոչ այնքան կարեւոր եւ հարազատ մեկը կարող է ձեր վատ տրամադրության պատճառը դառնալ։ Հնարավոր է, որ հետո նա կամաչի իր արարքից եւ կանի հնարավոր ամեն ինչ՝ մեղքը քավելու համար։ Բայց դրանից իրավիճակը չի փոխվի։ Իսկ դուք պատրաստ եղեք դրան, քանի որ անձնական կյանքը միայն տոնական օրերով եւ ժպիտներով չի սահմանափակվում։

ՁԿՆԵՐ

Հունիսի 25-ին Ձկների առաջ լայն հնարավորություններ կբացվեն։ Դուք կանգնելու եք երկընտրանքի առաջ՝ ընտրել լավը, թե ավելի լավը։ Սակայն ինչ որոշում էլ կայացնեք, համոզված եղեք, որ այդպես դուք չեք վնասի ինքներդ ձեզ։ Աստղերը վստահ են, որ ձեզ կհաջողվի ճիշտ որոշում կայացնել։

 

Աղբյուրը՝ Junona.org


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել