55-ամյա հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը վերջերս բացել է իր սիրտը Rolling Stone-ին տված հարցազրույցի ընթացքում: Նրա ամենազարմանալի հայտարարությունը եղել է այն, որ նա կցանկանար վերանկարահանել 1997-ին նկարահանված եւ մինչ օրս սիրված «Տիտանիկ» ֆիլմը: Աստղն ասել է, որ նա կցանկանար նկարահանել լեգենդար ֆիլմը հենց իր լոգարանում:
Դեպը շեշտել է. «Դա շատ հրաշալի կլիներ, բայց Հոլիվուդը հիմա ավելի քիչ է ռիսկերի գնում»: Հետաքրքիր է, որ չնայած կյանքի դժվար փուլին, Դեպը շարունակեւմ է կատակել: Նա հիմա դատական քաշքշուքի մեջ է՝ նախկին բիզնես մենեջերի եւ նրա եղբոր հետ: Իսկ պատճառը կնքված պայմանագրի կետերի կոպիտ խախտումն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեպը հյուծված էր թվացել իր երկրպագուներին, ինչը բավականին անհանգստացրել էր նրանց: Նրանք կարծել էին, թե այդպես է ազդել դերասանի վրա Էմբեր Հյորդից բաժանվելը: Սակայն հետագայում պարզվեց, որ դերասանը հատուկ է նիհարել: Նա դա արել է հանուն նոր ֆիլմում ստանձնած դերի: Դեպը կմարմնավորի 54-ամյա պրոֆեսորի, որը ծանր հիվանդությամբ է տառապում: Ֆիլմը ստացել է «Ռիչարդը հրաժեշտ է տալիս» (Richard Says Goodbye) անվանումը եւ հիմա նկարահանումների փուլում է:
Աղբյուրը՝ Gazeta
Լուսանկարները՝ East News , Imdb
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը