1. Կակտուս
Տան ինտերիերում այն այսօր շատ տարածված բույս է։ Սակայն ֆեն շույի գիտակների կարծիքով՝ փշերով բույսերը, վարդերից բացի, բացասական էներգիա եւ անհաջողություն են տուն բերում։
2. Մեռած կամ թոշնած բույսեր
Ձեր տանը թոշնե՞լ են ծաղիկները։ Կամ միգուցե մոռացել եք խնամել ծաղիկները կամ բույսերը, դրանք թոշնել են եւ իրենց «մահվանն են սպասում»։ Vastu Shastra-ում (ճարտարապետության վերաբերյալ հնդկական գիտություն) շատ վատ նշան է համարվում թույլ տալ բույսի տերեւներին տանը «մեռնել»։
3. Կանաչ պատեր
Նախքան տան պատերը կանաչի տարբեր երանգներով ներկելը, իմացեք, որ Միացյալ Թագավորությունում եւ ԱՄՆ-ում դա երջանիկ նշան չի համարվում։ Եվ դա միայն գիտնականի շնորհիվ, որը կանաչ պաստառներ ստեղծելիս մկնդեղ է օգտագործել, որոնք հեղուկի հետ շփվելիս թունավոր գոլորշի են արձակել։
4. Ճոճաթոռ
Ըստ իռլանդացիների՝ դատարկ ճոճաթոռը ոչ այլ ինչ է, քան չար հոգիներին տուն հրավիրելու նշան։ Լավ կինի, եթե այնտեղ միշտ որեւէ մեկը նստած լինի։ Իսկ եթե այն «ինքնուրույն» ճոճվել է, արդեն ուշ է՝ չար հոգիները տանն են։
5. Հին օրացույց
Վաղուց ժամանակն է պատից հանել հին օրացույցը։ Շատ հավատալիքների համաձայն՝ սխալ տարին, ամիսը կամ օրը մշտապես տեսնելն անցյալի մասին ավելորդ հիշեցում է, ինչը բացասաբար է ազդում ձեր կյանքի վրա եւ նույնիսկ կարող է կրճատել այն։
6. Սեւ դուռ
Ֆեն շույի կանոնների համաձայն՝ սեւ դուռը, որը բացվում է դեպի հարավ, արեւելք կամ արեւմուտք, անհաջողություն է բերում տուն։ Սակայն դա չի վերաբերում սեւ դռանը, որը դեպի հյուսիս է նայում։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:42, 26 հունիսի
«Սիրում եմ իմ աշխատանքը»․ Մարգարիտա Պոզոյանի ամառային լուքը23:08, 26 հունիսի
Վալերիան համերգի ընթացքում ընկել է բեմի վրա (վիդեո)22:58, 26 հունիսի
Սիրուշոն բացահայտել է նորածին դստեր անունը22:37, 26 հունիսի
«Տրամադրությունը՝ դոլարի կուրսին համարժեք»․ Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)22:13, 26 հունիսի
Օրվա թիվը․ Թոմ Քրուզը «Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմի համար կարող է 200 միլիոն դոլար ստանալ21:45, 26 հունիսի
Արմինկայի երեւանյան «street style»-ը21:12, 26 հունիսի
Ինչու՞ է 30-ից հետո դժվարանում ընկեր ձեռք բերելը20:38, 26 հունիսի
«Ինչ տեսք ունի խաղաղությունը»․ Իջին (ֆոտո)20:08, 26 հունիսի
«Նա ինձ դավաճանեց հարսանիքից ընդամենը մեկ ժամ անց»․ Բրիթնի Սփիրսի ամուսինը՝ նրա ու Մադոննայի համբույրի մասին19:45, 26 հունիսի
«Երեկոյան Երեւան»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)19:12, 26 հունիսի
Էլվիս Փրեսլիի ընտանիքը քննադատել է երգչի մասին Բազ Լուրմանի կենսագրական ֆիլմը18:43, 26 հունիսի
«Սիրուն»․ Անատի Սաքանյանի երեկոյան լուքը