«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ինձ միշտ հետաքրքրում է, թե ինչպիսին կլինեի, եթե լինեի ձեր փոխարեն». Մերիլ Սթրիփը նշում է 69-ամյակը

15:05, 22 հունիսի

Այսօր՝ հունիսի 22-ին, ծննդյան 69-ամյակն է նշում ամերիկացի հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփը։ Իր կարիերան նա սկսել է թատրոնում՝  1971 թ-ին։  Կինոյում Մերիլը սկսել է նկարահանվել 6 տարի անց։ Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը «Ջուլիա»-ն էր։ Իր առաջին «Օսկար»-ը դերասանուհին ստացել է՝ նկարահանվելով «Եղնիկի որսորդը» ֆիլմում, որտեղ մարմնավորում է Լինդայի կերպարը։ Բացի «Օսկար»ից՝ Սթրիփն իր կարիերայի ընթացքում արժանացել է նաեւ «Ոսկե Գլոբուս»-ի եւ «Էմմի»-ի։

Դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Սատանան հագնում է PRADA», «Երկաթե լեդին», «Mamma Mia», «Սոֆիի ընտրությունը», «Մահը նրան սազում է» եւ այլն։

Մերիլ Սթրիփի հայտնի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․

«Մարդկանց ամենակարեւոր նվերն այն է, որ մենք ունենք կարեւորելու ուժ»:

«Խաղալ՝ չի նշանակում լինել շատ տարբեր մեկը: Դրանով դու քեզանից տարբեր կերպարի մեջ գտնում ես նմանություններ, իսկ հետո քեզ ես գտնում նրա մեջ»:

«Ինձ համար սարսափելի բարկացնող է, երբ ամեն ինչի մեջ կատարելություն են փնտրում»:

«Անհավատալի է՝ որքան հեշտությամբ են մարդիկ հայտնվում քաոսի մեջ: Հրացաններով զինված դժբախտ մարդիկ չեն կարող այս երկիրը գեղեցկացնել»:

«Երբեք ժամանակ մի վատնիր քաշիդ մասին մտածելու վրա»:

«Ինձ համար հետաքրքիր են բոլոր մարդիկ, դա է իմ խաղի հաջողության գրավականը: Ինձ միշտ հետաքրքրում է, թե ինչպիսին կլինեի, եթե լինեի ձեր փոխարեն»:

«Կիրքը հրաշալի բան է: Մարդիկ, որոնք մի բանով հետաքրքրված են եւ դա լավ են անում, շատ հմայիչ են, եթե խոսքը տղամարդկանց մասին է»:

«Մենք այնպիսին ենք, ինչպիսին կլինենք շատ ծեր տարիքում: Իսկ ծեր տարիքում այնպիսին ենք լինելու, ինչպիսին 8 տարեկանում էինք»:

«Ոչ մի քարտեզ չկա, որը ցույց կտա ընտանեկան դաստիարակության ուղին: Ամեն ինչ բանակցությունների վրա է հիմնված»:

«Մարդիկ ամեն օր գրում են իմ մասին՝ առանց ինձ հետ զրուցելու»:

Լուսանկարները՝ Brigette LaComb, Interview


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել