1. Նա չիզանգահարում, երբ խոստանում է
Երբեմն կարող է այնպես ստացվել, որ նա պարզապես չի կարողանա ձեզ զանգահարել, սակայն եթե դա կրկնվում է մի քանի անգամ, նշանակում է, դուք նրա համար այնքան էլ կարեւոր չեք։ Եթե երիտասարդն իսկապես ցանկանում է հարաբերություններ սկսել, նա չի մոռանա զանգահարել։
2. Նա հաճախ է ուշանում եւ չի զանգահարում՝ ձեզ զգուշացնելու համար
Մարդիկ կարող են ուշանալ տարբեր պատճառներով, բայց նրա զանգը ձեզ կհանգստացնի եւ կզգուշացնի ուշացման մասին։ Պարզապես պետք է հարգել մեր եւ ուրիշի ժամանակը։ Մենք կարող ենք ներել ուշացումները, նույնիսկ երբ դրանք շատ հաճախ են լինում (ոմանք պարզապես չեն կարողանում ճիշտ հաշվարկել ժամանակը), բայց չնախազգուշացնելը խոսում է այն մասին, որ նա այնքան էլ չի անհանգստանում ձեր մասին։
3. Նա չի գալիս եւ չի զանգահարում, երբ ցանկանում եք նրան տեսնել
Նման վարքագիծը ներելի է միայն այն պարագայում, եթե նա կորցրել է գիտակցությունն ու հիվանդանոց տեղափոխվել։ Իսկ մյուս դեպքերում, եթե մնաք նրա հետ, ապա շատ խոցելի իրավիճակում կհայտնվեք, որը ձեզ համար վատ ավարտ կունենա։
4. Նա «օրենքներ է սահմանել», թե որքան հաճախ կարող եք տեսնվել
Այլ բան է, օրինակ, կոնկրետ օրերի պոկեր խաղալ ընկերների հետ կամ նման մի բան։ Բայց եթե նա , օրինակ, միայն հանգստյան օրերն է ձեզ հատկացնում, մատնանշում է, որ նա այլ տարբերակներ եւս ունի եւ դեռ մեկ ուրիշին է փնտրում։
5. Նա ձեր մասին ավելի գիտի, քան դուք նրա մասին
Եթե նրա հետ շփվելիս դուք ավելի շատ եք խոսում եւ եթե նրանից անձնական որւեէ բան եք հարցնում եւ նա քիչ է պատմում եւ առհասարակ քիչ է խոսում իր մասին, հնարավոր է, նա ինչ-որ բան է թաքցնում կամ չի ցանկանում մտերմանալ ձեզ հետ։ Շատ երիտասարդներ չեն սիրում շատախոսել, բայց եթե նա ձեզ չի պատմել իր անձնական կյանքի մանրամասները, օրինակ՝ որտեղ է մեծացել եւ այլն եւ եթե ձեզ անորոշ պատասխաններ է տալիս, նշանակում է՝ ցանկանում է ձեզ հեռու պահել իր անձնական կյանքից։
6. Դուք նրա մասին շատ ավելին գիտեք, քան նա ձեր մասին
Դա մեդալի հակառակ կողմն է։ Եթե նա այնքան է տարված իր մասին խոսակցություններով եւ չի հետաքրքրվում, թե ինչով եք սիրում զբաղվել, պետք է զգոն լինել։ Լավ լուրն այն է, որ խնդիրը ոչ թե ձեր, այլ նրա մեջ է։ Նման երիտասարդին բացի իրենից ոչ ոք չի հետաքրքրում։ Նրանից հեռու մնացեք։
Աղբյուրը՝ fit4brain.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:46, 25 հունիսի
Մխիթար Հայրապետյանն այսօր ամուսնանում է (ֆոտո)11:12, 25 հունիսի
Նոր համերգի մասին հայտնելուց հետո․ երգչուհի Ադելը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում10:35, 25 հունիսի
«Մի կտոր արևից՝ մայր մտնող սիրտս կգտնի՞ տեսնես մի սիրտ՝ սիրող»․ Նազենի Հովհաննիսյանը՝ լողազգեստով10:11, 25 հունիսի
Շատունովի ներկայացուցիչները հայատարերել են, որ բժիշկների նկատմամբ բողոք չունեն09:00, 25 հունիսի
ՀՈւՆԻՍԻ 25-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:53, 24 հունիսի
«Կասկադի աստիճանները նույնացնում եմ կյանքի աստիճանների հետ»․ Քրիստինա Կարապետյան (ֆոտո)23:12, 24 հունիսի
Ալլա Պուգաչովան արձագանքել է Իսրայելի գերեզմանատներից մեկում տարածք գնելու մասին լուրին22:41, 24 հունիսի
«Ընտանիք»․ Լիլիթ Մուրադյանն՝ ամուսնու ու երեխաների հետ22:02, 24 հունիսի
Ֆրանսիայում դատարանն ազատազրկման է դատապարտել Բենքսիի գրաֆիտին գողացած անձանց21:43, 24 հունիսի
«Սովորիր սպասել»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)21:12, 24 հունիսի
Յոթ պատճառ, թե ինչու ձեզ դուր կգա պաշտոնական ամուսնությունը20:43, 24 հունիսի
«Ամառ, արեւ, բարձր տրամադրություն»․ Անիտա Ավետիսյանի ֆոտոշարքը լողավազանից